«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հերթական սկանդա՞լը․ Եվրատեսիլում Ուկրաինան ներկայացնելուց հրաժարված երգչուհին Ռուսաստանի կողմից մրցանակի է արժանացել

13:21, 2 մարտի

Ուկրաինացի երգչուհի MARUV-ը, որը հաղթել է երկրում անցկացված «Եվրատեսիլ 2019» ընտրությունների փուլում, իսկ հետո հրաժարվել է Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության հետ պայմանագիր կնքել, Ռուսաստանի կողմից մրցանակի է արժանացել։

MARUV-ը ZD AWARDS-2018 մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Տարվա հայտնություն» մրցանակը, սակայն ինքն անձամբ չի կարողացել մեկնել այն ստանալու։

«Московский комсомолец» ռուսական պարբերականը հրապարակել է մի տեսանյութ, ուրում MARUV-ը ուրախացել է մրցանակի համար եւ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։ Նա նաեւ հիշեցրել է, որ շուտով համերգային ծրագրով հանդես կգա Ռուսաստանի Դաշնությունում։ Հավելենք, որ երգչուհին ապրիլ ամսին համերգ է նախատեսել Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում։

 «Շատ շնորհակալ եմ բոլորին, ուրախ եմ ստանալ այդ մրցանակը։ Ցավոք սրտի չեմ կարող այսօր ներկա գտնվել, սակայն շատ շուտով կհանդիպենք, ես խոստանում եմ», - հայատարարել է MARUV-ը։

Ավելի վաղ երգչուհի Maruv-ը, ով հաղթել է ազգային ընտրության փուլում, հրաժարվել է մասնակցել մրցույթին տարաձայնությունների պատճառով, որոնք առաջացել են Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության հետ պայմանագիր կնքելու ընթացքում։ Freedom Jazz խումբը, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, եւս հրաժարվել է մասնակցել երգի մրցույթին։

«Եվրատեսիլ 2019» մրցույթը կանցկացվի մայիսի 14-ին մինչեւ 19-ը Թել Ավիվում։ Հայաստանը մրցույթում կներկայացնի երգչուհի Սրբուկը։

Աղբյուրը՝ 24tv.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել