Մենք հաճախ ենք մտորում կա արդյոք կյանք այլ մոլորակներում։ Ահա այս հարցի պատասխանն արդեն վաղուց տվել է լեգենդար սերիալներից մեկը։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է մշակութային արժեք, որի անվանումն է «Գաղտնի նյութեր»։
Գիտաֆանտաստիկ սերիալը ստեղծվել է Քրիս Քարթերի կողմից, ցուցադրվել է Fox հեռուստաալիքով 1993թ․-ի սեպտեմբերից մինչեւ 2002թ․-ի մայիս եւ միայն 14 տարի անց վերածնվել է վերջին երկու եթերաշրջաններում, որոնք հեռարձակվել են 2016թ․-ի հունվարի 2018թ․-ի մարտը։ Այն բաղկացած է 11 եթերաշրջանից, 2 լիամետրաժ ֆիլմերից եւ սերիալի սփին-օֆից։
Սերիալում Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներ՝ Ֆոքս Մալդերի եւ Դանա Սքալլին աշխատում են «Գաղտնի նյութեր» բաժնում, որը մասնագիտացված է տարօրինակ չլուծված հարցերի գծով, որոնք կապված են պարանորմալ երեւույթների հետ։
Ես դիտել եմ այդ սերալը, կարելի է ասել պարզապես մեծացել եմ Սքալլիի եւ Մալդերի հետ։ Նրանք ինձ համար նպատակասլացության, հավատարմության, տզամարդկության, կոռոկտության, իրական ընկերության, հուզիչ սիրո եւ հոգատարության օրինակ են։ Մինչ հիմա էլ Մալդերն ու Սքալլին իրական մարդիկ են թվում, որոնք առաջվա պես զբաղվում են հետաքննություններով։
Համառ, ինքնագլուխ Մալդերը հետաքրքրության եւ իրականությունը բացահայտելու ցանկությաունից մշտապես փորձանքների մեջ է հայտնվում, հեգնական եւ սթափ դատող Սքալլին էլ իր հերթին փորձում է ակնհայտ անհավանական փաստերն ապացուցել տրամաբանության ճանապարհով։ Նրանց անհնար է պատկերացնել միմյանցից առանձին։ Սերիալի միլիոնավոր երկրպագուների համար նրանք վազուց մի ամբողջություն են։
Շատ պարզ հիշում եմ, թե ինչպես մանուկ հասակում ծնողներս արգելում էին դիտել X-Files, իսկ ես ստիպված էի լինում գաղտնի մտնել սենյակ եւ դիտել։ Սակայն, ես հաճախ էի բռնվում, քանի որ բղավում էի սարսափելի տեսարաններից։
Սերիալը բարձր մակարդակի է․ հիանալի բեմոդրություն, փայլուն գաղափար, հոգիդ սարսափեցնող երաժշտություն յուրաքանչյուր սերիայից առաջ (ես 30 տարեկան եմ, բայց դեջ վախենում եմ այդ երաժշտությունից)։
Մալդերի եւ Սքալլի միջեւ զարգացող հարաբերությունները շատերի համար կնոջ ու տղամարդու միջեւ իսկական, անկեղծ հարգալից հարաբերությունների օրինակ դարձան։ Ոչ մի գրամ գռեհկություն, ոչ մի անպարկեշտ հումոր․․․
Յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր խոսք լի է զգացմունքայնությամբ, որոնց անհնար է չհավատալ։ Սքալլի եւ Մալդեր, Մալդեր եւ Սքալլի, նրանք միշտ կստիպեն դիտել սերիալն կրկին ու կրկին։
«Գաղտնի նյութեր» սերիալը կենդանի լեգենդ է, այն դարձել է ոգեւորող հետագա շատ սերիալների համար , սակայն մենք գիտենք, որ իրականությունը մեր կողքին է։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ