НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Секрет на миллион» հաղորդումը, որը նվիրված է եղել պրիմաոննայի անձնական կյանքին, մեծ ռեզոնանս է առաջացրել։ Հիշեցնենք, որ Լերա Կուդրյավցեւան տաղավար էր հրավիրել Սերգեյ Չելոբանովին եւ հարցեր ուղղել երգչուհու հետ ինտիմ հարաբերությունների մասին։
«Կարծես աղբակույտից դուրս է գալիս շատ գեղեցիկ աղջիկ՝ վարողը, եւ սկսում է փորփրել այդ աղբակույտը։ «Ասացեք՝ իսկ դուք քնե՞լ եք նրա հետ»,- այդ հաղորդավարուհին հարցնում է հյուրին։ Իսկ նա նստած է… «Այո»,- ասում է։ «Օյ, իսկ ինչպիսի՞ն է նա անկողնում»,- շարունակում է հաղորդավարուհին։ Եվ այս ամենը հեռուստաէկրաններից»,- վրդովվել էր պրիմադոննան։
Հաղորդավարուհին էլ իր հերթին պատասխանել է Պուգաչովայի կողմից հնչեցված վիրավորանքին։ «Իմ կողմից հարգված Ալլա Բորիսովնային կպատասխանեմ իր իսկ խոսքերով, երբ մենք զրուցում էինք կյանքի եւ աշխատանքի մասին։ «Մեծությունը կեղտից չի վախենում», - սա ձեր արտահայտությունն է, այնպես չէ, Ալլա Բորիսովնա», - Super-ի հետ հարցազրույցում ասել է НТВ-ի աստղը։
Լերան նաեւ ասել է, որ հեռուստալրագրության բնագավառում, որտեղ նա արդեն 25 տարի աշխատում է, հեշտ չէ։ «Մենք նախագծերի եւ հանրության պահանջների գերին ենք։ Եթե մեր հաղորդումը, որը պրոդյուսերները պատրաստել էին Ալլա Բորիսովնայի տարեդարձի առթիվ, ինչ-որ բանով վիրավորել է, ապա ցավում եմ։ Մի բան մենք հաստատ չենք արել, մենք նրան չենք նեղացրել ու չենք վիրավորել», - հայտարարել է Կուդրյավցեւան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը