Համաձայնվեք, որ լավ ֆիլմերը շատ են, բայց այնպիսիները, որոնք հոգուդ մեջ հետք են թողնում, ենթագիտակցության մեջ են տեղ գտնում, կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա:
NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում դրամա ժանրի «Ամերիկյան պատմություն Х» ֆիլմը:
Ռեժիսորը դեբյուտանտ Թոնի Քեյն է: Կինոնկարը դեբյուտային է նաեւ սցենարի հեղինակ Դեւիդ Մակքենի համար: Գլխավոր դերերում նկարահանվել են Էդվարդ Նորթոնը եւ Էդվարդ Ֆերլոնգը:
Ֆիլմը պատմում է սքինհեդների տեղական խմբավորման առաջնորդի եւ նրա կրտսեր եղբոր՝ Դենիի մասին: Իր իրավացիությանը համոզված՝ Դերեքը անգթորեն հաշվեհարդար է տեսնում բոլորի հետ, ում մաշկի գույնը տարբեր է: Դերեքի անկախությունը եւ համարձակությունը առաջացնում են նրա կրտսեր եղբոր՝ Դենիի հիացմունքը:
Բայց այն բանից հետո, երբ Դերեքը դաժանորեն սպանում է երկու սեւամորթների, եղբայրների ճանապարհները բաժանվում են: Մարդասպանը բանտում է հայտնվում, իսկ Դենին ազատության մեջ շարունակում է եղբոր գործը: Այնքան ժամանակ, մինչեւ նրանց ճանապարհները դարձյալ հատվում են:
Կինոնկարը բացահայտում է ռասայական անհանդուրժողականության, սեփական «ես»-ի հաստատման, կյանքի սկզբունքների ընտրության, յուրաքանչյուրի կյանքում հոր կամ եղբոր դերակատարման սուր խնդիրը: Մեր առջեւ երկու մերձավոր մարդկանց ճակատագիրն է. նրանցից մեկն արդեն բավականաչափ ապրել է՝ հասկանալու համար, թե որտեղ է ճշմարտությունը, իսկ որտեղ՝ սուտը, սա նրան օգնում է տեսնել իր գաղափարների իրական էությունը: Իսկ մյուսն իր մեջ է ներծծել ավագի իդեալները, ներծծել է լիովին եւ ամբողջությամբ՝ բոլոր սխալ եզրահանգումներով եւ ոչ ճիշտ փաստարկներով…
Մեր օրերում այլեւս չեն նկարահանում կինոնկարներ, որոնցում լիարժեք ցուցադրում են տեղի ունեցողի ամբողջ դաժանությունը: Իսկ այս ֆիլմում ռեժիսորը չի վախենում սադրիչ թեմաները բարձրացնելուց, ընդ որում՝ դրանց ամենաանհրապույր կողմով: Ներկայիս ֆիլմերում այս ամենը ջանադրաբար հղկում են՝ քննադատությունից են վախենում: Իսկ այստեղ ցուցադրված է ինչպես ֆիզիկական դաժանության ասպեկտը, այնպես էլ բարոյա-հոգեբանական: Ժամանակին ֆիլմը հիմնականում պախարակում էին հենց նման անկեղծության համար. բայց հավատացեք, առանց դրա կինոնկարը չէր կարողանա տեղ հասցնել գլխավոր «մեսիջը». իրական կյանքը շատ ավելի անգութ եւ դաժան է, քան ցանկացած ֆիլմը:
Դերասանների խաղն ուղղակի փայլուն է: Կերպարը, որը մարմնավորել է Էդվարդ Նորթոնը, չի համապատասխանում «դերասանական լավ խաղ» սահմանմանը: Սա ավելին է:
Երիտասարդ դերասան Էդվարդ Ֆերլոնգը նույնպես ուրախացնում է: Չնայած նա առավելապես հայտնի է որպես «Տերմինատոր-2» ֆիլմի դերասան, կարծում եմ, որ «Ամերիկյան պատմություն Х»-ում դերը նրա կարճատեւ կարիերայի ընթացքում լավագույնն է: Ափսոս, որ Ֆերլոնգը ժամանակի ընթացքում մոլորվեց եւ կորցրեց իր ներուժը:
P.S.
«Ամերիկյան պատմություն Х»-ը կյանք կոչվող մեծ պատմության դրվագներից մեկն է: Եվ այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մարդկությունը սխալվելու իրավունք ունի եւ դրանք շտկելու ժամանակ: Քանի դեռ կան նրանք, ովքեր ինչ-որ կերպ մեզ վրա ազդում են...
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ