Այն բանից հետո, երբ Ջենիֆեր Լոպեսը եւ մարզիկ Ալեքս Ռոդրիգեսը հայտարարեցին նշանադրության մասին՝ հրապարակելով շքեղ մատանու լուսանկարը, համացանցում լուրջ հետաքրքրություն է առաջացել մեծ, շլացուցիչ ադամանդի նկատմամբ։ Ամերիկյան ELLE-ի փորձագետները փորձել են պարզել՝ ինչ արժե մատանին եւ արդյոք որեւէ պատմություն ունի՞։
Պարզվում է, որ հսկայական քարը «Զմրուխտ» երեսակումով է պատրաստված։ Այն հնարավորություն է տալիս պահել ադամանդի բավական մեծ հատվածը, սակայն հարթ մակերեսի շնորհիվ նույնիսկ անզեն աչքով տեսանելի են ադամանդի գույնի եւ մաքրության ցանկացած թերություն։ Երգչուհուն նվիրված ադամանդը մոտավորապես 11-15 կարատ քաշ ունի, իսկ մոտավոր գինը կազմում է 5 մլն դոլար։ Ամեն դեպքում, գինը սկսվում է նվազագույնը 1 միլիոնից։
Հայտնի է, որ քարի արժեքի վրա ազդում է նաեւ դրա պատմությունը։ Փորձագետներն առայժմ չեն պարզել՝ ինչ պատմություն ունի ադամանդը։ Այսպիսի քարերը տարածում են գտել 1920-ական թթ., երբ նորաձեւ էին հստակ գծերը եւ ար–դեկո ոճը։ Այսօր հետաքրքրութունն այս ձեւի նկատմամբ վերադառնում է շնորհիվ Ամալ Քլունիի եւ Բեյոնսեի։
Ինչպես հայտնի է, Ջենիֆեր Լոպեսը սիրում է խոշոր զարդեր եւ սովոր է արտասովոր մատանիներ կրել։ 2002թ.-ին Բեն Աֆլեքը նշանադրության առիթով աստղին Harry Winston-ի մատանի էր նվիրել, որը զարդարված էր 6,1 կարատ քաշով վարդագույն ադամանդով։ Դրա արժեքը կազմում էր 2,5 մլն դոլար։ Հարսանիք, իհարկե, տեղի չունեցավ, սակայն հայտնի է, որ «նա, ով կարողանում է սպասել, ստանում է լավագույնը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է