NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 1997 թվականին նկարահանված միստիկական ժանրի ֆիլմ՝ «Սատանայի փաստաբանը»։
Ռեժիսորն է Թեյլոր Հեքֆորդը, գլխավոր դերերում նկարահանվել են Կիանու Ռիվզը, Ալ Պաչինոն եւ Շառլիզ Թերոնը։
Կա ֆիլմերի տեսակ, որոնք կարելի է անընդհատ նայել ու ամեն անգամ դրանցում ինչ-որ նոր բան բացահայտել։ «Սատանայի փաստաբանը» հենց դրանց թվին է պատկանում։ Այս առանձնահատկությունն էլ հենց հիմնականում տարբերում է լավ կինոնկարը վատից եւ դառնում հաջողության, հանդիսատեսի սիրո գրավականը։
Գլխավոր հերոսը երիտասարդ, բայց իր հաղթանակներով արդեն հայտնի փաստաբան Քեւին Լոմաքսն է (Կիանու Ռիվզ), որը շատ հաջողակ է իր գործում եւ ամուսնացած է գեղեցկուհի Մերի-Էնի հետ (Շառլիզ Թերոն)։ Մի անգամ նրան աշխատանքի է հրավիրում Ջոն Միլթոնի (Ալ Պաչինո) իրավաբանական կորպորացիան։ Նոր տեղում նա միանգամայն երջանիկ է, ապրում է շքեղ բնակարանում՝ իրեն սիրող կնոջ հետ, նրան շրջապատում են հետաքրքիր մարդիկ։
Ինձ համար ֆիլմը լի է խոր իմաստով. այն հիանալի ցույց է տալիս, թե որքան թույլ է մարդը, անպատասխանատու, եւ որքան է կախված իր իսկ ընտրությունից։ Հենց ընտրության խնդրին ու իր արարքների համար պատասխանատվությանն է նվիրված այս կինոպատումը։
Եթե խորանանք ֆիլմի մեջ, կհասկանանք, թե որքան խղճուկ է դրանում ներկայանում մարդկային մեր ցեղը։ Չէ՞ որ ֆիլմի հիմնական ասելիքն այն է, որ մենք ինքներս ենք մեղավոր մեր դժբախտությունների համար եւ ինքներս ենք ընթանում այն աստիճանով, որը մեզ տանում է դեպի դժոխքի դարպասներ։
Քեւինն արդարացնում է իրեն նրանով, որ փաստաբան է եւ իր մասնագիտական պարտականությունն է՝ պաշտպանել հաճախորդներին դատարանում։ Բայց առաջնորդվելով այս «մարդասեր» սկզբունքով՝ նա պաշտպանում է բացահայտ սրիկաներին։ Որքան ավելի շատ է փորձում «շեղվել» օրինական հատուցումից, այնքան ավելի վատ է դասավորվում նրա անձնական կյանքը...
Ինչպես Կիանու Ռիվզի, այնպես էլ Ալ Պաչինոյի դերասանական խաղի մասին, ինչպես ասում են, ավելորդ է խոսել։ Դա պետք է տեսնել եւ զգալ։ Մանավանդ Սատանայի մենախոսությունն Աստծո հետ ամենավերջում։ Ի՜նչ լավն է Ալ Պաչինոն այդտեղ։ Եվ իհարկե, նրա վերջին ռեպլիկը՝ «Սնափառությունը, հաստատ, իմ սիրելի մեղքերից է», շատ բաների մասին է մտածել տալիս։
Շառլիզ Թերոնն այս կինոնկարում անհավանական լավն է. նա հիասքանչ է կերպավորում հուսահատությունն ու խենթությունը, որոնք ամեն րոպե ավելի են սաստկանում նրա մեջ։
Հ.Գ.
Եվ ե՞րբ մենք կհասկանանք, որ մարդն ամեն ինչ ինքն է անում, իսկ սատանան լոկ հրահրում է նրան։
Հաճելի կինոդիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում