Շառլ Ազնավուրը մարդ է, որը զարմանալի կերպով դարձել է երկու ազգի՝ ֆրանսիացիների եւ հայերի խորհրդանիշը։ Բոլորը խոսում են նրա դերասանական եւ երաժշտական տաղանդի մասին, բայց պետք է հիշել, որ նա, որ վերապրել էր ցեղասպանություն եւ պատերազմ, շատ իմաստուն էր։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է հզոր շանսոնյեի ամենահետաքրքիր մտքերը տարբեր հարցազրույցներից։
Մահվան մասին
«Եթե ամուսնանում են, վախենում են ամուսնալուծությունից։ Եթե ապրում են, իհարկե, վախենում են մահից»։
«Մա՞հ. ի՞նչ է դա։ Ի՞նչն է մահանում։ Եթե ամեն բան մահանում է, դա շատ սարսափելի է։ Բայց եթե մնում է տեսնելու եւ լսելու կարողությունը, արդեն վատ չէ։ Իսկ եթե կա նաեւ շոշափելու հնարավորություն...»։
«Պետք է ծիծաղել մինչեւ վերջ։ Ես ասել եմ իմ անեսթեզիոլոգին. «Եթե չարթնանամ, զգուշացեք, ես հաշվիներս կմաքրեմ ձեզ հետ»»։

«Ես երբ մահանալիս լինեմ, շուրջս կլինի ընտանիքս։ Ես կմահանամ՝ գիրքը ձեռքից եւ հումորը մտքերում»։
«Ես չեմ վախենում մահվանից, ես պարզապես երջանիկ եմ ապրել, տեսնել, լսել, զգալ, վակելել շրջապատող աշխարհը։ Տեսնում եք՝ որքան հաշվենկատ եմ։ Ես Ֆաուստի նման չեմ խնդրում վերադարձնել երիտասարդությունս։ Ես պարզապես ցանկանում եմ մնալ այնպիսին, ինչպիսին կամ։ Ես կհամաձայնեի այուսհետ եւս հանդուրժել բոլոր անհարմարությունները, որոնք ինձ պատճառում է իմ տարիքը։ Եվ թող ինձ ասեն, որ ես չափազանցնում եմ կամ չափից շատ բան ուզում։ Ես խնդրում եմ ինձ նվիրել ընդամենը եւս հազար տարի (այնքան էլ շատ չէ) պարզապես հետաքրքրությունից դրդված՝ տեսնելու համար՝ ինչպիսին կդառնա աշխարհը երրորդ հազարամյակում»...
Ամուսնության մասին
«Առաջին անգամ չափազանց երիտասարդ էի, երկրորդ անգամ՝ չափազանց հիմար։ Երրորդ անգամ ես ամուսնացա այլ, ավելի խիստ մշակույթի ներկայացուցիչ կնոջ հետ։ Եվ նրանից շատ բան սովորեցի, օրինակ՝ տոլերանտություն։ Չեմ կարող ասել, որ նա փոխել է ինձ, ինձ դժվար է փոխել։ Բայց նա ինձ օգնել է ճիշտ ճանապարհ ընտրել»։

«Եթե թույլ սեռն ավելի ուժեղ է, ապա միայն այն պատճառով, որ ուժեղ սեռը չափազանց մեծ թուլություն ունի թույլի հանդեպ»։
Կյանքի մասին
«Ինչ-որ բան ստանալու համար հարկավոր է սովորել զոհել մեկ այլ բան»։
«Նույնիսկ երբ ինչ-որ մեկը կարծում է, որ սպասելու ոչինչ չկա, մենք միշտ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի ենք սպասում»։
«Տարօրինակ է, բայց այդ աղքատ տարիներն իմ կյանքի ամենաուրախալիներն են։ Հնարավոր է՝ տարօրինակ չէ... Մենք երջանիկ էինք՝ չունենալով առանձնակի բարօրություն, հարմարություններ եւ իրեր, ոչինչ՝ բացի մեզանից, ծիծաղից եւ փոխադարձ սիրուց»։
Հայաստանի մասին
«Ինձ հաճախ են հարցնում՝ ինչու եմ ես այդքան շատ բան անում Հայաստանի համար։ Չգիտեմ՝ ինչպես ճիշտ պատասխանել։ Ներսում ինչ-որ բան կա... Այո՛, իմ արվեստը հայկական չէ, կրթությունս ֆրանսիական է։ Փոխարենը ընտանիքս, արմատներս, պատմությունս հայկական են։ Մենք հայ ենք ծնվել եւ հայ կլինենք մինչ մահը»։
«Սփյուռքի խնդիրը բավական լուրջ է։ Ոչ ոք չի ցանկանում բաժանվել գումարից։ Երբ ես մահանամ, ո՞վ փող կտա։ Յուրաքանչյուր հայ պարտավոր է յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր ամիս գումար հատկացնել, բայց նրանք դա չեն անում։ Նրանք շատ ժլատ են։ Մյուսները վճարում են, իսկ նրանք ուրախանում են։ Դա սխալ է։ Մենք պետք է աշխատենք հայերի եւ Հայաստանի համար»։

«Ֆրանսիայում համայնքը բաղկացած է նվազագույնը 400.000 կամ 500.000 մարդուց, եւ հայկական արմատներով յուրաքանչյուր ֆրանսիացի կհետեւի ինձ, ես դա գիտեմ։ Եթե այսպես շարունակվի, ես ամբողջությամբ կխորասուզվեմ հայկական հարցի լուծման մեջ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ես շատ կարեւոր քաղաքական իշխանություն ունեմ։ Ես գիտեմ, որ ռիսկի եմ ենթարկում կյանքս՝ խոսելով այս մասին։ Բայց իմ տարիքում, վտանգելով կյանքս, քանի՞ տարի եմ ես վտանգում»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:26, 17 նոյեմբերի
Պիստակի պաղպաղակից մինչև թանկարժեք մետաքս. 6 բույր, որոնք անմոռանալի կդարձնեն այս ձմեռը17:29, 17 նոյեմբերի
18-րդ անգամ «ՌեԱ» փառատոնն իրականություն դարձավ. հայտնի են մրցանակակիրները16:37, 17 նոյեմբերի
Սթրիփ ակումբներ, Էպշտեյնի կղզին և ընտանեկան սկանդալներ. Սթիվեն Հոքինգի մութ կողմը16:05, 17 նոյեմբերի
Թագուհուն վայել ադամանդ. Միլիարդատեր Մայքլ Ռուբինը իր հարսնացուին նվիրել է աշխարհի ամենահազվագյուտ մատանիներից մեկը15:33, 17 նոյեմբերի
Ավտոբուս՝ մինի զգեստներով աղջիկներով և տասնյակ աստղեր. Լեոնարդո Դի Կապրիոն իր 52-ամյակին շքեղ երեկույթ է կազմակերպել15:16, 17 նոյեմբերի
Նոր «Հարրի Փոթեր»–ը ցույց է տվել Հոգվարթսում տեղի ունեցող խնջույքը14:29, 17 նոյեմբերի
Gucci-ն 30%-ով իջեցրել է պայուսակների գները, Louis Vuitton-ը չի պատրաստվում նահանջել. Ինչու են շքեղ ապրանքանիշերը վախենում ավելի մատչելի դառնալուց14:14, 17 նոյեմբերի
Վեց տարի առանց սիրելիի. Ջոն Տրավոլտան խոստովանել է՝ արդյոք պատրաստ է կրկին երջանկություն գտնել13:19, 17 նոյեմբերի
Չնայած ամուսնալուծությանը, Առնոլդ Շվարցենեգերը և Մարիա Շրայվերը միասին են նշում Սուրբ Ծնունդը. «Երեխաներին դա դուր է գալիս»12:44, 17 նոյեմբերի
Կրքոտ համբույր նկարահանման հրապարակում. Աարոն Թեյլոր-Ջոնսոնը նկարահանվում է «Էնիգմա» վեպի կինոադապտացիայում12:20, 17 նոյեմբերի
Ջիջիի և Բելլա Հադիդների հայրը երրորդ անգամ է ամուսնանում. 78-ամյա միլիոնատերը նշանադրվել է ամուսնալուծության հարցերով 43-ամյա խորհրդատուի հետ11:39, 17 նոյեմբերի
22 տարով երիտասարդ և 208 սմ հասակով. 51-ամյա բրիտանացի հեռուստաաստղ Ալիսոն Համոնդը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է իր ռուս ընկերոջը