39-ամյա Վիկտորյա Բոնյան եւ 37-ամյա Քսենիա Սոբչակն արդեն մի քանի տարի է՝ չեն շփվում։ Ընկերուհիները վիճել են դիզայներ Ուլյանա Սերգեյենկոյի ցուցադրության պատճառվ, որին լրագրողը չէր հրավիրել «Դոմ 2»-ի նախկին մասնակցին։
«Ես միշտ հարգանքի զգացում եմ ունեցել նրա հանդեպ։ Ես նրա նկատմամբ լավ վերաբերմունք ունեի մինչեւ որոշակի պահ։ Հետո նա ասաց, որ իրենց ցուցադրություններին հրավիրում են միայն «կապույտ արյուն» ունեցող մարդկանց»,- «Основано на реальных событиях» («Հիմնված է իրական իրադարձությունների վրա») հաղորդման ընթացքում պատմել է Բոնյան։
Այսօր արդեն Սոբչակը եւ Բոնյան համացանցում բացեիբաց կոնֆլիկտներ են ունենում։ Քսենիան երբեմն ծաղրում է նախկին ընկերուհուն, իսկ վերջինս ստիպված է լինում արդարանալ։ Բոնյան կարծում է, որ Քսենիան այդ կերպ իր վրա ուշադրություն է գրավում։
«Քսենիան հազվագյուտ օրինակ է, որը ոչ քննարկելու, ոչ իր գոյության մասին մասին մտածելու ցանկություն չի առաջացնում։ Չեմ ցանկանում բերանս կեղտոտել՝ խոսելով այդ մարդկանց մասին։ Ինձ համար միեւնույն է՝ ում հետ է նա վիճում։ Կարծես թե Քսենիան այժմ փորձում է անել ամեն ինչ՝ իր վրա ուշադրություն գրավելու եւ իր գոյության մասին հիշեցնելու համար»,- նշել է Վիկտորյան։
Բոնյայի խոսքով՝ Մաքսիմ Վիտորգանի նախկին կինը նախանձում է գեղեցիկ կանանց եւ իր ընկերուհիների մեջքի ետեւում դավեր է նյութում։ Այդ մասին պարզ է դարձել, երբ Սոբչակը գողացել են Սոբչակի հեռախոսը եւ հրապարակել նրա նամակագրությունը։
«Նրանց կյանքը կառուցված է բամբասանքի, կեղտի եւ չարության վրա։ Ես հասկացա, որ նա դժբախտ է։ Նա քամահրում է կանանց, ովքեր գեղեցիկ են։ Այնտեղ այնպիսի հղարդոգարություններ կային։ Ես, ելնելով մարդկանց հանդեպ հարգանքից, անուններ չեմ տա։ Բայց անկեղծ լուսանկարներ ուղարկել ամուսնացած տղամարդու, հետո ընկերություն անել նրա կնոջ հետ, դաժան է»,- ասել է «Դոմ 2»-ի նախկին մասնակիցը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»