Վերջին տարիներին արեւային ակնոցները շատերի համար անհրաժեշտություն են դարձել: Եթե տարիներ առաջ այն արեւի ուղղակի ճառագայթներից պաշտպանվելու միջոց էր, ապա այսօր արդեն ակնոց կրում են ամբողջ տարին: NEWS.am STYLE-ը որոշեց հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե Երեւանում ինչպիսի ակնոց եւ ինչ գնով կարելի է ձեռք բերել:
Ցավոք, Երեւանում դժվար է գտնել արեւային ակնոցների խանութ, որտեղ յուրաքանչյուր ակնոց հատուկ նշում եւ համապատասխան փաստաթղթեր ունի, որոնք ցույց են տալիս ապրանքի հատկությունները:
Արեւային ակնոց առաջարկող տեղական առեւտրային կետերը կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինում ընդգրկված են տոնավաճառները, մետրոյի հարեւանությամբ եւ գետնանցումներում գտնվող խանութներն ու տաղավարները: Այստեղ կարելի է ակնոց գնել 3.000-7.000 դրամով: Գինը անհավատալիորեն ցածր է թվում: Սակայն հարկավոր է հիշել, որ առեւտրի նման կետերում որակի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում:
Երկրորդ խմբում օպտիկայի սրահներն են: Այստեղ արդեն կարելի է գտնել համապատասխան փաստաթղթերով ակնոցներ: Բայց գներն ավելի բարձր են. սկսվում են 15.000-ից՝ հասնելով մինչեւ 150.000 եւ ավելի դրամի: Ամեն ինչ կախված է ապրանքանիշի եւ դիզայնի ընտրությունից: Գնային եւ որակական նման տարբերությունների առկայության պայմաններում, որոշեցինք առանձնացնել առավել կարեւոր չորս գործոն, որոնք պետք է հաշվի առնել արեւային ակնոց գնելիս:
1. Հարկավոր է նախապես որոշել, թե ինչի համար է ձեզ անհրաժեշտ արեւային ակնոցը. տեսողությունը պաշտպանելու համար, թե որպես նորաձեւ աքսեսուար:
2. Եթե տեսողության հետ կապված խնդիրների կամ աչքերի որեւէ հիվանդություն ունեք, արեւային ակնոց ընտրելուց առաջ անպայման խորհրդակցեք ակնաբույժի հետ:
3. Խորհուրդ չի տրվում արեւային ակնոց գնել տաղավարներում կամ տոնավաճառներում, քանի որ առեւտրային նման վայրերում ապրանքի մակնշման մասին խոսք լինել չի կարող:
4. Ուշադիր ուսումնասիրեք ակնոցի մակնշումը: Այնտեղ պետք է նշված լինի, թե ինչ քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ են թափանցում ապակիների միջով եւ արդյոք դրանք ընդունակ են հարմարվել վառ լույսին:
Կարինա Աբրահամյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել