«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

NEWS.am STYLE. Հայտնի հայուհիների շնորհավորանքն ու մաղթանքը` հայ զինվորին

13:05, 28 հունվարի

Այսօր Հայոց բանակը տոնում է կազմավորման 27-ամյակը: Սա տոն է ոչ միայն զինվորների եւ զինծառայողների, այլեւ մի ամբողջ ազգի համար, քանի որ մեզանից յուրաքանչյուրն իր խաղաղ կյանքի եւ գործունեության համար պարտական է Հայոց բանակին ու հայ զինվորին:

Այսօր զինվորները բազում շնորհավորանքներ են ստանում ու հատկապես ոգեւորվում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շնորհավորանքից եւ աջակցությունից:

Սիրելի զինվորներ, NEWS.am STYLE-ը շնորհավորում է ձեզ եւ մեզ ամենահզոր տոնի առթիվ` մաղթելով կապույտ երկինք եւ խաղաղ ծառայություն: NEWS.am STYLE-ում ձեզ շնորհավորել են նաեւ հայկական շոու-բիզնեսի հայտնի գեղեցկուհիներից մի քանիսը` կիսվելով իրենց սրտի խոսքով եւ բարեմաղթանքով:

Սրբուկ

Իմ սիրելի եղբայրներ, 

ամեն անգամ, երբ ուզում եմ ՁԵԶ շնորհավորանք կամ մաղթանք հղել, մտքերս միանգամից վերաձևակերպվում են ու անկախ ինձնից վերածվում շնորհակալականի։

Տղերք ջան, շնորհակալ եմ ՁԵՐ նվիրվածության, համառության ու մեր թիկունքն ամուր պահելու համար։ 

Շնորհակալ եմ, որ ՁԵՐ այսչափ կարևոր առաքելությունն իրականացնում եք առանց պաթոսի, իսկական նվիրումով։ 

Շնորհավոր հունվարի 28, շնորհակալ ենք քեզ հայ զինվոր։ 

Արծվիկ

Շատ հպարտ եմ, որ մեր երկրում կան այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ են հանուն հայրենիքի պայքարել: Հպարտ եմ բոլորովդ, մեր սիրելի զինվորներ: Շնորհավորում եմ մեր հզոր ու կայուն բանակի տոնը: Բոլոր զինվորներին մաղթում եմ առողջություն, խաղաղ ծառայություն եւ շուտափույթ վերադարձ տուն` իրենց սիրելիների ու անհամբեր սպասող մայրերի մոտ:

Իվետա Մուկուչյան

Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ, ցանկանում եմ, որ մեր զինծառայողները միշտ հիշեն, որ մենք ուժեղ ենք հենց իրենց շնորհիվ: Խաղաղություն մեր երկրին, իսկ զինծառայողներին` ուժ և առողջություն՝ շարունակելու պատվով կատարել իրենց առջև դրված մեծ պարտականությունը:

Շուշաննա Թովմասյան

Իմ զինվոր, հայոց հողի եւ մեր խաղաղության հզոր պաշտպան, շնորհավորում եմ Հայոց բանակի տոնի կապակցությամբ: Տա Աստված, որ ձեր զենքերը երբեք առիթ չունենան կրակելու, եւ ծառայությունն անցնի խաղաղ պայմաններում: 

Լիա Զախարյան 

«Հաղթանակած, հերոսացած`Հայոց երկրի հզոր բանակ:

Քո մարտական ջահը վառած պահիր` որպես փառքի պսակ»: 

Հայոց բանակը կազմավորվեց անկախ պետականության վերականգնման գործընթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեոքբերումը։ Լավ կազմակերպված Հայոց բանակում ծառայելը դարձավ յուրաքանչյուր հայ երիտասարդի պատվի գործը։

Սիրելի հայորդիներ, շնորհավորում եմ ձեզ` հաղթական բանակի օրվա առթիվ: Մաղթում եմ, որ մեր բանակը ապրի ու գործի ավելի խաղաղ պայմաններում` խաղաղության մեջ պահելով մեզ բոլորիս: Շնորհավորում եմ:

 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` հայտնիների Instagram-ի էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել