Մարսելա Տեդեսկի Արաուժոն ծնվել է 1983թ․-ի մայիսի 16-ին բրազիլական Պաուլինիա նահանգի Սան-Պաուլու քաղաքում, գործարարի ընտանիքում։ Նրա հայրը ռեստորանի սեփականատեր էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ Մայրը վաղ տարիքից դստերը սովորեցրել է, որ աղջկա համար կյանքում ամենակարեւորը հաջող ամուսնությունն է այն մարդու հետ, որը կկարողանա անհոգ կյանքով ապահովել։
2002թ․-ին 19-ամյա Մարսելան ներկա է գտնվել Բրազիլիայի Դեմոկրատական կուսակցության անդամների պատվին կազմակերպված միջոցառմանը, որտեղ ծանոթացել է Միշել Տեմպերի հետ, որն այդ ժամանակ արդեն աչքի զարնվող քաղաքական գործիչ էր։
43 տարով մեծ Տեմպերը միանգամից գերվել է երիտասարդ աղջկա գեղեցկությամբ։ Հմարավոր է աղջիկը նույնպես հետեւել է իր իմաստուն մոր խոսքերին կամ հնարավոր է իրականում սիրահարվեց 62-ամյա եռանդուն տղամարդուն։ Չէ որ, աշխարհում մարդկային հոգուց ավելի առեղծվածային բան չկա։ Ինչ էլ, որ եղած լինի, այնուամենայնիվ նրանք սկսեցին հանդիպել։
2006թ․-ի հուլիսի 26-ին զույգն ամուսնացավ։ Նրանք մտերիմների նեղ շրջապատում համեստ հարսանիք էին կազմակերպել։
2009թ․-ին Մարսելան Սան-Պաուլուի համալսարանում ուսանել է իրավունք եւ ստացել բակալավրի աստիճան, սակայն որդու ծննդյան պատճառովնա չկարողացավ հանձնել իրավաբանական բարձրագույն կրթություն ստանալու վերջնական քննությունը։ Ի դեպ որդուն անվանել են հոր պատվին՝ Միշելզինո։
Իմպիչմենտից հետո՝ 2016թ․-ի օգոստոսի 31-ին, Բրազիլիան ունեցավ իր 37-րդ նախագահն ու նոր առաջին տիկին։ Նախկին «Միսս Պաուլինիան» բրազիլացիներին այսօր ապշեցնում է ոչ միայն վառ գեղեցկությամբ, այլ նաեւ շքեղ կյանքի հանդեպ իր անհագ ցանկությամբ։
Բրազիլական ԶԼՄ-ները հաճախ են գրել պետական գանձարանից ահռելի գումարներ ծախսելու սկանդալային պատմությունների մասին, որոնք կապված են եղել Մարսելայի անվան հետ։ Քննադատները պետության ներկայիս ղեկավարին մեղադրում են, որ նա բազմիցս խախտել է օրենքը եւ պետական բյուջեից սիրելի կնոջ համար շքեղ հագուստներ, էքսքլյուզիվ զարդեր, վիլլաներ եւ թանկարժեք ավտոմեքենաներ գնելու համար միլիոններ է ծախսել։ Միանգամայն պարզ է, որ իրադարձությունների նման ընթացքը չի կարող չնյարդայնացնել Բրազիլիայի բնակիչներին, որոնցից շատերի կյանքի մակարդակը բավականին ցածր է։
Բացի այդ, երբ Տեմերը զբաղեցրեց նախագահի պաշտոնը շատերը կարծեցին, որ այդ հարցում բավականին արդյունավետ դեր խաղաց նաեւ Մարսելայի արտաքինը, քանի որ նրանից ստեղծել էին Բրազիլիայի ինքնատիպ «մուսա»։
Ավելի ուշ հայտարարվեց, որ պետության առաջին տիկինը լինելու է «Երջանիկ երեխա» ծրագրի դեսպանը, որի նպատակն է աջակցել մինչեւ 3 տարեկան երեխաներին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը