NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:
Ահա վերջերս ստացված նամակներից մեկը:
«Իմ պատմությունը, գուցե, արտասովոր կթվա: Բայց այն, թերեւս, ոմանց կյանքում նույնպես պատահել է:
Նրա հետ ծանոթացա Ֆրանսիայում: Միասին խորհրդաժողովի էինք մասնակցում: Օդանավավակայանում մեր խմբին մոտեցավ խիստ հայացքով մի տղամարդ եւ բարկացած տոնով ասաց. «Հոգնեցինք ձեզ սպասելուց: Շտապե՛ք»: Խմբով միմյանց նայեցինք՝ զարմացած հայացքներ փոխանակելով: Իսկ ես սարսափած էի… Խորհրդաժողովը, ի դեպ, փայլուն անցավ: Հավաքներից հետո անցկացրած երեկոները՝ նույնպես: Ինձ հետ Ֆրանսիա եկած պատվիրակության անդամները խուսափում էին մեզ դիմավորելու եկած տղամարդուց: Բայց նա եւ իր ընկերները պարտավոր էլ չէին մեզ դիմավորել: Պարզապես իմացել էին, որ Երեւանից պատվիրակությունը շուտով ժամանելու է, որոշել էին սպասել:
Ազատ ժամանակ ժամերով քայլում էինք: Բոլորն անեկդոտ էին պատմում, ժամանակ առ ժամանակ կանգ էին առնում՝ լուսանկարվելու: Իսկ մենք միայն քաղաքավարությամբ ժպտում էին, երբ կադրում էինք հայտնվում: Չհարցնեք, թե ինչի մասին էինք զրուցում... Եթե փորձեմ շարադրել, ժամեր կտեւի: Այդ զրույցների պատճառով չկարողացա եւս մեկ անգամ հիանալ Հաղթական կամարով, բոլորը բարձրացան Էյֆելյան աշտարակ՝ ֆրանսիական մայրաքաղաքի տեսարանով հիանալու, իսկ մենք չհասցրեցինք միանալ, որովհետեւ Ռեմարկի հերոսի՝ բժիշկ Ռավիկի կերպարը բուռն քննարկման պատճառ էր դարձել:
Ամիսներ անց արդեն հանդիպեցինք Երեւանում: Այդ ժամանակ էլ իմացա, որ իմ անքուն գիշերների պատճառը դարձած տղամարդն ամուսնացած է: Բայց հավաստում էր, որ ցանկանում է ամուսնալուծվել: Այդ արդեն ինձ համար կարեւոր չէր: Անկախ իր սիրուց, ընտանեկան երջանկությունից, երջանկության կարոտ այլ էակներ կային. նրա երեք երեխաները: Երբ Երեւան էր գալիս, հանդիպում էինք: Այդ հանդիպումներին սպասում էի մեր բաժանման յուրաքանչյուր վայրկյանից սկսած: Ամեն օր հիշում էի նրա յուրաքանչյուր խոսքը, թանկ հիշողության նման պահում էի ինձ համար մի ամբողջ աշխարհի արժեք ունեցող նվերները: Իսկ երբ մի անգամ առաջարկեցի ինձ երեխա պարգեւել, երկմտեց: Չկարծեք, որ սեռական կապ ենք ունեցել: Նույնիսկ ձեռք-ձեռք բռնած չենք քայլել: Պարզապես ցանկանում էի նրանից երեխա ունենալ, քանի որ այդ ինձ համար կլիներ ամենամեծ երջանկությունը: Ախ, եթե իմանայիք նրան, կարդարացնեիք ցանկությունս...
Հիմա ամուսնացած եմ: Երկու երեխա ունեմ: Տարիների ընդմիջումից հետո նորից պարբերաբար հանդիպում ենք: Ոչ առաջվա նման: Բայց, թերեւս, հիմա մեր միջեւ հոգեւոր կապն ավելի ամուր է, քան եթե միասին սեռական կյանք ունենայինք: Առավելագույն երջանկություն չեմ կարող պատկերացնել: Այդպես էլ իմ մեջ ուժ ու կարողություն չգտա հրաժարվել այն հոգեւոր, մտավոր կապից, որ նրա հետ ունեմ արդեն ավելի քան 10 տարի: Գուցե պլոտանական սեր ասվածն իսկապե՞ս գոյություն ունի:
Ընթերցողներին կխնդրեմ չդատապարտել ինձ: Կարծում եմ՝ ոչ մի վատ բան չեմ արել: Ընդհակառակը, թույլ չեմ տվել պառակտվել մի ընտանիքի, որտեղ այս կամ այն չափով միմյանց կարիքն ունեին: Ապացո՞ւյցը… Մինչեւ հիմա ընտանիքը կանգուն է եւ հիասքանչ երեխաներ են մեծանում: Հպարտ եմ նրանց եւ իմ ընտրության համար»:
Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին