Երեւանում՝ Մոսկվա կինոթատրոնում, սկսվել է «Ռուսական կինոյի շաբաթը»... «Շաբաթվա» շրջանակներում, որն առաջին անգամ չէ անցկացվում, տեղի կունենա ռուսական նոր գեղարվեստական ֆելմերի ցուցադրություն, որոնք արտացոլում են Ռուսաստանի ինչպես ժամանակակից կյանքը, այնպես էլ երկրի պատմությունը։
Կինոշաբաթին նախորդող հանդիսավոր մասի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որն ընդգծեց այս միջոցառման եւ կինոյի դերի կարեւորությունը երկրների եւ մշակույթների մերձեցման համար։ Ելույթ ունեցան նաեւ փառատոնի հյուրերը։ Մասնավորապես «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կինոյի եւ հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանը նշեց, որ «հայ եւ ռուս կինոհանդիսատեսը նույնական մշակութային կոդ ունի»... «Հայկական կինեմատոգրաֆիան միշտ ունեցել է իր դեմքը։ Եվ առհասարակ, կինոն միշտ պատմություն է, իսկ այն հետաքրքիր է, երբ նայում ենք մեր մասին։ Այդ պատճառով լավ է եւ ճիշտ փոխանակվել ֆիլմերով, որոնք ստեղծվել են հայկական եւ ռուսական հողերում»,- ասաց նա։
Ավելի ուշ NEWS.am STYLE-ի խնդրանքով Ռաֆայել Մինասբեկյանն անդրադարձավ հայկական կինեմատոգրաֆիայի ներկայիս վիճակին։ Մեր կարծիքով՝ բավական տխուր։ Ընդ որում, պարոն Մինասբեկյանը հուսադրեց. չէ՞ որ Մոսկվան եւս միանգամից չի կառուցվել։ «Ռուսական կինոն եւս լուրջ ճգնաժամ է ապրել, եւ միայն երեք տարի առաջ իրավիճակը սկսեց հարթվել։ Այժմ այն կարող է մրցակցել կինոարտադրությունների հետ, որոնք ամուր կանգնած են ոտքի վրա։ Օրինակ՝ հոլիվուդյան բլոքբաստերների հետ։ Ի դեպ, «Движение вверх» ֆիլմն ավելի շատ է հավաքել, քան «Կարիբյան ծովի ծովահենները»։ Եվ դա լավ է։ Բայց դա ինքնըստինքյան տեղի չի ունենում։ Իմ կարծիքով՝ արտադրությունը բարձրացնելու միակ հնարավորությունը պետական աջակցությունն է։ Ոչ ոք առայժմ ուրիշ բան չի մտածել։ Ֆրանիսայում, Բրիտանիայում, Գերմանիայում այդպես է. ամենուր ազգային կինեմատոգրաֆիայի կայացման համար պետության օգնությունն է հարկավոր։ Կինոյի ֆոնդը, որը ստեղծվել էր Ռուսաստանում, ռուսական կինեմատոգրաֆիայում ներդրումներ է արել այնքան ժամանակ, քանի դեռ այն չսկսեց ինքնուրույն աշխատել... Կինոն շատ թանկ արտադրանք է, այն չի կարելի անել քո հաշվին, արագ, ընդ որում այնպես, որ այն շքեղ լինի եւ որ բոլորը հավատան։ Նախ հարկավոր է ներդնել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում մի քանի ամիս առաջ սկսվել է Կինոյի ֆոնդի ստեղծման գործընթացը։ Իմ կարծիքով՝ դա միակ ճանապարհն է, ճանապարհ՝ հաջողության ամենաբարձր հավանակությամբ։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է «Կինոյի շաբաթին». պատվավոր հյուրերի շարքում են այնպիսի հայտնի կինեմատոգրաֆիստներ, ինչպիսիք են դերասան եւ ռեժիսոր Ալեքսեյ Ագրանովիչը, դերասանուհիներ Վիկտորյա Տոլստոգանովան եւ Մարինա Պետրենկոն, ռուսական հեռուստատեսային եւ կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը, ռեժիսոր Ղեւոնդ Անդրեասյանը, նկարիչ Մարուսյա Պարֆենովա-Չուխրայը, դերասանական գործակալության տնօրեն Դմիտրի Սավելեւը։ Բացի այդ՝ նշենք, որ ֆիլմերի ցուցադրությունը տեղի կունենա Երեւանի եւ Գյումրիի հինգ հրապարակներում։ Կցուցադրվեն տարբեր ժանրերի 12 լիամետրաժ ազգային ֆիլմեր։
Ծրագրում
Ռեժիսոր Ա. Ֆեդորչենկոյի «Աննայի պատերազմը» գեղարվեստական ֆիլմը
Վավերագրական ֆիլմ ռեժիսոր Ալեքսանդր Բրունկովսկիից՝ «Մեծ Օդեսայի ինտոնացիան»
Այս սեզոնի ռուսական ամենավառ պրեմիերաներից մեկը՝ Մ. Իդովի «Հումորիստը» ֆիլմը
Սարիկ Անդրեասյանի՝ աղմուկ հանած ֆիլմը՝ «Չներվածը»
եւ այլ ֆիլմեր...
Միջոցառումները տեղի են ունենում ՌԴ մշակույթի նախարարության, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի, Մոսկվայի՝ արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի՝ միջազգային համագործակցության կենտրոնի, ռուսական Կինոյի ֆոնի աջակցությամբ։
Աննա Սաթյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են