«Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի չորրորդ սերիայում բազմաթիվ անսպասելի հանգամանքներ կային, սակայն երկրպագուներն ամենից շատ քննարկում են զվարճալի բացթողումը։ Նրանք, ովքեր վախենում են սփոյլերներից, կարող են կարդալ. սփոյլերներ չեն լինի։
Սերիալի երկրպագուները նկատել են, թե ինչպես է Դեյներիսի առաջ՝ սեղանին, մի քանի վայրկյանով արտասովոր առարկա հայտնվում։ Ժամանանակից մարդուն այն չի զարմացնի, սակայն հորինված միջնադարում ակնհայտորեն դրա տեղը չէր։ Վիշապների թագուհին Starbucks սուրճ է խմում մեկանգամյա օգտագործման բաժակից։

Այդ պահը կարելի է տեսնել սերիայի 17-րդ րոպեի 59-րդ վայրկյանին։ Ավելորդ դետալն արագ կորչում է կադրից, սակայն հեռուստադիտողներն, ամեն դեպքում կատակում են դրա վերաբերյալ։ «Սա պարզապես լատե է անդրծովյան համեմունքներով», «Սա Starbucks չէ։ Ինչ է, դուք չգիտեի՞ք, որ Հյուսիսում գոյություն ունի սրճարանների միջնադարյան ցանց»,- գրում են երկրապագուները։

Շատերը հիշեցրել են, որ սրճարանների ցանցը սովորություն ունի պատվիրատուի անունը գրել բաժակի վրա։ Դա իրավիճակն ավելի ծիծաղելի է դարձնում. Դեյներիսի անունը Թարգարիենների տանից վատ է տեղավորվում փոքրիկ բաժակի վրա, իսկ եթե ավելացվեն նրա բոլոր տիտղոսները...
Ամենաուշադիր հեռուստադիտողները հայտարարել են, որ սա սերիալում սուրճի առաջին բաժակը չէ։ Թարմացնող ըմպելիքի եւս մեկ գաղտնի երկրպագու հայտնվել է սերիալի նախորդ սերիաներում։

Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար