Լոնդոնում անցկացվել է գարուն-ամառ 2014 տղամարդկանց նորաձեւության շաբաթը: Նորաձեւության աշխարհում այս շաբաթն ընդունված է համարել ամենից նորարարականը: Հենց այս շրջանում երիտասարդ դիզայներները ջանք ու երեւակայություն չեն խնայում՝ հերթական անգամ հասարակությանը զարմացնելու համար:
Ավելի քան 30 դիզայներներ՝ Topman-ից մինչեւ Alexander McQueen նորաձեւության սիրահարներին ներկայացրեցին իրենց նոր ստեղծագործությունները: Ներկայացնում ենք NEWS.am STYLE-ի վարկածով լավագույն կերպարները:
JW Anderson - անցյալ սեզոնի ցուցադրության ժամանակ ցնցելով տղամարդկանց համար կարճ շրջազգեստներով՝ JW Anderson նորաձեւության տունն այս անգամ ներկայացրեց ավելի խիստ հավաքածու: Երկար վերնաշապիկներն ու սպիտակ շապիկները սահուն կերպով անցում էին կատարում մոխրագույնի հավելումով բեժի եւ կարմրի որոշ երանգների: Լայն տաբատները կարելի է համարել հաջորդ սեզոնի թիվ մեկ միտումը:
Topman –skinny տաբատներն արդեն մի քանի սեզոն չէին իջնում պատվանդանից: Բայց այս անգամ դիզայներները, կարծես, որոշել են հրաժարվել նիհար պատանու կերպարից եւ ստեղծել են ազատ ու թեթեւ եզրերով լայն տաբատներ: Դրանք հաջորդ սեզոնի անբաժանելի մասն են: Topman-ը ստեղծել է սպիտակ ու սեւ մետաքսե գործվածքից վերնաշապիկներ:
Christopher Kane – շոտլանդացի երիտասարդ դիզայներ Քրիստոֆեր Քեյնը արդեն երկրորդ սեզոնն է՝ չի կարողանում ազատվել նախշազարդերից եւ փոփ-արտ ոճի նկարներից: Ի դեպ, 3D գրաֆիկան 70-ական եւ 80-ական թվականներին դարձավ շատ դիզայներների մեկնարկային կետ: Այն իր տեղն էր գտել նաեւ Kay Kwok-ի ցուցադրության ժամանակ:
Rag & Bone – ամառային սեզոնի մեկ այլ ուղղություն է վառ կապույտը: Օրինակ, դրանք ներառվել էին Altuzarra-ի եւ Erdem-ի հավաքածուներում, որոնք ամբողջությամբ կապույտ էին: Rag & Bone-ը որոշել էր չհեռանալ տաբատների դասական եզրերից՝ միաժամանակ հավելելով մի քանի ավելորդ գրպան:
Lou Dalton - Lou Dalton-ի ցուցադրության ժամանակ տղաներն ավարտական երեկոյի օրինակելի աշակերտների տեսք ունեին: Ուղիղ եզրերով տաբատների եւ կիսատաբատների գործվածքի ընտրությունն անգլիական դենդիի դասական կերպարը վերականգնելու նպատակ ունի: Ձանձրալի պիջակներին որոշակի ռոմանտիզմ է հաղորդել վարդագույն երանգով գործվածքի հավելումը: Ի դեպ, դժգույն վարդագույնն առկա էր նաեւ Burberry Prorsum 2014-ի ցուցադրության ժամանակ, որն ընդունված է համարել Անգլիայի նորաձեւության հիմնական օրենքներից մեկը:
Գրիգոր Ավետիսյան

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը