Գրեթե բոլոր հեռուստաալիքները հաղորդումներ էին նվիրում Ալլա Պուգաչովային նրա 70-ամյակի առիթով։ Բացառություն չէր նաեւ «Առաջին ալիքը», որը «Пусть говорят» հաղորդման տաղավարում հավաքել էր պրիմադոննայի ընկերներին եւ մտերիմներին։ Բացի արտիստի անցած ճանապարհից՝ քննարկվում էին նաեւ բազմաթիվ բացասական հրապարակումները, որոնք պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցներում։ Ալլա Բորիսովնան խոստովանել է, որ վրդովված է իր հասցեին հնչող ստի հոսքի պատճառով։
«Ամբողջ ընթացքում սուտ է տարածվում, հորինված բան, ամբողջ ընթացքում ինչ-որ բան են շրջանառում»,- նշում է պրիմադոննան։ Մասնավորապես, Պուգաչովային զայրացրել է НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Секрет на миллион» հաղորդումը, որը վարում է Լերա Կուդրյավցեւան։ Հաղորդավարուհին հրավիրել էր Սերգեյ Չելոբանովին եւ հարցեր ուղղել երգչուհու հետ ինտիմ հարաբերությունների մասին։
«Կարծես աղբակույտից դուրս է գալիս շատ գեղեցիկ աղջիկ՝ վարողը, եւ սկսում է փորփրել այդ աղբակույտը։ «Ասացեք՝ իսկ դուք քնե՞լ եք նրա հետ»,- այդ հաղորդավարուհին հարցնում է հյուրին։ Իսկ նա նստած է… «Այո»,- ասում է։ «Օյ, իսկ ինչպիսի՞ն է նա անկողնում»,- շարունակում է հաղորդավարուհին։ Եվ այս ամենը հեռուստաէկրաններից»,- ասում է նա։
Ալլա Բորիսովնան չի մեղադրում Սերգեյ Չելոբանովին, որի հետ այսպիսի ագրեսիվ ձեւաչափով է հարցազրույց անկացվել։
«Մեղավոր չեն մարդիկ, որոնց հարցնում են։ Ի՞նչ պետք է նրանք պատասխանեն, եթե եկել են։ Մեղավոր է այդ հաղորդավարների մակարդակը։ Իսկ ինձ ասում են. «Դուք, Ալլա Բորիսովնա, ոչինչ չեք հասկանում. չէ որ այդ կեղտն եւ նողկալին վարկանիշ են ապահովում»։ Գրողը տանի այդպիսի վարկանիշը։ Դուք պետք է դաստիարակեք, ցույց տաք, որպեսզի մարդիկ լավ կյանքի ձգտեն»,- եզրափակել է Պուգաչովան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը