«Գինեկոլոգները գինի պատրաստողներն են»․ «IQ-իկ»-ի 3-րդ թողարկումը

Պահարան. այն ամենն ինչ պարտադիր է ճամպրուկում՝հանգստի մեկնելիս

Ամերիկաբնակների արձագանքը հայկական տեսահոլովակներին. մաս 2` Իվետա Մուկուչյան

«IQ-իկ». Փոքրիկները` լրագրության մասին

Makeup tutorial. ստանում ենք վառ ամառային դիմահարդարում

Ինչպես ընտրել ամառային շապիկներն ու ճիշտ համադրել դրանք

«Իռլանդացին» ֆիլմի առաջին թիզերը

Արտասահմանցիները հայկական տեսահոլովակներ են դիտում

Երկու հայ հանդիպեցին Մոսկվայում․ Հրանտ Թոխատյան եւ Սարիկ Անդրեասյան

NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

«Չեմ ցանկանում խաղալ դերը, ես ուզում եմ այն ապրել». Աննա Կասյան՝ համաշխարհային օպերաներում փայլող հայուհին

15:35, 6 մարտի

Միայն երկու օր հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ուներ վայելելու Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը» հայտնի օպերան, որի շրջանակներում Հայաստան է ժամանել Ռոզինայի լավագույն դերակատարներից մեկը, փարիզաբնակ հայտնի երգչուհի Աննա Կասյանը:

Համաշարհային ճանաչում ունեցող մեր հայրենակցուհին իր ելույթներով հասցրել է զարդարել աշխարհի ամենահայտնի բեմերը՝  ելույթ ունենալով աշխարհահռչակ արտիսնտների հետ: Աննան համերգներով հանդես է եկել Քարնեգի Հոլում, Ժնեւի օպերայում, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի դահլիճում, Théâtre des Champs-Élysées, Գաշտայգ Ֆիլհարմոնիա (Մյունխեն) եւ այլ հեղինակավոր բեմերում:

NEWS.am STYLE-ը չէր կարող առիթը բաց թողնել եւ չզրուցել հայի անունն աշխարհում պատվով ներկայացրած երգչուհու հետ:

Աննային հանդիպեցինք «Սեւիլյան սափրիչը» օպերայի հերթական փորձի ժամանակ: Չնայած խիտ գրաֆիկին ու զբաղվածությանը, երգչուհին սիրով համաձայնվեց զրուցել մեզ հետ: Ահա, թե ինչեր պարզեցինք մեր հարցազրույցի արդյունքում: 

Աննա, ծնվել եք Թիֆլիսում: Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր ծնողները տեղափոխվեցին այնտեղ:

Մեծ տատիկս ու պապիկս Թիֆլիս վաղուց էին տեղափոխվել ու ծնողներս այնտեղ են ծնվել: Բնականաբար այնպես է ստացվել, որ ես էլ Թիֆլիսում եմ ծնվել: Հետո տեղափոխվել ենք Ֆրանսիա ու արդեն երկար տարիներ է` Փարիզում եմ բնակվում: Այնպես է ստացվել, որ մասնագիտության բերումով աշխարհի տարբեր երկրնրում եմ լինում ու ամեուրեք ներկայացնում հայ ազգին: 

Գիտեմ, որ երաժշտական ընտանիքում եք ծնվել: Մի փոքր կպատմե՞ք ինչպես եք անցել երգչուհի դառնալու ուղին: 

Հայրիկս` Օգոս Կասյանը, հայտնի դուդուկահար էր, մայրիկս դաշնակահարուհի, մեծ քույրիկս երաժշտագետ և դաշնակահարուհի, միջնեկ քույրս` ջութակահարուհի: Երբ ես ծնվեցի, հայրիկս մտածում էր, որ քանի որ արդեն շատ երաժիշտներ կան մեր ընտանիքում, ես այլ ճանապարհով առաջ գնամ, բայց երբ 6 ամսական էի, քույրս Բախի Պրելուդիան և Ֆուգան էր նվագում դաշնամուրով, եւ ես այդ ժամանակ արդեն սկսեցի ռիթմը զգալ: Այդպես, հայրիկս ու ընտանիքիս մյուս անդամները հասկացան, որ ես երաժիշտ պիտի դառնամ եւ ամեն կերպ աջակցեցին, որ այդ ճանապարհը հեշտ անցնեմ: Որպես դաշնակահարուհի և ջութակահարուհի մենահամերգներ եմ ունեցել, տարբեր նվագախմբերի հետ, կարիերաս առաջ էր գնում... Բայց հայրիկիս մահից հետո ես շատ էի կարոտում նրա դուդուկի երգեցիկ ձայնը և հասկացա, որ այդ էմոցիոնալ բացը  իմ կյանքում կարող եմ լրացնել միայն երգեցողությամբ: Որոշեցի, որ պիտի երգեմ... Այն, ինչ ապրել եմ մանկությանս տարիներին, դա իմ հարստությունն է, ու դրա շնորհիվ ես դարձա երգչուհի: 

Այսօր համաշխարհային տարբեր բեմերում եք ելույթներ ունենում, համոզված եմ` այդ ճանապարհին դժվարություններ էլ են եղել...

Իհարկե, կան եւ դժվարություններ, եւ հաջողություններ: Հիասթափություններ եղել են, բայց ինձ չեն կարողացել կոտրել: Մարդ, եթե իր գործի մեջ կոտրվում է, հետո էլ չի կարող շարունակել: Եղել են պահեր, երբ իմ առջեւ մարտահրավերներ են ծագել, բայց ես դրանք ընդունում էի` որպես պայքար, որտեղ պետք է հաղթանակ տանեի: Ու երբ նման մոտեցում էի ցուցաբերում, ամեն ինչ ստացվում էր: Երբ մարդը սիրում է իր մասնագիտությունը, նրան հեշտ չէ կոտրել, նա մինչև վերջ ացնում է իր ճանապարհը արժանապատվորեն: 

Դուք շատ դերեր եք հասցրել կերտել. ո՞րն է Ձեր ամենասիրելին:

Դա նույնն է, ինչ կնոջը հարցնեն` ո՞րն է Ձեր ամենասիրելի երեխան... Դժվար հարց է, որովհետեւ ամեն մի դերը, երբ ես ընտրում եմ, երբ համաձայնվում եմ մարմնավորել, ես այն խորապես ուսումնասիրում եմ եւ հասկանում` որքանով այն ինձ հետ կապ ունի: Եթե էմոցիոնալ կապ չգտնեմ այդ հերոսուհու հետ, ես չեմ ցանկանա նրան մարմնավորել, որովհետեւ ես չեմ ցանկանում խաղալ դերը, ես ուզում եմ այն ապրել: 

Կա՞ն դերեր, որոնք շատ կցանկանայիք ապագայում մարմնավորել: 

Իհարկե, կան: Ես շատ եմ սիրում Լուկրեցիա Բորջաի դերերգը Դոնիցետիի համանուն օպերայից: Լուկրեցիա Բորջան շատ դրամատիկ, ուժեղ դեր  է, նաեւ շատ դժվար կերպար է: Դերերը շատ են ու դեռ շատ ժամանակ ունեմ առջեւում, կարիերաս դեռ ընթացքի մեջ է, Աստծո կամոք` կյանքը դեռ առջեւում է, եւ ապագայում ինձ շատ դերեր են սպասվում, որոնց կհասկանամ, կսիրեմ, եւ որոնցով կուրախացնեմ հանդիսատեսին:

Ռոսինիի «Սեւիլյան սափրիչի» շրջանակում աշխատում եք մաեստրո Թոփչյանի հետ. կպատմե՞ք նրա հետ աշխատանքից:

Մաեստրո Թոփչյանի հետ աշխատելը միշտ էլ հաճելի է: Նրա հետ ներկայացրել ենք «Պայացները» եւ ինձ շատ դուր է գալիս այն էմոցիոնալ գունապնակը, որը նա դնում է ամբողջ նվագախմբի աշխատանքի մեջ եւ որը փոխանցվում է նաեւ մեզ` երգիչներիս: Դվորժակի Ռեքվիեմը եւս ինձ շատ է դուր եկել, դա այն կատարումներից է, որ մինչ օրս հնչում են ականջներումս: Թոփչյանի երաժշտական տեսլականը, միգուցե, տարբերվի իմ կամ կոլեգաներիս պատկերացումներից, բայց այն շատ հետաքրքիր ստեղծագործական երկխոսություն է, որտեղ բոլորս նոր բան ենք գտնում, աճում ենք, հասկանում ենք միմյանց տեսակետները: Երաժշտության լավագույն կողմերից մեկը հենց դա է, որ այն քառակուսի չէ, այն բաց է բոլորի համար, եւ ամեն մեկն ինչ-որ բան կգտնի դրա մեջ:

Նայում էի «Սեւիլյան սափրիչը» ներկայացման փորձն ու զարմանալի էր, թե որքան լավ եք Դուք եւ Ձեր խաղընկերը` Լիպարիտ Ավետիսյանը, միմյանց հասկանում բեմի վրա: Երկա՞ր ժամանակ է պետք աշխատել խաղընկերոջ հետ՝ բեմում այդքան լավ հաղորդակցվելու համար: 

Լիպարիտի հետ աշխատել ենք նաեւ Դվորժակի «Ռեքվիեմի» ժամանակ: Իհարկե, շատ կարեւոր է, երբ զգում ես քո կոլեգային, դա նաեւ գալիս է ստեղծագործական փորձից: Մեր մասնագիտության մեջ դիվանագիտական տարր կա, քանի որ, գրեթե, ամեն ամիս մենք փոխում ենք տարբեր քաղաքներ, երկրներ, նոր գործընկերներ ունենում... Այդ փորձը շատ կարեւոր է, ու քանի որ մենք միշտ փոփոխությունների ենք ենթարկվում, դա օգնում է, որ մեկ անգամ նայես մարդուն ու հասկանաս` ում հետ գործ ունես: Հաճախ միմյանց երկար ճանաչելու ժամանակ էլ չենք ունենում: Այդ պատճառով, մեր ոլորտի մարդիկ պետք է հեշտ հարմարվող լինեն եւ բարդույթներից զերծ, քանի որ ժամանակը սուղ է, բայց պետք է բարձր վարպետություն ցուցաբերել:

Հայ հանդիսատեսի մասին ի՞նչ կասեք: Պահանջկո՞տ են:

Այո, հայ հանդիսատեսը շատ պահանջկոտ է, հատկապես նրանք, ովքեր ունեն երաժշտական կրթություն: Եվ դա բնական է: Այդպիսի մարդիկ դեռ փոքր տարիքից լսում են երաժշտություն, գտնում հետաքրքիր ձայնագրություններ, եւ հատկապես ավելի հասուն տարիքի երաժշտասերները, որոնք տարբեր համերգների են ներկա եղել, միգուցե, շփվել են տարբեր հայտնի արտիստների հետ, նրանք ավելի պահանջկոտ հանդիսատես են: Եվ հատկապես, երբ հայուհի է հրավիրված լինում... Միգուցե, շատերին ներեն որոշ բաներ, բայց ինձնից, որպես իրենց հայրենակցի, ավելին են սպասում: Ու եթե այլ երկրներում ես ինձ 100 տոկոսով եմ դրսեւորում, այստեղ դրսեւորում եմ ավելի քան 300 տոկոսով: Չնայած մի քանի անգամ եմ այստեղ ելույթ ունեցել, բայց արդեն զգում եմ հայ հանդիսատեսի սերը, ու բնական է, որ նրանք ինձանից սպասում են այն վարպետությունը, որը գալիս են տեսնելու, եւ, այո, դա բարձրացնում է պատասխանատվությանս զգացումը: 

Կա՞ մեկը, որի խորհուրդը, կարծիքը Ձեզ համար ամենակարեւորն է:

Այո, այդ մեկն իմ մեծ քույրն է, որը դեռ փոքր տարիքից ինձ ձեռք է մեկնել: Երկու տարեկան էի, երբ ձեռքս բռնած տարավ «Ժիզել» բալետը նայելու. յուրաքանչյուր մարդ երջանիկ կլիներ կողքին ունենալ նման խորհրդատու` մարդ, որին ցանկանում է վստահել, եւ առանց վարանելու կարող է դա անել: Այն արտիստն է ճիշտ ճանապարհով գնում, որն ունի խորհուրդներ լսելու համեստություն, կապ չունի` այդ խորհուրդը քեզ տալիս է հարազատ քույրդ, դիրիժորը, թե ռեժիսորը: Կարեւորը բաց լինես եւ ցանկանաս անել ավելին:

Դուք բեմից  Ձեր խաղով հանդիատեսին բազում լիցքեր եք փոխանցում: Իսկ ինքներդ ի՞նչ եք զգում այդ պահին:

Այն, ինչ դուք եք զգում, նույնն էլ ես եմ զգում, որովհետեւ եթե ես դա չզգամ, դուք էլ չեք զգա: Ես այնքան եմ ինձ դնում դերի եւ բառերի մեջ, որպեսզի անգամ այն մարդը, որն իտալերեն չի հասկանում, հասկանա ինչ է կատարվում բեմում: Շատ կարեւոր է, որ հանդիսատեսը մեզ հետ ապրի եւ լինի այդ խաղի մի մասնիկը:

Ի՞նչ եք զգում ամեն անգամ, երբ ավարտին եք հասցնում եւս մեկ ներկայացում: 

Ուրախություն, որ ամեն ինչ լավ անցավ: Երբ հանդիսատեսը երջանիկ է հեռանում դահլիճից, հասկանում ենք, որ եւս մի լավ ու բարի գործ ենք արել ու արդեն պատրաստվում ենք մյուս փուլին, մտածում հաջորդ ներկայացման մասին:

Ինչպե՞ս եք սիրում հանգստանալ:

Երբ գիտեմ, որ ամեն ինչ լավ է, արդե հանգիստ եմ: Եվ, իհարկե, որպես իսկական հայ` շատ եմ սիրում համեղ ուտել (ծիծաղում է): Սիրում եմ դիտել լավ կատակերգություններ, լավ եղանակին սիրում եմ զբոսնել այգում, մաքուր օդ շնչել... Դրանի՞ց էլ լավ բան...

Այս անգամ, երբ մեկնեք Հայաստանից, ի՞նչ եք տանելու Ձեզ հետ:

Ամեն անգամ այստեղից մեկնելուց ինձ հետ տանում եմ չորացրած մրգեր (չիր), մեր համեղ լավաշները… Բաստուրմա չեն թույլատրում տանել, դրա համար այստեղ այնքան եմ ուտում, որ կարոտս առնեմ (ծիծաղում է):

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ