Այսօր NEWS.am STYLE-ը ներկայացնում է առեղծվածային դրամա՝ «Հնամենիները»։ The CW հեռուստաընկերության «Առաջնածինները» կամ «Հնամենիները» (անգլ․ The Originals) սերիալը։ Շոուն ստեղծվել է Ջուլիա Պլեկի կողմից, սկսվել՝ 2013թ․-ի հոկտեմբերին եւ ավարտվել է 2018թ․-ի օգոստոսին։
Գլխավոր դերերում հանդես են գալիս Ժոզեֆ Մորգանը, Դենիել Գիլլիսը եւ Քլեյր Հոլթը։
Ռեբեկան, Կլաուսն ու Էլայջան 20-ական թվականներին Նոր Օրլեանի կյանքում ակտիվ մասնակցություն են ունեցել։ Նրանք գաղտնի կառավարել են քաղաքի բնակիչներին՝ առեղծվածային արածների համար այն ավելի հարմարավետ դարձնելով։ Սակայն Մայքլի հանկարծակի հայտնվելը նրանց զրկում է ստաբիլությունից։ Այժմ, տարիներ անց, վամպիրները՝ նույն Հնամենիները կրկին վերադառնում են քաղաք, որտեղ ունիկալ կերպով պահպանվում է վամպիրների եւ կախարդների ուժային հավասարակշռությունը։
Ցանկանում եմ ասել, որ «Հնամենիներն» ամեն դեպքում ինքնուրույն նախագիծ է․ «Վամպիրի օրագրի» հետ կապը շատ քիչ է, ինչն իմ կարծիքով, դրական անդրադարձ է ունեցել սերիալի վրա։
Սերիալում ամենգրավիչը դերասաններն ու գլխավոր հերոսներն են։ Հիմնական բոլոր դերերն այնքան պատկերավոր ու բնական են, որ նրանց չհամակրելը դժվար է։ Ինչ խոսք, եթե լսարանը պաշտում է սերիալի ամենահայտնի կերպարին, որը փաստացի մարդասպան է, կենդանի, անխիղճ երեւույթ․․․
Մայքլսոնների ընտանիքն իրականում շատ մեծ է, այդ իսկ պատճառով սերիալի ստեղծողները որոշել են շոուում երեք անդամի ներգրավվել։
Նիքլաուս Մայքլսոնը՝ Ժոզեֆ Մորգանը, հիանալի ցուցադրել է ընտանեկան բռնապետի։ Ողջ կյանքը նա վախեցել է հորից, հազարավոր տարիներ ի վեր փախել է նրանից եւ դա իր մեջ խելագարություն եւ ամեն գնով ամբողջական վերահսկողության մոլագարություն է սերմանել։ Քլաուսն ունի իշխանության հանդեպ մոլագարություն եւ գտնում է, որ նա միակն է, ով իշխելու իրավունք ունի։ Հատկապես ցանկանում եմ նշել նրա կատաղության խաղը, որն իրականում կախարդում է։
Էլայջա Մայքլսոնը՝ Դենիել Գիլլեսն իր դերում նույնպես հիանալի է։ Նա իր եղբոր հակապատկերն է․ նրբագեղ, վեհանձն, խելացի եւ ողջամիտ։ Էլայջան ներ է դնում բոլոր ուժերը, որպեսզի փոքր եղբոր գործողությունները սահմանափակի եւ վերջնական խելագարության չհասնի։
Ռեբեկա Մայքլսոնը՝ Քլեր Հոլթ։ Որքան էլ նա փորձի փախչել համառ եղբորից՝ Նիքից, ամեն անգամ կրկին ու կրկին վերադառնում է նրա մոտ․ երբեմն բռնի ուժով, երբեմն էլ սեփական ցանկությամբ։
Ռեբեկան իրականում ողջ սրտով սիրում է եւ՛ Էլայջին, եւ՛ Նիքին, սակայն նա հոգնել է միայնակ լինելուց։ Նա չունի իդեալական ընտանիք, չունի սիրելի անձնավորություն, իսկ եթե նա անգամ հայտնվում է, ապա հարազատներն ամեն ին փչացնում են։
Եթե սիրում եք վամպիրների մասին պատմություններ եւ այլ հրեշների, վստահ եմ, որ այս սերիալը ձեզ դուր կգա, իսկ հետո դուք կարող եք վայելել դրա սփին-օֆֆը, որը կոչվում է «Ժառանգություն»։ Այն նոր նոր է սկսել իր ուղին էկրաններում։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի