«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կինոշաբաթ. մաս 1

20:33, 3 փետրվարի

Հարգելի ընթերցողներ, ինչպես պարզվեց NEWS.am STYLE-ի ներկայացրած ֆիլմերի մասին խորագրերը սիրվեցին եւ մենք որոշեցինք ավելացնել եւս մեկ խորագիր՝ «Կինոշաբաթ»-ը։

Կպատմենք եւ կամփոփենք ֆիլմարտադրության անցած շաբաթվա նորությունները։ Սկսեցինք․․․

DC կինոաշխարհը «Աքվամենի» հաջողությունից հետո անակնկալ կերպով թողարկեց «Գիշատիչ թռչունների» պրոմո հոլովակը, որի գլխավոր հերուսուհին Մարգո Ռիբինն է։ Ֆիլմը հակահերոս կանաց խմբի մասին է, որը գլխավորում է Հարլի Քվինը, որին միանում են Սեւ Դեղձանիկն ու Որսորդուհին։

Ֆիլմը լույս կտեսնի 2020թ․-ի փետրվարին, որի օրիգինալ անվանումը «Գիշատիչ թռչուններ» է։

Ֆիլմաարտադրության աշխարհում կա եւս մեկ նորություն, այս անգամ խոսքը «Մարդասպանների ջոկատի» շարունակության մասին է։ Հայտնում են, որ բեմադրողը լինելու է Ջեյմս Հանը, իսկ պրոդյուսերը՝ DC-ի կնքահայր Զակ Սնայդերը։ Ֆիլմն ավելի շուտ կդառնա մեղմ վերարտադրումը, քան հենց շարունակությունը։ Մեծ էկրաններ այն կբարձրանա 2021թ․-ի օգոստոսի 6-ին։

Այս շաբաթ ակտիվ էր նաեւ Դուեյն Ջոնսոնը։ Նա հայտնել է, որ «Ֆորսաժի» (ամբողջական անվանումը «Ֆորսաժ․ Հոբս եւ Շոու») ֆրանշիզայի սփին-օֆում իր եւ Ջեյսոն Սթեթհեմի հերոսները մասնակցելու են «Ֆորսաժի» պատմության մեջ ամենամեծ կռվի տեսարանին։ Որպես ապացույց նա կադր է հրապարակել։

«Ֆորսաժի» առաջին սփին-օֆի պրեմիերան նախատեսվում է 2019թ․-ին։ Իսկ մինչ այդ առաջարկում ենք վայելել վերջերս լույս տեսած թրեյլերը։

Դուեյնը նաեւ հայտնել է, որ «Ֆորսաժի» 9-րդ մասում նրա կերպարը չի լինի, սակայն դա չի նշանակում, որ հետագայում նա չի հայտնվելու։ Ինտրիգներ, Ինտրիգներ․․․ «Ֆորսաժ 9»-ի ռելիզը նախատեսվում է թողարկվել 2020թ․-ի ապրիլին։

Ինչպես հայտնի է դարձել Walt Disney ընկերությունը մտադիր է մոտավորապես 500 միլիոն դոլար ծախսել արտադրական ծառայությունների սեփական՝ Disney Plus համալիրի վրա, որը կթողարկվի 2019թ․-ին։ Walt Disney-ի 2019թ.-ի ծախսը ողջ արտադրանքի համար գնահատվում է 23,8 միլիարդ դոլար։ Այս կերպ Walt Disney-ը բավականաչափ առաջ է ընկնում իր մրցակիցներից։ Օրինակ, AT&T ընկերությունը (որը վերջերս գնել է Warner Bros.-ը) մտադիր  ծախսել մոտավորապես 14 միլիարդ, նույնքան էլ Netflix-ը։

Եվ վերջապես լուծվել է Բեն Աֆլեքի եւ «Բեթմենում» նրա դերի հարցը։ Վերջին երկու տարին այս հարցի վերաբերյալ բարձրաձայնվում էին կասկածներ, արդյոք Բենը կշարունակի խաղալ Բեթմենի դերը, սակայն այժմ ամեն ինչ պարզվել է։ Բեն Աֆլեքն այլեւս չի կերտի այդ կերպարը, ինչի մասին նա ինքն է հայտնել։ Նոր ֆիլմում, որի ռեժիսորը Մեթ Ռիվզն է, հանդես կգա նոր, ավելի երիտասարդ դերասան։ Հայտնի է դարձել նաեւ, որ  Warner Bros. Ընկերությունն արդեն ընտրել է ռելիզի թողարկման ամսաթիվը։ Պրեմիերան տեղի կունենա 2021թ․-ի հունիսի 25-ին։

Դե ինչ, այքանով ավարտենք ֆիլմաշխարհի նորությունները, իսկ մենք դեռ կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։

Ֆիլմեր դիտեք, 

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել