Շառլ Ազնավուրը մարդ է, որը զարմանալի կերպով դարձել է երկու ազգի՝ ֆրանսիացիների եւ հայերի խորհրդանիշը։ Բոլորը խոսում են նրա դերասանական եւ երաժշտական տաղանդի մասին, բայց պետք է հիշել, որ նա, որ վերապրել էր ցեղասպանություն եւ պատերազմ, շատ իմաստուն էր։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է հզոր շանսոնյեի ամենահետաքրքիր մտքերը տարբեր հարցազրույցներից։
Մահվան մասին
«Եթե ամուսնանում են, վախենում են ամուսնալուծությունից։ Եթե ապրում են, իհարկե, վախենում են մահից»։
«Մա՞հ. ի՞նչ է դա։ Ի՞նչն է մահանում։ Եթե ամեն բան մահանում է, դա շատ սարսափելի է։ Բայց եթե մնում է տեսնելու եւ լսելու կարողությունը, արդեն վատ չէ։ Իսկ եթե կա նաեւ շոշափելու հնարավորություն...»։
«Պետք է ծիծաղել մինչեւ վերջ։ Ես ասել եմ իմ անեսթեզիոլոգին. «Եթե չարթնանամ, զգուշացեք, ես հաշվիներս կմաքրեմ ձեզ հետ»»։

«Ես երբ մահանալիս լինեմ, շուրջս կլինի ընտանիքս։ Ես կմահանամ՝ գիրքը ձեռքից եւ հումորը մտքերում»։
«Ես չեմ վախենում մահվանից, ես պարզապես երջանիկ եմ ապրել, տեսնել, լսել, զգալ, վակելել շրջապատող աշխարհը։ Տեսնում եք՝ որքան հաշվենկատ եմ։ Ես Ֆաուստի նման չեմ խնդրում վերադարձնել երիտասարդությունս։ Ես պարզապես ցանկանում եմ մնալ այնպիսին, ինչպիսին կամ։ Ես կհամաձայնեի այուսհետ եւս հանդուրժել բոլոր անհարմարությունները, որոնք ինձ պատճառում է իմ տարիքը։ Եվ թող ինձ ասեն, որ ես չափազանցնում եմ կամ չափից շատ բան ուզում։ Ես խնդրում եմ ինձ նվիրել ընդամենը եւս հազար տարի (այնքան էլ շատ չէ) պարզապես հետաքրքրությունից դրդված՝ տեսնելու համար՝ ինչպիսին կդառնա աշխարհը երրորդ հազարամյակում»...
Ամուսնության մասին
«Առաջին անգամ չափազանց երիտասարդ էի, երկրորդ անգամ՝ չափազանց հիմար։ Երրորդ անգամ ես ամուսնացա այլ, ավելի խիստ մշակույթի ներկայացուցիչ կնոջ հետ։ Եվ նրանից շատ բան սովորեցի, օրինակ՝ տոլերանտություն։ Չեմ կարող ասել, որ նա փոխել է ինձ, ինձ դժվար է փոխել։ Բայց նա ինձ օգնել է ճիշտ ճանապարհ ընտրել»։

«Եթե թույլ սեռն ավելի ուժեղ է, ապա միայն այն պատճառով, որ ուժեղ սեռը չափազանց մեծ թուլություն ունի թույլի հանդեպ»։
Կյանքի մասին
«Ինչ-որ բան ստանալու համար հարկավոր է սովորել զոհել մեկ այլ բան»։
«Նույնիսկ երբ ինչ-որ մեկը կարծում է, որ սպասելու ոչինչ չկա, մենք միշտ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի ենք սպասում»։
«Տարօրինակ է, բայց այդ աղքատ տարիներն իմ կյանքի ամենաուրախալիներն են։ Հնարավոր է՝ տարօրինակ չէ... Մենք երջանիկ էինք՝ չունենալով առանձնակի բարօրություն, հարմարություններ եւ իրեր, ոչինչ՝ բացի մեզանից, ծիծաղից եւ փոխադարձ սիրուց»։
Հայաստանի մասին
«Ինձ հաճախ են հարցնում՝ ինչու եմ ես այդքան շատ բան անում Հայաստանի համար։ Չգիտեմ՝ ինչպես ճիշտ պատասխանել։ Ներսում ինչ-որ բան կա... Այո՛, իմ արվեստը հայկական չէ, կրթությունս ֆրանսիական է։ Փոխարենը ընտանիքս, արմատներս, պատմությունս հայկական են։ Մենք հայ ենք ծնվել եւ հայ կլինենք մինչ մահը»։
«Սփյուռքի խնդիրը բավական լուրջ է։ Ոչ ոք չի ցանկանում բաժանվել գումարից։ Երբ ես մահանամ, ո՞վ փող կտա։ Յուրաքանչյուր հայ պարտավոր է յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր ամիս գումար հատկացնել, բայց նրանք դա չեն անում։ Նրանք շատ ժլատ են։ Մյուսները վճարում են, իսկ նրանք ուրախանում են։ Դա սխալ է։ Մենք պետք է աշխատենք հայերի եւ Հայաստանի համար»։

«Ֆրանսիայում համայնքը բաղկացած է նվազագույնը 400.000 կամ 500.000 մարդուց, եւ հայկական արմատներով յուրաքանչյուր ֆրանսիացի կհետեւի ինձ, ես դա գիտեմ։ Եթե այսպես շարունակվի, ես ամբողջությամբ կխորասուզվեմ հայկական հարցի լուծման մեջ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ես շատ կարեւոր քաղաքական իշխանություն ունեմ։ Ես գիտեմ, որ ռիսկի եմ ենթարկում կյանքս՝ խոսելով այս մասին։ Բայց իմ տարիքում, վտանգելով կյանքս, քանի՞ տարի եմ ես վտանգում»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 13 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար