1. Տղամարդը, ում հետեւից ուզում ես գնալ, այս մոլորակի բոլոր մարդկանց նման սխալներ է թույլ տալիս եւ ժամանակ առ ժամանակ կասկածներ է ունենում։
Ինչ-որ բանով է զբաղվում, նոր բան է փորձում, երբեմն սայթաքում ու վայր է ընկնում, բայց բարձրանում է եւ շարժվում առաջ։ Նա գիշերները սուպերհերոսի հագուստով մեքենայով չի սուրում քաղաքում, ուղղաթիռը չի կայանում երկնաքերի տանիքին, գրպանում ատրճանակ չի կրում «զիլ տղերքի» նման, մարզած մկաններով խելքահան չի անում։ Պարզապես ապրում է իր օրը 7 մլրդ մարդկանց նման, արյունն էլ կարմիր է ճիշտ այնպես, ինչպես մյուս մարդկանց մոտ։
2. Շատ է աշխատում
Ե՛վ իր վրա, ե՛ւ աշխարհի ընդհանուր առմամբ, քանի որ տղամարդիկ ուզում են փրկել աշխարհը, եւ դա ինձ գոհացնում է։ Ես զբաղվելու բան ունեմ, մինչեւ նա կփրկի աշխարհը։ Ես միշտ կապի մեջ եմ, նրա կողքին, հասանելի։ Քանի որ դա էլ իմ գործառույթն է։ Լինել Կին։ Սիրել, հավատալ, էներգիա տալ եւ լինել նրա կողքին։ Եվ երբեք նրա սխալները չքննարկել ուրիշ մարդկանց հետ, քանի որ կնոջ սերը սխալները քննադատելը չէ։ Եթե դա այն Տղամարդն է, որի հետեւից ուզում եք գնալ, նշանակում է, որ նա ամեն բան ճիշտ է անում։
3. Երբեմն վիրավորում է իր բառերով եւ անուշադրությամբ
Հետո նա լռում է եւ մտածում։ Հետո ներողություն է խնդրում ամբողջ սրտով։ Եվ ես ներում եմ նրան։ Միշտ։ Որովհետեւ ես նույնպես այդպիսին եմ։ Նույնպես վիրավորում եմ։ Եվ նույնպես ներողություն եմ խնդրում։ Եվ նա ինձ ներում է։ Որովհետեւ նա նույնպես այդպիսին է։
4. Նա ժամանակ առ ժամանակ հոգնում եւ փակվում է քարանձավում
Նման բան պատահում է տղամարդկանց հետ, ում հետեւից ուզում ես գնալ։ Նրանք ուզում եմ միայնանալ, մտածել կյանքի մասին։ Կամ հանդիպել ընկերներին։ Կամ սրճարանում միայնակ նստել։ Թող նստի իր քարանձավում, հանգստանա եւ անպայման կվերադառնա։
5. Նա շատ է խոսում իր զգացմունքների մասին
Մի օր նա քեզ հասկացնել կտա, որ սիրում է, եւ որ դու կարեւոր մարդ ես նրա կյանքում։ Իսկ հետո նա ուղղակի գործում է, չի խոսում, բայց գործում է։ Պարզապես անում է։ Գնում աշխատանքի, բիզնեսով զբաղվում, զարգանում։ Երբեմն հեռու է մնում, իսկ երբեմն՝ մոտենում։ Երբ մոտենում է, ամուր գրկում է։
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ