Նորաձեւության աշխարհի աստղերը չեն կարողանում հավատալ, որ 85-ամյա Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն, հիանալի դիզայներ Կարլ Լագերֆելդն այլեւս ողջ չէ։ Շատ հայտնիներ, որոնց համար լեգենդը նշանակալի դեր է խաղացել հայտնել են իրենց ցավակցական խոսքերը։
Մոդել Նատալյա Վոդյանովան իր Instagram-ում լուսանկար է հրապարակել որում նա նորաձեւության հանճարի հետ է։ «Չեմ կարող հավատալ դրան, չեմ կարող հաշտվել այս կորստի հետ։ Սիրտս պայթում է։ Մահը չի խնայում ոչ ոքի, նույնիսկ նրանց, որոնք պատմության մեջ անջնջելի հետք են թողել։ Դու ոգեշնչել ես մեզ, ներշնչել սեր եւ մենք միշտ կսիրենք քեզ եւ հավերժ կհիշենք», - գրել է մոդելը։
Բրիտանացի դիզայներ Վիկտորիա Բեքհեմը նույնպես հարգանքի տուրք է մատուցել դիզայներին։ «Անտանելի ցավոտ է լսել այս մասին։ Կարլը հանճար էր, միշտ բարի եւ առատաձեռն էր, ինչպես անձնապես, այնպես էլ մասնագիտորեն», - մեկնաբանել է Լագերֆելդի լուսանկարը Վիկտորիան։
Դայանա Կրյուգերը, ով հանդիսանում է դիզայների մուսան, խոստովանել է, որ նորածին դստեր հետ մեկնել է Ֆրանսիայում անցկացվող Նորաձեւության շաբաթին հատուկ Լագերֆելդին ու դստերը ծանոթացնելու համար։ Սակայն նա այդպես էլ չի հասցրել դա անել։ «Ես ուշացա։ Սիրտս կոտրված է։ Հանգչիր խաղաղությամբ, ես պաշտում եմ քեզ», - գրել է Կրյուգերը։
Դոնաթելլա Վերսաչեն սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նա եւ Կարլը։ Versace նորաձեւության տան ղեկավարը խոստովանել է, որ մաեստրոն ազդել է նորաձեւության ողջ աշխարհի վրա, ինչպես նաեւ նրա եւ եղբոր վրա։
Ռուս դիզայներ Վյաչեսլավ Զայչեւը նույնպես իր ցավակցությունն է հղել։
Լագերֆելդի շատ երկրպագուներ այցոլում են Շուպետի՝ դիզայների կատվի էջը եւ նրան նույնպես ցավակցում են։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)