«Օրորոցային ապրիլի 24-ին». այսպես է վերնագրել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված իր տեքստը Մոսկվայում բնակվող հայտնի գրող, մեր հայրենակից Նարինե Աբգարյանը։ Պատմությունն, իսկապես հասնում է սրտին, ինչպես Նարինեի մյուս ստեղծագործությունները, ով յուրաքանչյուր բառ եւ հույզ անցկացնում է իր ներաշխարհով...
– Նա ապրեց ութսուն տարի, որոնց կեսը՝ կոտրված գլխով։ Բարձրահասակ էր, կանաչ աչքերով։ Մազերը՝ շագանակագույն, խիտ, պղնձաշիկակարմիր երանգով։ Երբ սանրվում էր, մատներով մեղմիկ հպվում էր ծոծրակի այն մասին, որտեղ մաշկի տակ ոսկորն էր անցնում։
- Պապ, էդ ի՞նչ ես ասում։ Ո՞նց կարելի է ապրել կոտրված գլխով։
- Բայց ապրում էր, չէ՞։ Ոչ մի տեղ երկար չէր մնում։ Հազիվ մի երկու իր ուներ, ու վերջ։ Հավաքում էր մի կապոցի մեջ ու գնում հարազատների տները։ Մի քաղաքում էր ապրում, հետո մյուսում։ Մեզ մոտ հաճախ էր գալիս։ Միայն հատակին էր քնում, խնդրում էր անկողին գցել պատուհանի մոտ։ Որպեսզի եթե հանկարծ ինչ-որ բան պատահի՝ հասցնի փախչել։ Շատ քիչ էր ուտում, մի կտոր հաց, այն էլ կիսում էր, կեսն ուտում, մյուս կեսը գրպանն էր դնում։ Դե, ահա, ամբողջ կերածն այդ էր։ Ոչ մի անգամ աչքերիդ մեջ չէր նայում։ Թե հարցեր տայիր՝ լուռ կգրկեր ու կնայեր թիկունքիցդ այն կողմ։
- Ինչ-որ բան պատմո՞ւմ էր։
- Ոչ մի բան չէր պատմում։ Ես փոքր էի, խելք չունեի։ Ասում եմ՝ նանի, հիշո՞ւմ ես որդուդ։ Նա կնճռոտվում էր, ձեռքը ճակատին տանում։ Որդի չեմ ունեցել՝ ասում է։ Բայց էդ ո՞նց, համառում էի ես, քո տղան իմ քեռի Հարությունն է։ Նրան քո աչքերի առջեւ խողխողել են յաթաղանով։ Իսկ քո գլուխն էլ կոտրել են հրացանակոթով։
- Ինչո՞ւ ես նրա հետ այդպես վարվել։
- Ախր ընդամենը վեց տարեկան էի, աղջիկս։ Թեեւ դա, էլ, վախենամ, չի արդարացնում ինձ։
- Իսկ նա՞։
- Նա ոչ մի բան չէր հիշում։ Այդպես էլ ապրեց ողջ կյանքը վախով։ Ոչ մի տեղ երկար չէր մնում։ Մարդկանց հետ չէր մտերմանում, տների հանդեպ վստահություն չուներ։ Անընդհատ սպասում էր, որ հիմա ուր որ է կսկսեն դուռը կոտրել։ Ամեն երեկո, պառկելուց առաջ, իրերը կապոց էր անում։ Քնի մեջ հաճախ երգում ու լալիս էր։
- Ի՞նչ էր երգում։
- Օրորոցային։
- Պա՞պ։
- Լաց չեմ լինում, աղջիկս։ Դու էլ մի լա՛ր։ Պարզապես հիշի՛ր։
Հիշում եմ։
Լուսանկարը՝ Южные горизонты
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ