«Առաջին ալիքով» հեռարձակվող հայտնի «Вечерний Ургант» հաղորդման հյուրը ճանաչված հումորիստ Եվգենի Պետրոսյանն է եղել։ Արտիստը շոուին ներկայացել էր երիտասարդ օգնականի՝ Տատյանա Բրուխոնովայի ուղեկցությամբ։ Բրուխունովան, սակայն, գերադասել է մնալ կուլիսների ետեւում եւ Instagram-ի համար լուսանկարներ ու հոլովակներ նկարահանել։
Եվգենի Պետրոսյանն Իվան Ուրգանտին մեր ժամանակների անվանի սրամիտ է անվանել, ինչին ի պատասխան Ուրգանտը Ելենա Ստեպանենկոյի նախկին ամուսինուն խնդրել է անվանել երեք սիրելի հումորիստներին․ առաջին հորիզոնականում հայտնվել է Արկադի Ռայկինը, որին հաջորդում էր Չարլի Չալպինը, երրորդ հորիզոնականում հենց ինքն էր։ Դրանից հետո Ուրգանտը Պետրոսյանին սկսեց «Չապլինից հետո երրորդն» անվանել։ Նա խոսել է նաեւ հումորիստի անձնական եւ ստեղծագործական կյանքի մասին։ Մասնավորապես, Պետրոսյանը հայտնել է, որ իր թոռն ապրում է Ամերիկայում։ «Ասվտած չանի, իհարկե»,- անհապաղ արձագանքել է Ուրգանտը։
Նրա զրուցակիցը հասկացել է հեգնանքը եւ հայտնել, որ թոռը սթենդափեր է․ «Ես կցանկանայի նրան կողքիս տեսնել։ Նա անվանի արվեստագետ է, գիտությունների դոկտոր։ Նա շատ աշխատելով հոգնել է, քանի որ օրվա ընթացքում 24 ժամ զբաղվում էր իր գրոտումներով եւ սկսել է զբաղվել սթենդափով։ Մայրը հարցնում է․ «Իսկ ինչո՞ւ դու այնտեղ գնացիր»։ Նա պատասխանում է․ «Հանգստի համար։ Գնացի հանգստանալու»»,- պատմել է Պետրոսյանը։
Հումորիստն անձամբ չի տեսել թոռան ելույթը, սակայն ականատեսների խոսքով՝ այն հաջողված էր։
Եվգենի Պետրոսյանն ամուսնացած է եղել մի քանի անգամ, սակայն միայն առաջին ամուսնության ընթացքում է երեխա ունեցել։ Հայտնի բալետի արտիստ Վիկտորինա Կրիգերի կրստեր քույրը նրան դուստր է պարգեւել, որին եւս տվել են Վիկտորյա անունը։ Երբ աղջիկը երիտասարդ է եղել, նրա մայրը մահացել է, եւ նրա դաստիարակությամբ զբաղվել է Եվգենի Պետրոսյանը։
Վիկտորինան ավարտվել է Մոսկվայի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետը, սկսել է ցուցահանդեսներ կազմակերպել, ծանոթացել է ապագա ամուսնու հետ եւ նրա հետ ԱՄՆ տեղափոխվել։ Ամուսիններն ապրում են Մանհեթենում, երկու որդի ունեն՝ Մարկը եւ Անդրեյը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի