Ո՞վ, եթե ոչ կինը կապահովի մեր կյանքի համն ու հոտը։ Ռեստորանային բիզնեսում կին-ղեկավարներն այդքան էլ շատ չեն, եւ հենց այդ պատճառով նրանց պատմություններն ավելի վառ են ու մոտիվացնող։
NEWS.am-ը ներկայացնում է նոր շարք հատուկ տոնական խորագրի ներքո՝ «Նրբագեղ հրամանատարները․ կանայք ռեստորանային բիզնեսում», որի շրջանակներում Երեւանի կին-ռեստորանատերերը կկիսվեն իրենց մտքերով, կխոսեն Հայաստանի ամենադինամիկ զարգացող եւ հետաքրքիր ոլորտներից մեկի մասին։
Մեր հաջորդ հրամանատարն է «Eat & Fit» առողջ սննդի սրճարանի հիմնադիր եւ տնօրեն Անժելա Իլինիխը։
Կրթություն․ Ռուսաստանի պետական առեւտրա-տնտեսական համալսարան․ մասնագիտություն՝ ռեստորանային բիզնեսի կառավարում։
- Գիտեմ, որ ես իմ տեղում եմ։ Միշտ երազել եմ աշխատել հենց ռեստորանային ոլորտում։
- Երբ դեռահաս էի, հայրս Մոսկվայում ռեստորան ուներ, որտեղ մատուցող եմ աշխատել։ Հենց նա է ինձ մանկուց ներշնչել, որ կինը կարող է եւ պետք է լինի անկախ, ունենա աշխատանք եւ նպատակներ։
- Շնորհիվ հորս ես մինչեւ այսօր մոտիվացված եմ, եւ մեծ ցանկություն ունեմ աշխատելու, զարգանալու, իմ առջեւ դրված նպատակներին հասնելու։
- Իմ մասնագիտությունը ինձ պետք եկավ, ինձ պետք եկավ նաեւ իմ սերը։ Երեւի բախտի բան էր․․․
- Այո, ի սկզբանե կին-ղեկավար լինելու պատճառով խնդիրներ ունեցել եմ։ Ավելի ճիշտ՝ անհասկանալի իրավիճակներ, օրինակ, հաճախակի հանդիպում էի «վայ, բա ձեր տնօրենը ո՞ւր է» կամ «իսկ տղա թիմում չկա՞» արձագանքի։ Սակայն գլոբալ գենդերային բախումներ չեն եղել։- Այս ոլորտում այսօր թե՛ գումար վաստակելու, թե՛ զարգանալու, թե՛ մասնագիտություն ձեռք բերելու շատ հնարավորություններ կան։
- Եթե երեւանյան ռեստորանային ոլորտի անընդհատ զարգացող տեմպը «բռնես», ապա կարող ես կառուցել հետաքրքիր եւ լուրջ կարիերա։
- Շատ կարեւոր է, որ ռեստորանային ոլորտի, եւ առհասարակ սպասարկման ոլորտի մասնագիտությունների ընկալումը փոխվում է, եւ փոխվում է դեպի դրական կողմ։
- Այսօր երեւանյան ռեստորանները միայն տոնախմբությունների, քեֆ-ուրախությունների, կամ շատակերության վայրեր չեն, ռեստորաններն այսօր քաղաքային մշակույթ են ձեւավորում։
- Ռեստորանային ոլորտը մասնագիտական աճի ոլորտ է դարձել, լինես խոհարար, թե մատուցող։
- Տեմպ, դինամիկա, լավ եկամուտ, շփում, կյանք՝ այսօր նորաձեւ է կապված լինել գաստրո-կյանքի հետ, մանավանդ երիտասարդների շրջանում, դե իսկ նրանց հենց դա էլ հարկավոր է․․․
- Այն, ինչ ես գիտեմ ու տեսնում եմ այս պահին․ հայաստանյան ռեստորանային բիզնեսը հսկայական ներուժով երեխա է, որին պետք է մեծացնել ու կյանք տալ խնամքով ու սրտացավությամբ։
- Partners in crime՝ «հանցագործ գործընկերություն» ասվածը իմ ու շեֆ-խոհարարիս մասին է։ Նա այն մարդն է, ում հետ կարող ենք հորինել ամենախենթ համադրությունները, մշակել ճաշացանկը, հաշվարկել կալորիաները, հետաքրքիր համային խառնուրդ ստանալ։
- Ի՞նչ է պետք շեֆին։ Կարծում եմ, որ շեֆ խոհարարի համար հիմնական հատկանիշը սովորելու ցանկությունն է, դա չափազանց արդիական է մեր՝ տեղական պայմաններում, քանի դեռ չունենք հեղինակավոր խոհարարական դպրոցներ։
- Իրականում շեֆ խոհարարի գործը շատ ավելի բարդ ու հետաքրքիր է, քան ընդունված է մտածել մեր հասարակության մեջ։ Խոհարարի մասնագիտությունը զարմանալի մի աշխարհ է եւ նույն ժամանակ պահանջում է շատ մեծ ջանքեր, գիտելիքներ, լայն մտահորիզոն։
- Եթե երազում եք շեֆ խոհարարի փայլուն կարիերայի մասին ներդրեք այդ գործընթացի մեջ սիրտ, հոգի, միտք եւ, իհարկե, սովորեք հաշվել կալորիաները, մեր գործում դա կարեւոր է (ծիծաղում է – խմբ․)
- Շատ կարեւոր է նաեւ գործընթացի մեջ ներգրավվել երիտասարդ սերունդը, թույլ տալ նրանց սովորել ու նորարարություններ բերել, վստահել իրենց բնազդներին։
- Չափսոսալ ժամանակն ու ֆինանսական միջոցները, օգտագործել ամեն հնարավորություն, որը կօգնի քեզ քո կրթության հարցում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով