Հայ հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը մասնակցել է «Ինչպես ես ռուս դարձա» նոր կատակերգության նկարահանմանը։ Newsler.ru-ին դերասանը պատմել է ֆիլմի նկարահանումների մասին։
Թոխատյանը պատմել է, որ չինարեն թարգամանաբար ֆիլմը հնչում է «Ինչպես ես մարտական ազգի ներկայացուցիչ դարձա»։ Ընդ որում, ֆիլմում բազմաթիվ տեսարաններ կան, որոնք ցուցադրում են ռուսների եւ չինացիների մշակութային տարբերությունները։
Կինոկատակերգությունը պատմում է չինացի փեսացուի մասին, որը գալիս է Ռուսաստան՝ նպատակ ունենալով դուր գալ հարսացուի հորը։ Նա չի պատկերացնում՝ ինչ մղձավանջ է իրեն սպասվում։ Աղջկա հայրը՝ Անատոլին, պատրաստ չէ աղջկան ամուսնացել առաջին հանդիպածի հետ: Նա ունի աղջկան ամուսնացնելու եւ փեսացուից ազատվելու սեփական ծրագիրը։
Ինչպես նշել է դերասանը, եթե չինացու փոխարեն հայ լիներ, բազմաթիվ տեսարաններ պարզապես չէին լինի։ «Այդ դեպքում այս ամենին կլիներ հայկական հայացք: Իմ սերնդի համար հոգեհարազատ են եղել խորհրդային մարդիկ։ Մենթալ տարաբերությունն առավելագույնը արտաքինն էր, իսկ ընկալումն իսկապես նույնն էր։ Այսօր, ցավոք, (կամ հնարավոր է՝ այդպես էլ պետք է լիներ), տարբերությունն արդեն մեծ է»,- տխրությամբ նշել է Թոխատյանը։
Ֆիլմում ներգրավված է միջազգային թիմ՝ ռեժիսոր Ակակի Սախելաշվիլի եւ պրոդյուսեր Ռեզո Գիգինեիշվիլի՝ վրացիներ, պրոդյուսեր Սեմյոն Կապշ՝ աբխազ, պրոդյուսեր Գեորգ Շաբանով՝ հայ, դերասաններից մեկը՝ Հրանտը, հայ է։ Ֆիլմում ներգրավված են նաեւ չինացիներ ու ռուսներ։
«Օրերս Ակակի Սախելաշվիլիի եւ Ռեզո Գիգինեիշվիլիի հետ համատեղ հարցազրույց ունեցանք։ Շատ ծիծաղելի էր, դեռ այդ ժամանակ էինք կատակում, որ վրացիներն ու հայը ներկայացնում են «Ինչպես ես ռուս դարձա» ֆիլմը»,- ասել է Թոխատյանը։
Արտիստի խոսքով՝ սկզբնական շրջանում իրեն առաջարկել են տաքսու վարորդի ոչ նշանակալից դերը, սակայն ավելի ուշ զանգահարել են պրոդյուսերական խմբից եւ առաջարկել Ռուբենի կերպարը՝ գլխավոր հերոսուհու հոր մոտ ընկերը, ում բաժին է ընկել հումորային տեսարանների մեծ մասը։
Թոխատյանը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս՝ ինչպես են փորձում կովկասցիներին ներկայացնել ռուսական մշակույթում. նրանց հիմնականում սխալ լույսի ներքո են ցույց տալիս։ «Չգիտես՝ ինչու, շատ ֆիլմերում Կովկասի բնակիչները կրիմինալ տարրեր են, ոչ զարգացած, չկրթված կերպարներ։ Չգիտես՝ ինչու, պարտադիր սպորտային հագուստով»,- նկատել է Հրանտ Թոխատյանը։
Արտիստի խոսքով՝ ինքը միշտ փորձել է հայ ազգին ներկայացնել լավագույն լույսի ներքո, օրինակ՝ Ռուբենի կերպարը։ Բարեհոգի, հյուրընկալ եւ դրական հայը դուր է եկել հանդիսատեսին։
«Յուրաքանչյուր անգամ իմ դերերում (եթե հիշում ենք Մահիկյանին) փորձել եմ ինչ-որ կերպ ներկայացնել իմ վերաբերմունքն ընտանիքի, երեխաների, ընդհանուր առմամբ մեր երկրի նկատմամբ»,- ասել է Թոխատյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են