«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչո՞ւ «Կօօկօօռօօզ» եւ ի՞նչ ժանրում են շուտով ներկայանալու «Ոսկե դպրոց»-ի հերոսները. Վաչե Թովմասյանն իր նոր նախագծերի մասին (ֆոտո)

17:43, 22 փետրվարի

Մարտի 13-ից «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կմեկնարկի նոր հումորային նախագիծ, որը կոչվում է «Կօօկօօռօօզ»։ Այո, այո՝ դուք ճիշը կարդացիք՝ Վաչե Թովմասյանի նոր նախագիծը, որն իրենից ներկայացնում է սքեթչ, հենց այսպես է կոչվում եւ գրվում նշված ուղղագրությամբ։

Իսկ թե ինչպես է ընտրվել նախագծի անվանումը, ինչի մասին է այն եւ որոնք են եղել այս ժանրում պրոդյուսերի դժվարությունները՝ Վաչեն պատմել է NEWS.am STYLE-ին։ Հայտնի հումորիստի հետ զրուցել ենք նաեւ մեր ընթերցողների սիրելի սիթքոմներից մեկի՝ «Ոսկե դպրոցի» հիման վրա նկարահանվող համանուն գեղարվեստական ֆիլմի մասին։

Ինչո՞ւ «Կօօկօօռօօզ». սա, իհարկե, զրույցի առաջին հարցն էր.

«Սցենարում կա ռեալիթիի հատված, որտեղ ես, Բոնին եւ Մհերը խաղում ենք հենց մեզ՝ ցույց տալով մեր փոխհարաբերությունները։ Ես ներկայանում եմ հենց իմ՝ պրոդյուսերի դերով եւ երբ  սցենարում  ներկայացնում եմ նախգիծը, ասում եմ, որ այն շատ ուժեղ նախագիծ է լինելու, որը բարձր վարկանիշ է ունենալու, տղաները հարցնում են՝ իսկ անու՞նը... Ես պատասխանում եմ՝ անունը դեռ չեմ որոշել ու դա կապ էլ չունի, որովհետեւ այն շատ հզոր բան է լինելու , իսկ անունը կարող է լինել անգամ «Կօօկօօռօօզ» (ծիծաղում է)։  Հենց այդպես ծնվեց անվանումը։ Բայց, իհարկե իրականում երկար ենք մտածել անվան շուրջ եւ, նույնիսկ, գրելաձեւի՝ կրկնակի «օօ»-երով, ինչը հիշվող է, իսկ բառը մեծից փոքր կարող են  արտաբերել։ Առհասարակ, ես անուն ընտրելիս տարբեր բաղկացուցիչներ եմ հաշվի առնում։ էլ չեմ ասում, որ կուկուռուզի «պայթեցված» տեսակը՝ փոփ-քորնը, մենք հաճախ ուտում ենք հենց ֆիլմ կամ ժամանցային հաղորդումներ դիտելիս»։

Վաչեն նաեւ խոստովանեց՝ սքեթչ ժանրում աշխատելն իր դժվարություններն ունի.

«Սքեթչը բավականին թանկ նախագիծ է այն առումով, որ կարճ ժամանակահատվածում օգտագործվում են եւ շատ տաղավարներ, եւ տարբեր ռեկվիզիտներ, անհրաժեշտ են շատ դերասաններ՝ ամեն ինչը մեկ հաղորդման մեջ։ Մենք մի սերիան նկարում ենք լավագույնը 3 օրում, ինչը բավական աշխատատար եւ ժամանակատար պրոցես է։ Մեզ համար սկզբունքային է եղել նաեւ այն, որ դա չանդրադառնա նախագծի որակի վրա, մեր մաքսիմումն ենք արել, որ նախագիծը ֆինանսի պատճառով չտուժի»։

Հարցին, թե ովքեր կլինեն հիմնական դերասանական կազմում՝ Վաչեն պատասխանեց.

«Կլինենք ես, Բոնին, Մհերը, Արմանը ու լիքը սիրուն աղջիկներ (ծիծաղում է)»։

Սցենարի շուրջ Վաչեն եւ իր թիմը սկսել են աշխատել դեռեւս անցած տարվա ամռան ամիսներին, սակայն նախագիծը կյանքի են կոչել դեկտեմբեր ամսին։

Վաչեի կերպարները տարբեր նախագծերում առանձնանում են հատուկ արտահայտություններով, որոնք հիշվում են եւ դառնում տվյալ նախագծի ամենազավեշտալի պահերը. դերասանի խոսքով՝ «Կօօկօօռօօզ»-ում եւս կլինեն շատ ծիծաղելի արտահայտություններ, բայց քանի որ սքեթչում ներկայացվելու են տարբեր պատմություններ, դրանք այդքան կրկնվող չեն լինի. որքան մյուս ձեւաչափերում։ Ի դեպ, նախագիծը մարտի 22-ից կհեռարձակվի նաեւ «Արմենիա TV»-ի եթերում։

Դերասան-հումորիստի հետ զրուցեցինք նաեւ «Ոսկե դպրոց» սիթքոմի ավարտի եւ համանուն գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին։

«Սիթքոմային տարբերակով «Ոսկե դպրոց»-ն էլ չի նկարահանվելու, 3-րդ եթերաշրջանով այն ավարտվել է, բայց քանի որ կար պահանջարկ եւ այն մարդկանց հետաքրքրել էր, դա շարժառիթ դարձավ, որ ստեղծենք համանուն ֆիլմը։ Հիմա մանրամասն աշխատում ենք դրա սցենարի շուրջ։ Արդեն երեք ամիս է՝ սկսել ենք աշխատել, եւ դեռ ամիսներ շարունակ կաշխատենք դրա շուրջ։ Բավականին մանրակրկիտ աշխատանք ենք տանում։ Ֆիլմում կլինեն նաեւ շատ  նոր դերասաններ։ Եթե կա հեռուստադիտող, որը չի տեսել «Ոսկե դպրոց»-ը, միեւնույն է կհասկանա, թե ինչի մասին է պատմությունը, քանի որ այն կլինի անկախ նախագիծ»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ «Արմենիա Պրեմիում»-ի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել