Ցանկում առաջատարը Սերսեա Լանիստերն է «Գահերի խաղ»-ից, որին մարմնավորում է Լինա Հիդին։ Նշվում է, որ այս հերոսուհու կադրում հայտնվելը ոչ միայն ստիպում է նյարդայնանալ նույնիսկ ամենահանգիստ հեռուստադիտողին, այլեւ «վտանգում է ցանկացած մեկի անվտանգությունը, որը պարզապես նրա հետ գտնում է նույն տեսարանում»։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է բրիտանական «Վատ աղջիկներ» սերիալի հերոս Ջիմ Ֆեները, որի կերպարը մարմնավորում է Ջեք Էլիսը։ Լրագրողների կարծիքով՝ թեեւ այս կերպարը սպա է կանանց համար նախատեսված բանտում, նա նույնքան չարագործ է, որքան բանտարկյալները։
Եռյակը եզրափակում է Գայ Բալթարը «Գալակտիկա աստղային հածանավը» սերիալից, որի կերպարը մարմնավորել է Ջեյմս Քելիսը։ Շատ հեռուստադիտողներ վիճում են՝ արդյոք այս կերպարը չարագործ է, թե ոչ, սակայն նրան որոշել են ներառել ցանկանում այն պատճառով, որ նա պատրաստ է մարդկությանը դավաճանել ողջ մնալու համար։
Չորրորդ հորիզոնականում Գուստավո Ֆրինգն է «Breaking Bad» սերիալից։ Նրան սարսափելի նարկոբարոն են անվանել, ում հետ հարկավոր չէ կապվել։ Հինգերորդ հորիզոնականում Ջիփ Ռոզետին է «Ընդհատակյա կայսրություն» ֆիլից՝ մանիակալ կերպար, որը պատրաստ է ամեն ինչի հանուն գլխավոր հերոսի՝ Նակի Թոմփսոնի ոչնչացման։
Առաջին տասնյակում հայտնվել են նաեւ այնպիսի չարագործներ, ինչպիսիք են «Բրուքլին 9-9» սիթքոմի հերոս Դագ Ջուդին, Ջենթլմեն հրեշները «Բաֆի՝ վամպիրների որսորդը» սերիալից, Ռիչարդ Հիլմանը «Թագադրության փողոց»-ից, Ջեյ Ար Յուինգը «Դալաս»-ից եւ Էլ Սվերնջենը «Դեդվուդ»-ից։
Աղբյուրը՝ The Independent
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը