1. Նրանք հավատարիմ են
Ցուլն ի վիճակի չէ ձեզանից երես թեքել մանր վեճի կամ վիճաբանության հետեւանքով: Նա ձեր վեճը հիմար թյուրիմացություն կհամարի: Նա ձեր կողքին կանցնի բոլոր դժվարությունների միջով, նույնիսկ եթե դուք նրան չկանչեք. պատրաստ կլինի նեցուկ լինել ցանկացած պահի: Նա համեստ է, այդ պատճառով իրեն չի պարտադրի, բայց եթե նրա կարիքն ունենաք, ուրախ կլինի աջակցություն տրամադրել: Ցուլը նա է, ով անպայման կլսի ձեր խնդիրները, ձեզ ուսը կտրամադրի, որ լաց լինեք եւ կստիպի ձեզ զգալ ուշադրությամբ եւ հոգատարությամբ շրջապատված:
2. Ցուլը ձեզ ընկալում է այնպիսին, ինչպիսին կաք
Ցուլը երբեք չի դավաճանում: Նա պաշտում է նրանց, ում ընտրել է` սկզբից եւ մինչեւ այն ժամանակը, մինչեւ դուք ինքներդ նրան ասեք, որ հարաբերություններն իրենց սպառել են: Մի դավաճանեք նրան: Նա դավաճանություն չի ներում: Ավելի ճիշտ, նա ուղղակի չգիտե, թե ինչու անի դա, եթե ամբողջ կայուն աշխարհը հանկարծ կերերա եւ կփլվի: Այն կառուցել ավերակների վրա. չէ, դա նրա համար չէ: Նա, որպես երկրային նշան, լավ գիտե բոլոր օրենքները եւ ընդունում է, որ նվազագույն քամին բոլոր ջանքերը հօդս կցնդեցնի: Եթե Ցուլը կարողանա ներել, երկրորդ դավաճանությունը նրան կզրկի շնչելու ուժից: Դեպի ձեզ, բնականաբար: Եվ այդտեղ փոխզիջումներ չեն կարող լինել:
Կարող է թվալ, թե Ցուլը դժվար է տեղից շարժվում, ծանոթանում նոր մարդկանց հետ: Բայց այդպես չէ: Նա շփվող է եւ լավ է զգում մարդկանց: Նա մարդկանց ընդունում է ամբողջ սրտով, բոլոր թերություններով եւ տարօրինակություններով, նա հեշտորեն հարմարվում է նոր մարդուն, հեշտորեն հասկանում է նրան:
Ցուլը կարող է սեփական ներքին խնդիրներ ունենալ եւ տարաձայնություններ ինքն իր հետ, բայց նրանք չեն փորձում ուրիշներին համոզել: Նրանց կողքին ընկերները հայտնվում են բավականին հեշտ, այդ պատճառով մարդիկ գնահատում են այն կայունությունը եւ անվտանգությունը, որ տարածվում են նրանցից:
3. Ցլի հետ դուք ձեզ պաշտպանված եք զգում
Ցուլը բացառիկ է նրանով, որ այն հանգստությունը, որը տարածվում է նրանից, ձեզ ստիպում է ինքներդ ձեզ անվտանգ զգալ օրվա եւ գիշերվա ցանկացած ժամի: Նա ինքնավստահ է, բոլորը, որոնք նրա կողքին են, նույնչափ հարթ եւ հանգիստ են ապրում, իսկ դուք նրա կողքին անխոցելի եք: Ցլերը խիզախ են եւ ուղղագիծ: Նրանք բավականաչափ ուժեղ են, որպեսզի քարշ տան իրենց խնդիրները եւ աջակցեն ձեզ` ձեզ չծանրաբեռնելով սեփական գործերով: Անգին հատկանիշ է, ճիշտ է:
4. Ցուլը աներեր է
Ցուլը շատ դրական հատկանիշներ ունի, բայց նրա թերությունը սեփական որոշումներում աներեր մնալն է: Այո, այո, մենք դարձյալ համառության մասին ենք խոսում: Նույնիսկ մի փորձեք, դուք ի վիճակի չեք նրան ստիպել, որ փոխի ձեւավորված կարծիքը, կյանքի նկատմամբ նրա հայացքները չեն փոխվի: Նա մինչեւ մանրուքներ մշակում է իր ուղին, այդ պատճառով չի սիրում հանպատրաստիություն` նախատեսելով ամեն ինչ նախապես ծրագրել:
Եթե կարծում եք, որ այն հարաբերությունները, որոնցում անշարժացել է Ցուլը, երբեք չեն ավարտվի, համբերատար եղեք, Ցուլը նոր կյանք է կառուցում` վերանայելով աշխարհում ամեն ինչ եւ նոր հորիզոններ ձեւավորելով:
5. Ցուլը ուժեղ ոգու տեր է
Ցլի անբեկանելի կամքը նրան թույլ է տալիս չենթարկվել օտար ազդեցության, հաղթահարել ցանկացած խոչընդոտ, որը հայտնվում է նրա ճանապարհին: Դժգոհությունների հեղեղը ջախջախվում է Ցլի հզոր կեցվածքին բախվելով, եւ եթե դուք նրա կողքին եք, նա ձեզ թույլ չի տա ընկնել եւ հաղթահարելով բոլոր դժվարությունները` զուգահեռաբար ձեզ էլ դուրս կքաշի:
Ցլի սիրող եւ համբերատար հոգին մտադիր է առաջին հերթին աշխարհն ավելի լավը դարձնել իր բարեկամների եւ ընտանիքի համար: Նա կվայելի կայունությունը, առօրեականությունը, կաշխատի եզան նման եւ առանց շտապելու բոլորին կգերազանցի:
Աղբյուրը՝ you-journal.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են