Հարցեր.
1. Դուք քնել եք, թե երազում եք։ Երազանքոմ հայտնվում եք ձեր սեփական տանը։ Ինչպիսի՞նն է այն, մանրամասն նկարագրեք՝ մեծ է, թե՝ փոքր, մուգ է, թե՝ բաց, քանի սենյակ ունի։
2. Դուք գնում եք նեղ արահետով։ Հանկարծ տեսնում եք ձեր առջեւ, գետնին ընկած ինչ որ սրվակ։ Ի՞նչ է դա, ի՞նչ կա նրա մեջ։ Եթե կա ինչ որ բան, փորձեք համը, ինչպիսինն է։
3. Իսկ հիմա արահետն ավարտվում է ու մտնում եք անտառ։ Գնում եք բավականին երկար ու վերջապես հասնում փոքրիկ մարգագետնին, որի կենտրոնում գտնվում է շինություն; Ի՞նչ շինություն է։ Ի՞նչ զգացողություններ ունեք այստեղ։
4. Շինության շուրջն այգի կա։ Նկարագրեք այն, ինչպիսինն է։ Ծաղկա՞ծ. թե՞՝ անխնամ։
5. Դուք դուրս եք գալիս այգուց ու նորից քայլում անտառով։ Անտառի ծայրին տեսնում եք պատ։ Այն այնքան բարձր է, որ նրա վրայով անհնար է անցնել ու այնքան երկար, որ չես շրջանցի։ Հանկարծ պատի վրա տեսնում եք դռնակ, որը բացվում է այնպես, կարծես` ձեզ ներս է հրավիրում։ Կմտնե՞ք, թե՝ ոչ։
6. Պատի հետեւում ջուր կա։ Ի՞նչ ջուր է դա։ Ի՞նչ ջրամբար է, հանգիստ, թե` բուռն։ Ցանկանո՞ւմ եք լողալ այնտեղ։
Թեստի բանալին.
ՏՈՒՆԸ՝ դա պատկերացումն է ինքներդ ձեր մասին։ Եթե տունը հին է, ապա դուք չեք սիրում փոփոխություններ, նախընտրում եք ավանդական իրեր։ Եթե տունը մեծ է, ապա նշանակում է, որ դուք ձեր ուժերին վստահ մարդ եք՝ բարձր ինքնագնահատականով։ Եթե տունը լուսավոր է, ապա դուք լավատես եք։ Սենյակների քանակությունը՝դա մարդկանց քանակությունն է, որոնց դուք կցանկանայիք տեսնել ձեր կյանքում։
ՍՐՎԱԿԸ՝ դա ձեր պատկերացումն է սիրո մասին: Ինչքան թանկարժեք ու գեղեցիկ է այն, այնքան թանկ է ձեզ համար սերը։ Սրվակի պարունակությունը՝ դա ձեր սիրո փորձն է, թե ինչպես եք դուք այն տեսնում, ինչպիսինն է նրա համը։
ԱՆՏԱՌԸ՝ դա ձեր մտածողությունն է։ Անտառի բարձրությունը եւ չափսը խոսում են ձեր մտածողության ու հետաքրքրությունների մասին։ Հայացքն անտառի ներսից՝ դա ձեր մասին անձնական ինքնագնահատականն է։ Հայացքը դրսից՝ դա շրջապատի գնահատականն է։ Եթե անտառը բաղկացած է միայն սոսիներից, ապա դա ձեր մտածողության պաշարն է։ Եթե անտառը լի է անդունդներով ու ջարդոտված ծառերով, ապա դուք գտնվում եք գլոբալ խնդիրների լուծման պրոցեսում։
ԿԱՌՈՒՅՑԸ՝ դա ձեր պատկերացումն է Աստծո ու կրոնի մասին։ Ամուր շինություն ՝ ամուր հավատ, քանդված շինություն՝ հավատը թույլ է։
ԱՅԳԻՆ՝ դա ձեր երազանքներն ու հույսն է։ Գեղեցիկ ու ծաղկած այգին խոսում է լավատեսության, ապրելու, նպատակներին հասնելու ձեր ցանկության մասին։Իսկ անխնամ այգին խոսում է հոռետեսությանն, անվճռականության մասին։ Ձեզ տանջում են մտքերն այն մասին, որ երազանքները չեն իրականանա, իսկ հույսն աննշան է։
ՓՈՔՐԻԿ ԴՌՆԱԿՈՎ ՊԱՏԸ` դա ձեր վերաբերմունքն է յուրաքանչյուր նորի ու հանկարծակիի հանդեպ։ Եթե մնում ու չեք մտնում, ապա պահպանողական հայացքներ ունեք կյանքի հանդեպ։ Աշխատանքում որոշումներ եք կայացնում առաջնորդվելով մոտավորապես այսպես՝ « ավելի լավ է ունենալ ճնճղուկը ձեռքում, քան` կռունկը երկրնքում»։
Եթե չեք մտնում, այլ զգուշորեն ներս եք նայում, ապա դուք արկածների, ազարտի սիրահար եք, բայց ձեր ուժերի հանդեպ անվսահությունը ստիպում է կանգ առնել կես ճանապարհին՝ գործը չհասցնելով մինչեւ վերջ։
Եթե մտնում եք, ապա դուք շարժուն մարդ եք, չեք խուսափում փոփոխություններից, սիրում եք ապրել ու առավելագույնս զգալ կյանքի քաղցրությունը։
ՋՐԱՄԲԱՐԸ՝ դա սեքսի հանդեպ վերաբերմունքն է։ Եթե վազում եք դեպի ջրամբար, ապա ցանկանում եք սեքսի միջոցով ազատվել խնդիրներից։ Եթե մոտենում եք զգուշորեն՝ նախ ոտքը մտցնելով ջուրն, ապա ձեզ հատուկ է զգուշավորությամբ վերաբերվել զուգընկերոջը, ցանկանկանում եք ամեն ինչ նախօրոք հաշվարկել։ Մոտենում, բայց ջուրը չեք մտնում՝ դա կաշկանդվածությունն է սեքսուալ հարաբերություններում, ենթագիտակցական վախը զուգընկերոջ հանդեպ։ Իսկ եթե խմում, լողում ու սուզվում եք, ապա դուք հաճույք եք ստանում սեքսուալ հարաբերություններից, այն ձեզ հանգստացնում է։ Եթե տեղավորվել եք ջրամբարի մոտ, ապա ցանկանում եք, որ ձեր սեքսուալ հարաբերությունները լինեն կայուն ու այդ պատճառով խուսափում եք նորարարություններից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր