NEWS.am STYLE-ը ներկայացնում է արկածային, ֆենթեզի ժանրի՝ «Ավատար․ Լեգենդ Աանգի մասին» մուլտսերիալը։
Մուլտսերիալը եթեր է հեռարձակվել Nickelodeon հեռուստաալիքով՝ 2005 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի հուլիսը։ Անիմացիոն հեռուստասերիալի ստեղծողներն են՝ Մայքլ Դանթե Դիմարտինոն եւ Բրայան Կոնիեցկոն։ Այն նաեւ անվանում են «Ավատար․ Լեգենդ Կորի մասին»։
Աշխարհը բաժանված է չորս ազգերի։ Յուրաքանչյուրի ներկայացուցիչներն ունակություններ ունեն, որոնցով կառավարում են Ջուրը, Հողը, Օդը կամ Կրակը։ Միայն Ավատարն է այդ չորսի տիրակալը։
Մեկ անգամ Հողի տոհմի առաջնորդը պատերազմ է սկսում, որպեսզի իրեն ենթարկեցնի մյուս տոհմերին։ Աշխարհը փրկելու պատասխանատվությունն ընկնում է 12-ամյա տղայի, օդի տոհմի կախարդ Աանգի ուսերին, որն իմացել է, որ ինքն Ավատարն է։
Մեզ ցուցադրում են չորս տոհմերի ներքին պատմություն։ Մուլտսերիալը լի է բազմազանությամբ, իսկ յուրաքանյուր հերոսի սցենարային գիծը մեզ օգնում է ավելի լավ ծանոթանալ նրանց հետ, նրանց տեսանկյունից ճանաչել աշխարհը։
Մենք ընկղմվում ենք միանգամայն այլ աշխարհ՝ Հին Չինաստանի ոճով, ինչն էլ հնարավորություն է տալիս այն ասոցացնել մեր աշխարհի հետ։
Չնայած այն հանգամանքին, որ «Ավատար․ Լեգենդ Աանգի մասին» մուլտսերիալը ցուցադրվել է մանկական հեռուստաալիքով, այն բավականին հասուն է, այսինքն, հասուն է իրադարձությունների ընթացքը. կյանքի դասեր, ինչպես նաեւ այստեղ առկա են բավականին մեծ խնդիրներ․ դավաճանություն, բարություն, չարություն, ընկերություն, սեր, իրական «Ես»-ի փնտրտուք։ Շոշոփվում են նաեւ սոցիալական թեմաներ, որոնք դեռահաս հեռուստադիտողները հազիվ թե հասկանան։
Այս ամենը «Ավատար»-ը բավականին մեծ մուլտ է դարձնում, որը ներկայացվում է մանկական փաթեթավորմամբ։ Ուրախացնում են էքշն ըեսարանները, կախարդների մենամարտերը, օդում եւ երկրում իրականացվող հետապնդումները։
Մուլտֆիլմում ուրախացնում է ճապոնական անիմե ոճը, ինչը սերիալն ավելի վառ ու գունառատ է դարձնում։ Սակայն, ինչպես հայտնի է, լավ սերիալը ոչինչ է առանց լավ հերոսների։
Աանգ․ ավատար, օդի թագավորության կախարդը։ Սակայն նա դեռ երեխա է, այդ իսկ պատճառով նա մանկական պահվածք ունի, սիրում է խազալ, կատակել, շեղվել երկնային խնդիրներից։ Սակայն անհրաժեշտ պահերին նա դառնում է մարտիկ, որը կարողանում է պաշտպանել իրեն եւ իր ընկերներին։
Եղբայր ու քույր՝ Սոքա եւ Կատարա։ Նրանք երկուսն էլ ջրի տոհմից են, սակայն նրանցից միսյն Կատարան է կախարդ, որը ջրի կախարդանքում դառնում է Աանգի ուսուցիչը։ Սոքան բավականին հետաքրքիր տղա է, նա սիրում է իրեն գովել։ Նա կախարդ չէ, սակայն միեւնույն ժամանակ փորձառու մարտիկ է։
Տոֆ․ աղջիկ հարուստ ընտանիքից, հողի ամենաուժեղ կախարդներից, ի ծնե կույր, սակայն կարողանում է «տեսնել»՝ զգալով հողում վիբրացիան։ Հայտնի է որպես «Կույր գող»: Տոֆը կոպիտ է եւ անկեղծ։ Նա սովորեցնում է Աանգին հողի կախարդանքը: Տոֆը նաեւ տիրապետում է մետաղի կախարդանքին։
Սակայն սցենարում բոլորից լավը Զուկոն է։ Նա կրակի տոհմի արքայազն է եւ նախկին Ավատար Ռոկուի ժառանգը։ Զուկոն աշխարհով մեկ թափառում է՝ որոնելով Ավատրին, որպեսզի հոր առջեւ վերականգնի իր պատիվը, սակայն նա մինչեւ վերջ չի հասկանում, արդյոք նրա ճակատագիրն է դա։ Իրականում նա թափառում է իր մեջ․ նրա ներսում բարու եւ չարի մեծ կռիվ է։
Մուլտֆիլմում շատ տարբեր հերոսներ կան, ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական։ Բոլորի մասին չես գրի, ինչպես նաեւ վերեւում նշված անձանց մասին գրվածն էլ բավարար չէ, որպեսզի հասկանաք նրանց։
Արդյունքում մենք ստացել ենք պատմության մեջ լավագույն մուլտսերիալներից մեկը։ Ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար հիանալի հնարավորություն է դիտել հետաքրքիր մի պատմություն։ Դեռ չեմ խոսում դաստիարակչական, բարոյական կողմի մասին, որը շատ կարեւոր է չձեւավորված մանկական ուղեղների համար։
P.S.
Netflix ընկերությունը վերջերս ձեռք է բերել այս մուլֆիլմի էկրանավորման իրավունքը։ Իսկ Netflix-ը երբեք այնպիսի բան չի վերցնում, ինչն արժեք չունի։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին