Այս հանգստյան օրերին «Հայֆիլմ» կինոստուդիայում հիացրեց «փարթին», որ բացառիկ էր էլեկտրոնային երաժշտության նոր, թարմ, կենդանի հնչողությամբ։ Այնպես որ, անվանումը՝ LiveArmenia, ավելի քան արդարացված է։
Երեկույթի գլխավոր դեմքը․ Գերմանիայից DJ Оcean (All-Bert)-ի հրավերով ժամանած DJ Ռոբերտ Բաբիչ (Robert Babicz), որը էլեկտրոնային ձայնի բազմաթիվ սիրահարների ու պարզապես մելոմանների ականջը շոյեց սուպերորակյալ թրեկներով։
Նրանց համար, ովքեր չգիտեն. Ռոբերտ Բաբիչը լեհ երաժշտական պրոդյուսեր է, կոմպոզիտոր եւ դիջեյ, որն այժմ ապրում է Քյոլնում։ Նա եվրոպական առաջատար երաժիշտներից մեկն է, նորարար, մարդ, որի ժամանումը Երեւան լուրջ իրադարձություն է։ Բաբիչը գրում եւ նվագում է երաժշտություն տեխնո, մինիմալ-տեխնո, էյսիդ-հաուս ոճերով, բայց եւ միաժամանակ շարունակում է փորձարկումներ անել, «շոշափել» երաժշտության նոր ուղղությունները եւ «երանգները»։
Երեւանյան երեկույթը բացառություն չէր. հանդիսատեսն, իսկապես, կտրվեց ամեն ինչից։ Զգացողությունն այնպիսին էր, որ եվրոպական մի լավ ակումբում ես, որտեղ «որակով» մարդիկ են գալիս ոչ թե իրենց ցույց տալու, այլ իսկապես վայլելու լավ սաունդ, ապշեցուցիչ լուսային էֆեկտներ։ Եվ որ գլխավորն է՝ հիանալի միջավայրում, երբ քեզ զգում ես քո ափսեում. անկախ երաժշտական նախասիրություններից կարելի է մինչեւ առավոտ լավ ժամանակ անցկացնել միանգամայն անծանոթ, բայց հոգով մոտ մարդկանց հետ, վայելելով թարմ հնչյուններ, «բիթեր», վիբրացիաներ...
«Այս մեգաերեկույթի կազմակերպիչների գլխավոր նպատակն է՝ Հայաստանը դարձնել լուրջ էլեկտրոնային երաժշտության կենտրոններից մեկը»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասացին նախագծի հեղինակները։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի մեծ հարթակների արտիստները ներգրավվեն մեր նախաձեռնությունում»,- ասաց DJOcean (All-Bert)-ը՝ LiveArmenia-ի հեղինակն ու քաջալերողը։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային երաժշտությունը Հայաստանում սկսել է զարգանալ բոլորովին վերջերս՝ 2018-ից, բայց այդ ընթացքում մենք արդեն հասցրել ենք հյուրընկալել բավական շատ արտասահմանյան աստղերի։ Եվ դատելով «Հայֆիլմի» գիշերային «փարթիի» թափից՝ սա սահմանը չէ։ Հարցին, թե ինչն է խանգարում մեր երկրում էլեկտրոնային երաժշտության զարգանալուն, DJ-ն ասաց. «Միանշանակ, փոփ-երաժշտությունը... Միա՛յն։ Թեեւ, դատելով նրանից, թե որքան մարդ է այսօր եկել այստեղ, կարող եմ վստահաբար ասել, որ մի երկու տարի հետո Հայաստանը կդառնա էլեկտրոնային սաունդի կենտրոններից մեկը»։
Լիանա Խուդոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը