«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Սկեսրոջս աշխարհում յուրաքանչուր առավոտ սերվելատ, խոզապուխտ եւ պանիր կային». Մարգարիտա Սիմոնյան

10:11, 2 ապրիլի

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է իր հետեւորդներին մտածել ստիպող հարցեր ուղղում… Վերջին թեմաներից մեկը՝ ով է լավ ապրել Խորհրդային միության տարիներին։ Մանկության տարիներին արված լուսանկարի մեկնաբանություններում Սիմոնյանը գրում է, թե ինչպիսին էր ԽՍՀՄ-ն իր եւ սկեսրոջ՝ Լաուրա Գեւորգյանի՝ ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի կնոջ համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Վաղուց եմ նկատել, որ մեր երկրում տարբեր մարդիկ տարբեր հիշողություններ ունեն 80-ականների մասին։ Ինձ համար ուշ 80-ականները հերթեր էին ամեն բանի համար՝ հացի, կաթի, իսկ երբ փողոցի ծորակում ջուրը վերջանում էր, նաեւ ջրի համար, որոնք 3 լիտր տարողությամբ գլանանոթների, թիթեղամանների եւ տարաների մեջ լցնում էին մի քանի թաղամաս այն կողմ։ Երբ մայրիկը մեզ արթնացնում է առավոտյան ժամը 4-ին, որովհետեւ հարկավոր էր հերթ կանգնել կարագի համար…  մի մարդու 2 տուփ են տալիս, նշանակում է՝ երեքիս կտան 6-ը։ Դա կրասնոդարյան համեղ շուկան է, ուր կա ամեն ինչ, սակայն մենք այնտեղ չենք գնում, քանի որ շատ թանկ է։  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Դա զզվելի մսի կտորներ են ամսվա ընթացքում մեկ անգամ ծանոթ հայի մոտ։ Դրանք ցանկացած խանութի դատարկ դարակներն են, դարակներ, որոնց վրա կանաչ ոլոռ, թթու լոլիկ, չորամրգերից պատրաստված կոմպոտ եւ խմելի-սունելի էր դրված»,- հիշում է Մարգարիտա Սիմոնյանը։ Նա հիշել է նաեւ հանգստայան օրերին եւ ամռանը տատիկի ամառանոցում՝ Ադլերում աշխատանքը։ RT-ի գլխավոր խմբագիրը պատմել է, որ պանիր եւ երշիկ տանը լինում էին բացառապես տոն օրերին՝ «հյուրերի համար, որպեսզի ամոթ չլինի»։ Նրա համար ԽՍՀՄ-ը տարվա ընթացքում մեկ անգամ Սվերդլովսկից ժամանակող պապիկի քույրն էր, իսկ նրա ճամպրուկում բանան ու արքայախնձոր կային։

«Մեզանից ոչ ոք երբեք քաղցած չի եղել, սակայն 80-ականներին Կրասնոդարում մթերքը դժվարությամբ էր գտնվում եւ միանման էր։ Իսկ սկեսուրս այդ ժամանակ ապրում էր Մոսկվայում եւ Երեւանում՝ հայտնի ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ընտանիքում։ Եվ ոչ մի նման բան չի հիշում։ Նրա աշխարհում այդ ժամանակ ամեն առավոտ սերվելատ, խոզապուխտ եւ պանիր կային։ Հարցում եմ առաջարկում՝ 1-ին՝ ովքեր են ապրել 80-ականաններին իմ ընտանիքի նման, 2-րդ՝ ովքեր սկսերոջս ընտանիքի նման։ Մեկնաբանություններում, խնդրում եմ նշեք, թե որ քաղաքում էր դա»,- գրել է Սիմոնյանը։

Հետեւորդները երկու խմբի են բաժանվել. մի մասին Խորհրդային միությունը դրախտ է թվացել, մյուսները մինչ այժմ անկեղծորեն ատում են այդ համակարգը… Իսկ ի՞նչ եք կարծում դուք։ Այդ տարիներին լա՞վ եք ապրել։  


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել