«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Միսս Պաուլինիայից» մինչեւ Բրազիլիայի առաջին տիկին․ սկանդալային Մարսելա Տեմպերի ոճը

11:11, 23 մարտի

Մարսելա Տեդեսկի Արաուժոն ծնվել է 1983թ․-ի մայիսի 16-ին բրազիլական Պաուլինիա նահանգի Սան-Պաուլու քաղաքում, գործարարի ընտանիքում։ Նրա հայրը ռեստորանի սեփականատեր էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ Մայրը վաղ տարիքից դստերը սովորեցրել է, որ աղջկա համար կյանքում ամենակարեւորը հաջող ամուսնությունն է այն մարդու հետ, որը կկարողանա անհոգ կյանքով ապահովել։

2002թ․-ին 19-ամյա Մարսելան ներկա է գտնվել Բրազիլիայի Դեմոկրատական կուսակցության անդամների պատվին կազմակերպված միջոցառմանը, որտեղ ծանոթացել է Միշել Տեմպերի հետ, որն այդ ժամանակ արդեն աչքի զարնվող քաղաքական գործիչ էր։

43 տարով մեծ Տեմպերը միանգամից գերվել է երիտասարդ աղջկա գեղեցկությամբ։ Հմարավոր է աղջիկը նույնպես հետեւել է իր իմաստուն մոր խոսքերին կամ հնարավոր է իրականում սիրահարվեց 62-ամյա եռանդուն տղամարդուն։ Չէ որ, աշխարհում մարդկային հոգուց ավելի առեղծվածային բան չկա։ Ինչ էլ, որ եղած լինի, այնուամենայնիվ նրանք սկսեցին հանդիպել։

2006թ․-ի հուլիսի 26-ին զույգն ամուսնացավ։ Նրանք մտերիմների նեղ շրջապատում համեստ հարսանիք էին կազմակերպել։

2009թ․-ին Մարսելան Սան-Պաուլուի համալսարանում ուսանել է իրավունք եւ ստացել բակալավրի աստիճան, սակայն որդու ծննդյան պատճառովնա չկարողացավ  հանձնել իրավաբանական բարձրագույն կրթություն ստանալու վերջնական քննությունը։ Ի դեպ որդուն անվանել են հոր պատվին՝ Միշելզինո։

Իմպիչմենտից հետո՝ 2016թ․-ի օգոստոսի 31-ին, Բրազիլիան ունեցավ իր 37-րդ նախագահն ու նոր առաջին տիկին։ Նախկին «Միսս Պաուլինիան» բրազիլացիներին այսօր ապշեցնում է ոչ միայն վառ գեղեցկությամբ, այլ նաեւ շքեղ կյանքի հանդեպ իր անհագ ցանկությամբ։

Բրազիլական ԶԼՄ-ները հաճախ են գրել պետական գանձարանից ահռելի գումարներ ծախսելու  սկանդալային պատմությունների մասին, որոնք կապված են եղել Մարսելայի անվան հետ։ Քննադատները պետության ներկայիս ղեկավարին մեղադրում են, որ նա բազմիցս խախտել է օրենքը եւ պետական բյուջեից սիրելի կնոջ համար շքեղ հագուստներ, էքսքլյուզիվ զարդեր, վիլլաներ եւ թանկարժեք ավտոմեքենաներ գնելու համար միլիոններ է ծախսել։ Միանգամայն պարզ է, որ իրադարձությունների նման ընթացքը չի կարող չնյարդայնացնել Բրազիլիայի բնակիչներին, որոնցից շատերի կյանքի մակարդակը բավականին ցածր է։

Բացի այդ, երբ Տեմերը զբաղեցրեց նախագահի պաշտոնը շատերը կարծեցին, որ այդ հարցում բավականին արդյունավետ դեր խաղաց նաեւ Մարսելայի արտաքինը, քանի որ նրանից ստեղծել էին Բրազիլիայի ինքնատիպ «մուսա»։

Ավելի ուշ հայտարարվեց, որ պետության առաջին տիկինը լինելու է «Երջանիկ երեխա» ծրագրի դեսպանը, որի նպատակն է աջակցել մինչեւ 3 տարեկան երեխաներին։

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել