Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Սիմփսոնների հերթական կանխագուշակությունը. մուլտսերիալում դեռ մի քանի տարի առաջ գիտեին Նոտր Դամի հրդեհի մասին

19:19, 22 ապրիլի

Համացանցում է հայտնվել հերթական դեմոտիվատորը, որն ապացուցում է, որ «Սիմփսոններ» մուլտսերիալը կանխագուշակում է ապագան։ Դեռ մի քանի տարի առաջ մուլտֆիլմում հրդեհվել է Փարիզի Աստվածամոր տաճարը։ Սակայն սա ամենաշոկայինը չէ. 28 տարիների ընթացքում սերիալն այնքան իրադարձություն է կանխագուշակել, որը չէին կարող անել տարբեր փորձագետներ եւ մարգարեներ։

1. Դոնալդ Թրամփի նախագահությունը

Դոնալդ Թրամփը դեռ երկար տարիների առաջ ծաղրի առարկա էր դառնում իր առանձնահատուկ արտաքինի եւ անսահման ինքսիրահարվածության պատճառով։ Ավելի քան 10 տարի առաջ թողարկվել է «Սիմփսոնների» սերիան, որում Բարտը մեկնում է ապագա, իսկ Լիզան դառնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հետո։ Նա նշում էր, որ նախագահ Թրամփը սնանկացրել է երկիրը։

16 տարի անց Թրամփն, ի զարմանս ամբողջ աշխարհի, Սպիտակ տանը փոխարինում է Օբամային։

2. Տնտեսական ճգնաժամ Հունաստանում

Հինգ տարի առաջ թողարկվել է սերիան, որում Հոմեր Սիմփսոնը հայտնվում է նորությունների թողարկման մեջ։ Էկրանի ներքում վազող տողը հայտնում է, որ Եվրոպան Հունաստանը ցուցադրել է eBay-ում։

Չանցած երեք տարի Հունաստանում ծանր տնտեսական ճգնաժամ սկսվեց, որը հրաժարվեց «մարել» Եվրոպական միությունը, իսկ հույները դրա պատճառով ատեցին բոլորին։

3. Նոբելյան մրցանակի հանձնում Բենգտ Հոլմստրեմին

2010թ.-ին «Սիմփսոնները» ցուղադրեցին սերիան, որում Բենգտ Հոլմստրեմին անվանում էին Նոբելյան մրցանակի ֆավորիտներից մեկը։

Վեց տարի անց տնտեսագետն, ամեն դեպքում, ստացավ մրցանակը։

4. Սպիտակ վագրի հարձակումը Ռոյ Հորնի վրա

1993թ.-ին «Սիմփսոնները» սերիա թողարկեցին, որում հսկայական սպիտակ վագրը հարձակվում է հայտնի վարժեցնողների վրա։

Ընդամենը 10 տարի հետո Զիգֆրիդի եւ Ռոյի վրա է հարձակվել նրանց սպիտակ առյուծը։

5. Գերմանիայի հաղթանակը Բրազիլիայի նկատմամբ 2014թ.-ի Աշխարհի առաջնությունում

2014թ.-ին «Սիմփսոնների» սերիաներից մեկը պատմում էր ՖԻՖԱ-ում կոռուպցիայի եւ Աշխարհի առաջնությունում Բրազիլիայի նկատմամբ Գերմանիայի հաղթանակի մասին։

Մի քանի ամիս անց Գերմանիան հաղթանակ տարավ առաջնությունում, իսկ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հայտնվեց կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։

6. Լեդի Գագան՝ սուպերգավաթին

«Սիմփսոնները» հայտնի են նաեւ նրանով, որ հաճախ են ծիծաղելի կերպարով պատկերում տարբեր հայտնիների՝ երգչուհիներ, մարզիկներ, դերասաններ։

Եվ իսկապես 2017թ.-ին իր ելույթներից մեկի ընթացքում Լեդի Գագան նստած էր սուպերգավաթին։

7. «Guitar Hero»-ի հայտնվելը

Լավագույն սերիաներից մեկում հայտնվել է The Rolling Stones-ը։ Միք Ջագերը եւ Քիթ Ռիչարդսը Հոմերին «Guitar Hero» գրությամբ բոճկոն նվիրեցին։

Մի քանի տարի անց վաճառքում հայտնեց նույն անվանումով խող, որը շատ արագ համաշխարհային ճանաչում ստացավ։

8. The Rolling Stones-ի անմահությունը

The Rolling Stones խումբը գույություն ունի արդեն մի քանի տասնամյակ եւ մինչ այժմ չի շտապում փլուզվել։ Ո՞վ կարող էր մտածել, որ խմբի անդամները մինչ այժմ կշարունակեն շրջագայել այս տարիքում։ 1995թ.-ին սերիայում Լիզան ամուսնու հետ պառկած է անկողնում՝ 2010թ.-ին The Rolling Stones-ի շրջագայության համերգային պաստառի ֆոնին։

Մուլտֆիլի ստեղծողները կանխագուշակել էին, որ 15 տարի անց խումբը կշարունակի շրջագայել։

9. Նեյմարի վնասվածքը 2014թ.-ի Աշխարհի գավաթի ընթացքում

Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Ընդ որում, նա հաճախ է խախտում կանոնները եւ հայտնվում հատակին։ «Սիմփսոնների» սերիաներից մեկում ցուցադրված է Էլ Դիվոն՝ մտացածին ֆուտբոլիստ, որը չի կարողանում խաղալ ստացած վնասվածքից հետո։  

4 ամիս առաջ Նեյմարը Կոլումբիայի հետ խաղում այդպիսի վնասվածք է ստացել։ Նա կրում էր նույնպիսի շապիկ։

10. ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության լրտեսությունը

Հատուկ ծառայություններին եւս չի հաջողվել թաքնվել «Սիմփսոնների» խորաթափանց հայացքից։ Սերիաներից մեկում ցուցադրվում է, թե ինչպես է ամերիկյան կառավարությունը գաղտնալսում քաղաքացիների հեռախոսները։

Արդեն 6 տարի անց Էդվարդ Սնոուդենը պատմեց այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսում է սովորական քաղաքացիների խոսակցությունները։

11. Թրամփի այցը Սաուդյան Արաբիա

«Սիմթփսոնների» գուշակությունները երբեմն վախեցնելու աստիճանի ճշգրիտ են։ Սերիալը ոչ միայն կանխագուշակել էր Թրամփի նախագահ դառնալը, այլեւ նրա փորձը՝ միություն կնքել Եգիպտոսի նախագահի եւ Սաուդյան Արաբիայի թագավորի հետ։

14 տարի անց գուշակությունն իրականություն է դարձել։

12. Ավտոմատ շտկման խնդիրներ

Ավտոմատ շտկման համակարգւ ժամանակակից հեռախոսներում  նույնքան խնդիրներ է ստեղծում, որքան լուծում է։ Սակայն «Սիմփսոններն» այդ մասին գիտեին դեռ 1994թ.-ին, երբ Դոլֆ Սթարբիմը օգտագործում էր սարքավորում, որը հիշեցնում է ժամանակակից iPhone-ը։ պատկերված է նույնիսկ խնձորի տեսքով լոգոտիպը։

Ինչպես պարզվեց, ավտոմատ շտկման խնդիրը մինչ այսօր լուծված չէ։

13. Էբոլա համաճարակ

1997թ.-ին թողարկվել է սերիա, որում Մարջը Բարտի համար պատմություն է կարդում։ Գրքի շապիկին գրված է. «Հետաքրքիրասեր Ջորջը եւ Էբոլա վիրուսը»։

7 տարի առաջ աշխարհում սկսվեց համաճարակ, որը մի քանի հազար մարդու կյանք խլեց։

14. Տեսազանգ

Երբ սերիաներից մեկում Լիզան մեկնում է ապագա, նա մոր հետ խոսում է վիդեոկապի միջոցով։ Այդ ժամանակ դա ֆանտաստիկա էր թվում։

15 տարի առաջվա տեխնոլոգիան այժմ ներդրված է սմարթֆոններում։

15. Հարձակում Նյու Յորքի աշտարակների վրա

Սիմփսոնները տարբեր սերիաներում շրջագայել են աշխարհում։ Սակայն առավել հիշվող էր նրանց առաջին ուղեւորությունը Նյու Յորք 1997թ.-ին, որում առկա էր ամսագիր՝ 9 դոլարով տոմսերի գովազդով։ 9 թիվը պատկերված էր երկու մեծ աշտարակների կողքին եւ դոլարի նշանի հետ, ինչի հետեւանքով շատերը տեսնում էին «Սեպտեմբերի 9 (September) 11»։

16 տարի առաջ տեղի ունեցավ ԱՄՆ պատմության ընթացքում վատագույն ահաբեկչությունը։

16. Apple-ի ժամացույց

«Սիմփսոնների» ֆուտուրիստական գաղափարները կարծես հեղափոխության հանգեցրին տեխնոլոգիաների ոլորտում։ 1995թ.-ին թողարկվել է սերիա, որում ցուցադրվել են առաջին սմարթ ժամացույցները։

15 տարի անց դրանք հայտնվեցին վաճառքում։

Աղբյուրը՝ 24Lifestyle

Լուսանկարները՝ Pikabu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել