Ամեն օր մենք մեզ պարտության ենք ծրագրում` սխալները սովորույթների վերածելով:
Այսպես, մենք մեզ մշտապես համեմատում ենք ուրիշների հետ: Կարելի է փորձել բոլորին գերազանցել, բայց միթե դա ճիշտ մոտիվացիա է: Հասարակության դրական գնահատականին արժանանալու նպատակն իրականանալի է, բայց կեղծ, իսկ դրա արդյունքը շարունակական չի լինի: Կարեւոր պետք է լինի ոչ թե գովասանքը, այլ անձնական աճը, որը միշտ ձեզ հետ կմնա: Ձեզ միայն ձեր անցյալ ես-ի հետ համեմատեք եւ կսկսեք նկատել, որ ավելի հաջողակ եք դառնում ինչպես փոքր, այնպես էլ մեծ գործերում:
Մենք մշտապես քննադատում ենք մեզ: Մեզ ներսից կրծում է ամեն ինչ իդեալական դարձնելու ցանկությունը: Մեր բարձր նշաձողի պատճառով մենք ցածր ենք գնահատում մեր մտացածին թերությունների վրա աշխատանքի արդյունքները: Այն պատճառով, որ անընդհատ ուշադրությունը կենտրոնացնում ենք մտացածին թերությունների վրա, մեր «ոչ իդեալական», բայց «բավական լավը» սկսում են ընկալել որպես վատ: Ձեզ լավություն արեք, մի կողմ դրեք ձեր կատարելության ձգտումը:
Մենք չենք կարողանում հաճոյախոսություններ ընդունել: Հաճախ դա համեստությունից է, որը երբեմն հիմարության եւ էթիկետի առումով տարրական անգրագիտության է հասնում, բայց, ամեն դեպքում, պետք է սովորել «շնորհակալություն» ասել, ոչ թե զարմանալ կամ համոզել, թե դուք արժանի չեք հաճոյախոսության: Եթե դուք դա ստացել եք, ուրեմն արժանի եք դրան: Փորձեք ինքներդ ավելի հաճախակի հաճոյախոսություններ անել ուրիշներին եւ միշտ անկեղծ եղեք այդ ընթացքում, այդ դեպքում ձեզ համար ավելի հեշտ կլինի հավատալ ձեզ ուղղված գովասանքին:
Մենք դեպրեսիվ շոուներ ենք նայում, ցածրորակ գրականություն ենք կարդում, կապվում ենք բացասական մարդկանց հետ: Այդ ամենը գողանում է մեր էներգիան, վատ է ազդում մեր տրամադրության վրա եւ մեզ ավելի լավը չի դարձնում, այդ պատճառով արժե հրաժարվել դրանից: Ամեն օր պետք է աճել:
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ