«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Անձնականը հանրային դարձնելն իմ տարերքի մեջ չէ»․ Ջուլիա Եղշատյանը՝ իր նոր դերի եւ նախկինում իրեն ու Սարգիս Ավետիսյանին վերագրված սիրավեպի մասին

15:35, 20 փետրվարի

Այսօրվանից սկսած ԱՄՆ-ում բնակվող հայ հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու հայկական արտադրության նոր հեռուստասերիալ՝ «Քեզ հետ, առանց քեզ»։ Հեռուստասերալի սաունդթրեքը Նարեկ Մակարյանի համանուն երգն է, որն արդեն ծանոթ է հայ երաժշտասերներին։

Նոր հեռուստասերիալի ռեժիսորը դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանն է, որը նաեւ հանդես կգա դերասանական կազմում։ Ֆիլմում հեռուստադիտողը կտեսնի նաեւ արդեն հայտնի ու սիրված շատ դերասանների, այդ թվում՝ Սոֆյա Պողոսյանին, Գայանե Բալյանին, Սամվել Թոփալյանին, Սյուզան Պապյանին, Անուշիկ Առաքելյանին եւ այլն։ Հեռուստսերիալում նկարահանվում է նաեւ «Երեւի» սերիալից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Ջուլիա Եղշատյանը։

Դերասանուհու նոր կերպարը առիթ դարձավ նրա կարոտած երկրպագուների համար նոր հարցազրույցի։ Ջուլիայի հետ, ի դեպ, զրուցել ենք ոչ միայն նոր հերոսուհու մասին․․․

Նախորդ՝ «Երեւի» հեռուստասերիալի ամբողջ ընթացքում հեռուստադիտողը քննարկում էր Ջուլիայի եւ հեռուստասերիալի գլխավոր դերակատար Սարգիս Ավետիսյանի հարաբերությունները՝ նրանց վերագրելով սիրավեպ, թեեւ դերասանական զույգը երբեք չէր հաստատել այդ խոսակցությունները։ Մեզ հետ զրույցում Ջուլիան նշեց․

«Սարգիս Ավետիսյանը իմ հարազատ մարդկանցից է: Յուրաքանչյուրս էլ ունենք նկարներ մեր հարազատ մարդկանց հետ: Ես կարծում եմ, եթե յուրաքանչյուրի մասին ձևավորվեր նման կարծիք, կհնչեր իմ՝ վերևում ասված պատասխանը»։

Ջուլիան հասկանում է հանրության հետաքրքրությունը հայտնի մարդկանց անձնական կյանքի հանդեպ, բայց հավելում․

«Հանրության համար որքան էլ հետաքրքիր լինի հայտնի մարդկանց անձնական կյանքը, ամեն դեպքում անձնականի մասին հայտնին կարող է բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ ինքն է դա ցանկանում: Իսկ, առհասարակ, անձնականը հանրային դարձնելը իմ տարերքի մեջ չէ, սակայն երբ հասունանա պահը, սիրով կկիսվեմ իմ հեռուստադիտողի հետ»:

Դերասանուհին խոստովանեց, որ իր սիրտն առայժմ ազատ է, սակայն սիրո տոներին երկրպագուների ուշադրության պակաս չի զգացել․

«Երկրպագուներն, իհարկե, չէին անցնում անտարբեր և մատուցում էին հետաքրքիր անակնկալներ: Սակայն իմ սիրտն ազատ է, իսկ անակնկալներն ու նվերները չընդունելը, մարդուն վիրավորանք հասցնող փաստ է: Այդ պատճառով խորհուրդ բոլոր աղջիկերին՝ եթե անգամ մերժում եք տղային, մի նետեք նվերները աղբամանը: Գնահատեք այն սերը, որը դրված է մարդու կողմից ձեզ ուղարկված նվերի մեջ: Դեռևս սիրո տոները ինձ համար ուղղակի օրեր են»։

Ինչեւէ, անցնենք դերասանուհու նոր կերպարին․

«Քասթինգի չեմ մասնակցել, ստացա առաջարկը ու իմանալով, թե ինչ թիմի հետ եմ աշխատելու՝ սիրով ընդունեցի այն, մանավանդ, որ դերը շատ հեաքրքիր էր։ Այս դերը լրիվ տարբերվում է «Երևի»-ում իմ կերտած կերպարից: Այնտեղ կերպարս բացասական գծեր ուներ, իսկ այստեղ ծայրահեղ դրական է: Ուսանողուհի է, որն ունի շատ խնդիրներ և փորձում է հաղթահարել դրանք: Շատ դրական, բարի, անուշիկ աղջկա կերպարով եմ ներկայանալու: Հուսով եմ՝ հեռուստադիտողին դուր կգա: Արդեն շատ լավ ճանաչում եմ իմ կերպարին, սկսել եմ նրան շատ լավ հասկանալ, սիրել եւ կապվել նրա հետ։ Հուսով եմ՝ կկարողանամ ճիշտ ներկայացնել կերպարս եւ կանեմ հնարավոր ամեն բան, որ հեռուստադիտողի կողմից էլ այն սիրվի»։

Իսկ խոսելով նախորդ տարի ձեռք բերած ճանաչվածության մասին՝  դերասանուհին հավելեց․

«Ամենամեծ հաջողությունը դա հայտնիություն ձեռք բերելը չէ: Հաջողությունը սիրելի լինելն է քո հանդիսատեսի կողմից, ինչն էլ համարում եմ մեծ ձեռքբերում դերասանի համար: Չէ՞որ, բացասական պահվածքն էլ մարդուն կարող է հայտնի դարձնել, դրականն էլ, իսկ մեզ մնում է ընտրել ճանապարհը հայտնի դառնալու:

2018 թվականը շատ լավ տարի եղավ ինձ համար՝ զբաղվեցի իմ սիրելի մասնագիտությամբ, ձեռք բերեցի լավ ընկերներ, ունեցա շատ լավ օրեր, կարևորը՝ չունեցա կորուստներ։ 2019-ի հետ մեծ հույսեր եմ կապում, տարին սկսվել է գործնական առաջարկներով և նորից զբաղվում եմ իմ մասնագիտությամբ: Բոլորին ցանկանում եմ լավ տարի․ թող այս տարի ոչ մի մարդ անկատար երազանք չունենա»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սոնա Հակոբյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել