Երեւի հենց պայուսակով էլ կարելի է որոշել զրուցակցի բնավորությունը գործունեության բնույթն ու խառնվածքը։ Կաշվե, գործած, մորթե, կտորից, մեծ, փոքր․․․ Դրանք միշտ այնքան տարբեր են, որքան իրենց տերերը։
NEWS am. STYLE-ի նոր նախագծի հերոսուհիները կկիսվեն այն պատմություններով, թե ինչու է հենց «այդ պայուսակն» իրենց համար այդքան թանկ։ Կպատմեն ինչից ա սկսվել այդ «սերը» եւ ի վերջո, ինչպես գեղեցիկ ներկայացնել սիրելի իրը։
Լիլիա Զակխարենկո, 23 տարեկան, լուսանկարիչ, SMM մասնագետ
Երազանքի պայուսակ․ այն դեռ չեն ստեղծել
«Ես պայուսակների հավաքածու ունեմ։ Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հաշվել, բայց դրանք մոտավորապես 60-ն են»։
«Ինձ համար կերպարը համալրող ամենակարեւոր աքսեսուարներից մեկն է պայուսակը։ Կարող եմ փոխել look-ս ցերեկայինից երեկոյան միայն պայուսակի օգնությամբ»։
«Միշտ ընտրում եմ փոքրիկ պայուսակներ եւ կարողանում եմ դրանց մեջ տեղավորել ինչ պատահի։ Դա իմ սուպեր կարողությունն է։ Փոքրիկ պայուսակներն ավելի կանացի են, իմ կարծիքով։ Եթե ես մեծ պայուսակով եմ, նշանակում է քաղաքից դուրս աշխատանքի եմ գնում։ Եվ նույնիսկ այդ օրերին փորձում եմ հնարավորինս փոքրն ընտրել»։
«Պայուսակից միակ պահանջս՝ բնական կաշվից լինելն է, կամ էլ՝ որակով արհեստական։ Մայրս է սովորեցրել այդ հմտությունը․ կողմնորոշվել նյութով, ինչից պատրաստված է պայուսակը։ Կարեւոր է, որ նա ինձ երկար ժամանակ ուրախացնի»։
Ինչի՞ց է այս ամենը սկսվել
«Նվեր-պայուսակը մեկն է, որ ամենաերկարն է ինձ հետ։ Այն արդեն 15 տարեկան է։ Ուրախ եմ, որ մինչեւ հիմա այն պահպանվել է։ Պայուսակներն ինձ համար պահարանիս ամենասիրելի աքսեսուարնեից մեկն են համարվում։ Ես չեմ բաժանվում դրանցից։ Օրինակ, քաղաքից դուրս նկարահանումների գնում եմ այն պայուսակով, որը քաղաքում այլեւս չեմ կրում, սակայն հենց այն, որի մեջ տեղավորվում է տեսախցիկս եւ փոքրիկ բաճկոն»։
Սիրելի պայուսակը
«Իմ ողջ հավաքածուն, որըբաղկացած է այն ամենից , ինչ ես սիրում եմ։ Դժվար է առանձնացնել որեւէ մեկը, ամեն մեկը յուրովի գեղեցիկ է»։
Որտեղի՞ց եք ձեռք բերում դրանք
Չկա որոշակի վայր։ Որոշները օնլայն եմ պատվիրում, ինչ-որ բան ինքս եմ գնում։
Ի՞նչն է, որ միշտ Ձեզ հետ է
«Իմ յուրաքանչյուր պայուսակում միշտ կարելի է գտնել ձեռքերի համար ախտահանիչ գել, հիգիենիկ շրթներկ եւ անձեռոցիկներ»։
Նյութը՝ Մարիա Ակերմանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը