Թագավորական էթիկետն ու դրես կոդը շատ բարդ բան է։ NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։ Այսօր խոսելու ենք ԱՄՆ նախկին առաջին տիկին՝ Միշել Օբամայի մասին։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը ծնվել է 1964թ․-ի հունվարի 17-ին։ Մոր կողմից Միշելի նախնիները Հյուսիսային Կարոլինայում գերության մեջ են եղել։ Նրանք աշխատել են Շիլդս ընտանիքի կալվածքներում։ Իսկ հայրական կողմից նա իռլանդական արմատներ ունի։
Մեծ եղբոր՝ Քրեյգի հետ նա մեծացել է Չիկագոյում։ Ծնողները վարձակալել են երկհարկանի տուն։
Հայրն աշխատել է ջրային կայանում, մայրը տնային տնտեսուհի էր։ Ավելի ուշ առաջին տիկինն իր հարցազրույցներից մեկում հիշել է, որ ազատ ժամանակ սիրել է «Մոնոպոլիա» խաղալ եւ կարդալ։ Աղջնակը սովորել է նաեւ դաշնամուր նվագել։
Ավագ եղբոր օրինակով 1981թ․-ին 17-ամյա շրջանավարտ Միշելն իր ընտրությունը կատարել է Պրինստոնյան համալսարանի օգտին։ Միշելն այստեղ ուսանել է մշակույթ։ Չնայած մասնագիտությանը ուսման տարիներին նա զբաղվել է սոցիոլոգիական հետազոտություններով, որոնք կապված էին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վիճակի հետ։
Այնուհետեւ Միշելն ընդունվել է Հարվարդի դպրոցի ասպիրանտուրա։ 1988-ին նա դարձել է իրավունքի դոկտորի կոչում։ Ուսանողուհին մասնակցել է հանրահավաքներին, որն ուղղված էր ազգային փոքրամասնությունների իրավունքերին։ 80-ականների վերջին նա աշխատանքի է անցնում «Սիդլի Իստին» իրավաբանական ընկերություն, որտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն։
1996թ․-ին նա աշխատանքի է անցել Չիկագոյի համալսարան։ Սկզբում Միշելը ֆակուլտետներից մեկի դեկանի տեղակալն էր, իսկ հետո նա դարձել է համալսարանի ակադեմիական բժշկական կենտրոնի տնօրենը։ Ավելի ուշ նա դարձել է հաստատության նախագահի պաշտոնը։
Նախագահական ընտրություններում ամուսնու հաղթանակը Միշելի համար հասարակական գործութնեության համար նոր էտապ էր։ Առաջին տիկնոջ ուշադրության կենտրոնում անտուն մարդկանց խնդիրներն են։ Նա այցեր է կատարել անտունների համար ճաշարաններ եւ մանկատներ։ Միշելի ամենաղմկոտ նախաձեռնություններից մեկը օրգանական սնունդի առաջխաղացումն էր։
1988թ․-ի ամռանը Բարաք Օբաման գնացել է «Սիդլի Օսթին» փորձաշրջան անցնելու։ Ընկերության ղեկավարությունը փորձաշրջանի ղեկավար է նշանակել Միշել Ռոբինսոնին։ Նրանց հարաբերությունների սկիզբը դրել է գործնական ճաշը, իսկ քիչ ավելի ուշ երիտասարդը գործընկերուհուն հրավիրել է ֆիլմ դիտելու։ 1992-ին նրանք ամուսնացան։ Նախկին նախագահական զույգն ունի երկու դուստր։
Մինչեւ առաջին տիկին դառնալը Միշելը բիզնես լեդի էր, ինչն էլ անդրադառնում էր նրա արտաքինի, լուրջ խոսքի եւ հավասարակշռված ելույթների վրա։ Սակայն ամերիկացիները մինագամից հասկացրին, որ նման կերպարը նրանց սրտով չէ, ինչի մասին էլ փաստում էր տիկին Օբամայի ցածր վարկանիշը։
Անհրաժեշտություն առաջացավ փոխել գործելաոճն ու հանրությանը ներկայանալու կերպարը։ Գործնական կոստյումներին փոխարինելու եկան գույնզգույն զգեստներն ու ժակետները, որոնք հիշեցնում էին 50-ականները, հարմարավետ վերնազգեստները եւ բարձրակրունկները։ Այսպիսի տեսարանն արդեն հավանության արժանացավ ամերիկացիների շրջանում։ Միշել Օբամայի կերպարը մշտապես համալրում էր մեղմ շպարը, էլեգանտ երկար կառեն, ինչը տիկնոջը ընկերասեր, հավասարակշիռ, բաց, շփվող անձի տպավորություն էր թողնում, որը մոտ է ժողովրդին։
Առաջին տիկնոջ կողմից սիրված վառ գույներն ու էքստրավագանտ դետալները ոչ մի տեղ չանհետացան, իսկ բաց ուսերով զգեստները եկան առաջին պլան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է