Երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանին հայ հեռուստադիտողը բացահայտեց «Կարմիր բլուր» հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր Սոսեի կերպարը: Սերիալն արդեն ավարտվել է, սակայն նորահայտ դերասանուհին այնքան է սիրվել հեռուստադիտողի կողմից, որ երկրպագուները մինչ օրս սպասում են նրա նորություններին եւ քննարկում նրա ցանկացած ձեռքբերում՝ թե անձնական, թե ստեղծագործական կյանքում:
Ի տարբերություն շատ հայտնիների՝ Տիրուհին բաց է իր լսարանի առաջ նաեւ անձնականին վերաբերող հարցերում: Նա երբեք չի կաշկանդվում խոսել ընտրյալ ունենալու եւ իրենց գեղեցիկ հարաբերությունների մասին:
NEWS.am STYLE-ը Տիրուհու հետ զրուցել է հեռուստասերիալի շնորհիվ գրանցած հաջողության, ճանաչվածության եւ սիրելիի հետ հարաբերություններն օրինականացնելու մասին:
Տիրուհի, ինչպես ինքդ ես խոստովանել, այն բախտավորներից ես, որն իր կարիերան սկսել է միանգամից մեծամասշտաբ նախագծով: «Կարմիր բլուրում» հայտնվելն ինչպե՞ս ստացվեց:
Շատ պատահական, ես էլ չհասկացա, թե ինչպես դա եղավ՝ ինչպես սկսվեց, ինչպես ավարտվեց… Մեկ տարին մեկ օրվա պես անցավ գնաց:
Շատ դերասաններ թերահավատորեն են մոտենում հայկական սերիալներին: Մինչեւ նկարահանվելը ի՞նչ կարծիք ունեիր հայկական սերիալների մասին, եւ արդյոք այս ընթացքում փոխվե՞լ է քո վերաբերմունքը:
Ես էլ շատերի պես ուսանելու տարիներին մտածել եմ, որ չեմ ցանկանում նկարահանվել որեւէ երկարաժամկետ նախագծում, բայց հետո հասկանում ես, որ դերասանուհի ես, եւ պետք է քեզ փորձես ամեն տեղ: Կարծում եմ՝ լավ դերասանն ամեն տեղ լավն է, կապ չունի, թե որտեղ կնկարահանվի:
Աշխատում ես նաեւ թատրոնում: Ո՞ր ոլորտն է ավելի հոգեհարազատ դարձել քեզ:
Միանշանակ չեմ կարող տարանջատել, թե որ ոլորտն է ավելի հոգեհարազատ: Երկուսն էլ իմն են, չեմ ցանկանում առանձնացնել:
Դու այն եզակի հայտնիներից ես, որը չի թաքցնում հանրությունից նաեւ իր անձնական նորությունները: Ինչո՞վ է դա պայմանավորված: Ամեն հարցո՞ւմ ես անկեղծ:
Իմ կարծիքով՝ ամեն հարցում եմ անկեղծ, եւ դա է պատճառը, որ չեմ թաքցնում նաեւ անձնականս:
Ի՞նչ ոլորտից է ընտրյալդ: Արդյոք միշտ կո՞ղմ է եղել դերասանուհու քո մասնագիտությանը:
Ընտրյալս բիզնեսմեն է: Այո, նա միշտ կողմ է եղել, երբեք չի սահմանափակել ինձ որեւիցե հարցում: Զույգերի մեջ ամենակարեւորը վստահությունն է: Եթե այն կա, ուրիշ ոչինչ չի խանգարի…
Եթե չեմ սխալվում, ձեր հարաբերությունները պատրաստվում եք օրինականացնել ձեր տան կառուցումից հետո: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները: Արդեն մոտավոր ժամկետ մտածե՞լ եք հարսանիքի համար:
Այո, մեր տան կառուցման վերջին փուլում ենք: Շուտով արդեն կօրինականացնենք մեր հարաբերությունները:
Մամուլում հաճախ շոշափվում է նաեւ քո եւ Եվա Զոհրաբյանի ընկերությունը: Շոու-բիզնեսում է՞լ ում հետ ես մտերիմ:
Շոու-բիզնեսից շատերի հետ եմ շփվում, բայց, այո, ճիշտ է ամեն ինչ նշվում՝ Եվայի հետ ամենամտերիմն եմ:
Տիրուհի, հայտնի լինելը բարդացրել է կյանքդ, թե՞ հակառակը` ավելի հետաքրքիր է դարձրել:
Շատ հաճախ ես մոռանում եմ, որ ինչ-որ չափով հայտնի եմ դարձել ու երբեմն զարմանում, թե ինչու են մարդիկ ինձ այդպես նայում (ծիծաղում է): Հետո հիշում եմ ու ինքս ինձ վրա ծիծաղում… Կարծում եմ՝ կյանքն ավելի է հետաքրքրացել, այդպես կարծելու համար շատ առիթներ եմ ունեցել:
Քեզ շա՞տ են գրում երկրպագուները: Ի՞նչ բնույթի հարցեր են տալիս: Հասցնո՞ւմ ես պատասխանել:
Այո, շատ են գրում ու ես փորձում եմ բոլորին պատասխանել: Իսկ հարցերը շատ տարբեր բնույթի են: Հիմնականում գրում են, թե ինչքան շատ են ինձ սիրում, եւ որ շատ են ցանկանում ինձ տեսնել:
Նոր նախագծում հանդես գալու առաջարկներ կա՞ն: Կարո՞ղ ես բացել փակագծերը:
Քանի որ այս մեկ տարվա ընթացքում շատ հաճախակի եմ եղել էկրաններին, հիմա որոշել եմ ինձ ավելի շատ թատրոնին նվիրել:
Մասնագիտական եւ անձնական ի՞նչ նոր նպատակներ ես դրել քո առաջ:
Օրեր առաջ եղավ իմ բեմելը, հիմա մտածում եմ նոր ներկայացման մեջ ներգրավվելու մասին, իսկ անձնական նպատակներս իրենց հունով գնում են (ժպտում է):
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Instagram-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը