Եթե ձեզ դուր են գալիս Քվենտին Տարանտինոյի եւ Գայ Ռիչիի հին գլուխգործոցները, ապա այս ֆիլմը ձեզ համար է։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է 1995թ․-ի կրիմինալ կատակերգերգություն ժանրի «Բռնել գաճաճին» ֆիլմը։
Ֆիլմի ռեժիսորը Բարրի Զոննենֆելդն է, իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս Ջոն Տրավոլտան, Ջին Հեքմենը, Դեննի Դե Վիտոն, Ռենե Ռուսսոն։
Գանգսթեր Չիլի Պալմերը հայտնվում է Հուլիվուդում, որտեղ նա պետք է գումար ստանար պրոդյուսերից, որը մաֆիայից էր պարքով վերցրել, որոշում է ընդունում ֆիլմ նկարել՝ սյուժեի համար օգտագործելով սեփական հարուստ փորձը եւ ֆիլմերի մասին խորը գիտելիքները, ինչը նա պաշտում է։
Հզոր, յուրաքանչյուր մանրուքի վրա աշխատանք տարած ացենար, որն ուղեկցվում է կատակներով եւ զվարճալի, խառը իրավիճակներով։ Ֆիլմի սկզբում չի հասկացվում սյուժետային գիծը, սակայն կեսերում արդեն հասկանում ես իմաստը, իսկ վերջին մոտ արդեն երեւում է, թե ինչպես են գծերը համադրվում միմյանց հետ՝ ուղեկցելով դեպի շլացուցիչ ավարտ։
Իսկ ի՞նչ կրիմինալ կատակերգություն առանց վառ կերպարների։
Չիլի Պալմերը՝ կրիմինալ վաշխառու է, որը պարտապաններից գումարներ է հավաքում։ Սակայն նրա մեթոդները սովորական չեն, եւ ընդհանրապես, նա սովորական տղա չէ։ Ջոն Տրավոլտայի հիանալի կերպարը կարելի է համարել նրա կարիերայի լավագույն դերերից մեկը։ Խորամանկ, անհավանական հաշվարկող երիտասարդ, ով գիտե իր արժեքը։ Հետեւել, թե ինչպես է նա դուրս գալիս ամենաբարդ եւ վտանգավոր իրավիճակներից, միայն հաճույք է պատճառում։ Տրավոլտան ասես ապրում է իր կերտած բոլոր հերոսներով, նրա արիստոկրատ շարժումները, միմիկան, շարժուձեւը։ Այս ամենը չի կարող չհիացնել։
Ոչ պակաս հիանալի է Ջին Հեքմենը, որը հանդես է գալիս հիմար, միամիտ պրոդյուսերի դերում, որն անընդհատ խնդիրների մեջ է ընկնում։ Հիանալի խաղ է ցուցադրում նաեւ Ռենե Ռուսսոն, որը Պալմերի ընկերուհու դերում է հանդես գալիս։ Հիացրել է Դենի Դե Վիտոն, ով կերտել է սուպերաստղ եւ «Օսկար» մրցանակի երկակի նոմինանտի դերը։
Գրողը տանի, այստեղ բոլորն են հիանալի․․․
Չնայած ֆիլմում առկա սպանությանը, մթնոլորտը դրական եւ հեգնական է։ Հերոսները հայտնի ֆիլմերից արտահայտություններ են մեջբերում, կատակում են Լոս Անջելեսի կյանքի մասին, եւ ընդհանրապես, միշտ քայլում են գոհ դեմքերով։ Իսկ ուրախ սաունդթրեքը լրացնում է պողիտիվ մթնոլորտը։ Հնարավոր է, հենց այդ պատճառով է ֆիլմը անսովոր հեշտ դիտվում, նույնիսկ էքշենի իսպառ բացակայությամբ։ Այստեղ գլխավոր պլյուսն առաջնահերթ սյուժեն է, կերպարներն ու դերասանները, որոնք կերտել են դրանք։
«Բռնել գաճաճին», - արտասովոր, վառ կրիմինալ կատակերգություն, որը լի է կոլորիտային կերպարներով եւ սյուժեով, ինչն էլ հետաքրքրություն է առաջացնում եւ լարված է պահում։
2005թ․-ին լույս է տեսել ֆիլմի սիքվելը, որը կոչվում է «Будь круче!»։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ