Մահացել է Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը։ Նախորդ տարվա ավարտին նա անկեղծ հարցազրույց է տվել Կարլ Սվենսոնին The Cut-ի համար։ Դիզայների լավագույն մտքերը տարբեր թեմաների մասին։
Կանխատեսելու շնորհի մասին
«Վեց տարեկան էի։ Նստած էի մայրիկիս սեղանին հսկակայան տանը (սեղանին, որի վրա պետք է առհասարակ նստած եւ նկարելիս չլինեի) եւ ինքս ինձ ասացի. «Մի օր դու շատ հայտնի կդառնաս»»։
Պատմական ապրանքանիշերի վերածննդի մասին
«Երբ ես ստանձնեցի նորաձեւության տան ղեկավարումը, նրա (Կոկո Շանելի) մասին որ ոք չէր խոսում։ Ես նորից հնարեցի գլխավոր կոդերը, եւ դա լավ է, այնպես չէ՞։ Բոլորն ինձ ասում էին՝ «Ձեռք մի տուր դրանց»։ Դրանք մահացած էին, քանի որ 35 տարի առաջ հին ապրանքանիշերը հին ապրանքանիշեր էին։ Հիմա բոլորը դրանց վերածնունդն են ցանկանում։ Որոշ դեպքերում ես դա հաջող գաղափար չեմ համարում»։
Chanel-ի Instagram-ի մասին
«Ես ոչնչի համար ժամանակ չունեմ։ Ես չեմ օգտվում համացանցից։ Չեմ վարում Facebook-յան էջ։ Ես նկարելու, Շուպետի հետ խաղալու եւ քնելու կարիք ունեմ։ Օրերը չափազանց կարճ են՝ դրանք այլ բանի վրա ծախսելու համար»։ «Chanel-ի Instagram-ը 31 մլն հետեւորդ ունի։ Նույնիսկ չեմ պատկերացնում՝ ինչ տեսք ունի այն»։
Chanel's Métiers d'Art հավաքածուների մասին
«Չեմ պատկերացնում՝ ինչպես են նրանք (ատելյեների մասնագետները, որոնք Chanel-ին են պատկանում) դա անում։ Իմ համբերությունը պարզապես չէր բավականացնի։ Ես ձանձրույթից կմահանայի (ցույց է տալիս էսքիզը)։ Այս զգեստը կարված է չոր հազար փետուրներից, եւ բոլորը մի ուղղությամբ են։ Ինչպե՞ս է դա առհասարակ հնարավոր»։
Արժեքավոր ունակությունների մասին
«Ես չեմ կարողանում պատրաստել եւ հավաքել անկողինը։ Ամենն ինչ ես կարողանում եմ անել՝ նկարել ու հավաքածուներ պատրաստել»։
Աշխատանքի հանդեպ սիրո մասին
«Ինձ թվում է՝ հիմա ավելի լավ եմ աշխատում, քան նախկինում։ Մտքերս մաքուր են։ Եվ ես ցանկանում եմ աշխատել։ Ես աշխատող դասակարգ եմ»։ - «Դո՞ւք»։ «Երբ ես դա ասացի ձախ ուղղության հետեւորդ ֆրանսիացի գրողի, նա պատասխանեց, որ դա սկանդալ է»։
Շուպետի մասին
«Նա միշտ քնում է օդաչուի ծնկներին։ Պաշտում է թռչել մասնավոր ինքնաթիռներով»։
Երիտասարդության մասին
«Մարդիկ, ում երիտասարդությունը շատ ուրախ չի եղել, որպես կանոն, կյանքի մնացած մասն անցկացնում են ֆրուստրացիայի վիճակում։ Ես երիտասարդ տարիքում արել եմ ամենն, ինչ ցանկացել եմ։ Հաճելի էր, բայց այսօր ես կմեռնեի ձանձրույթից։ Եթե ցանկանում եք ծեր տեսք ունենալ, փորձեք երիտասարդ երեւալ։ Ավելի վատ բան չկա»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին