Թեեւ Comedy Club-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանի 45-ամյակը օրեր առաջ էր, անհայտ պատճառներով այն նշել են մեկ շաբաթ անց։ Մոսկվայում՝ Golden Palaceна-ում, հավաքվել են շոումենի ընկերները, ռուսական էստրադայի աստղերը, Երեւանից տոնին միացել են նաեւ հայտնի հայկական խմբեր։
Հյուրերին ուրախացրել է Հայաստանի մայրաքաղաքում հայտնի «Գարիկ եւ Սոնա» դուետն իր երաժշտական խմբով։ Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը կատարում են հայտնի հայկական երգերի cover տարբերակներ՝ սկսած «ռաբիս» ժանրից մինչեւ էստրադային երգեր։
Բեմում է հայտնվել նաեւ ջազի երեւանյան երկրպագուներին հայտնի շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը։ Նրա ելույթը հատկապես դուր է եկել Լեոնիդ Ագուտինին։ «Գարիկ Մարտիրոսյանը ծննդյան տոնին ուրախ էր ու երաժշտական։ Հատկապես գրավեց Արտակ Ներսիսյանը։ Լավ երաժիշտ է»,- իր Instagram-ում գրել է նա։
Հետաքրքիր է, որ հոբելյարի տորթը շախմատի տեսքով էր։ Միջոցառմանը սահմանված էր նաեւ դրես-կոդ. հյուրերը պետք է սեւ-սպիտակ երանգներով հագուստ կրեին։
View this post on Instagram
Հիթային կատարումներով հանդես են եկել նաեւ շոումենի աստղային ընկերները՝ Ալսու, Անժելիկա Վարում, Լեոնիդ Ագուտին, ով կատարում էր Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինայի սիրելի կոմպոզիցիան՝ «Օդանավակայաններ»։
Իրենց երաժշտական կարողությունները ցուցադրել են նաեւ Comedy club production-ի անդամները. Մարտիրոսյանը դրա պրոդյուսերներից մեկն է։ «Որտեղ է տրամաբանությունը» հաղորդման վարող Ազամատ Մուսագալիեւը կատարել է Վիկտոր Ցոյի «Արյան խումբ» երգը։
Գարիկ Մարտիրոսյանն իր հերթին կատարել է ամենահայտնի ջազային երգերից մեկը՝ «Summertime»։ Նրա հետ այն կատարել ե Սոնա Ռուբենյանը, Զուրաբ Մատուան, իսկ Արտակ Ներսիսյանը շրթհարմոն էր նվագում։
Նրանք կատարել են նաեւ «Հանինա» հայկական ժողովրդական երգը։
Դատելով Ժաննա Լեւինայի Instagram-ի Sories բաժնում հրապարաված տեսանյութերից՝ տոնը ստացվել է, քանի որ պարահրապարակում ոչ մի ազատ տեղ չի եղել, հյուրեն իսկապես ուրախացել են։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել