Օրերս Թիմաթին եւ Նազիման ներկայացրին Հայաստանում նկարահանված իրենց նոր տեսահոլովակը, որի ռեժիսոորը Պավել Խուդյակովն է, կնոջ՝ Կորնելյա Պոլյակի հետ: Այն նկարահանվել է «Нельзя» երգի հիման վրա: Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել, ինչպես Երեւանում, այնպես էլ Սեւանում: Այնտեղ կտեսնեք նաեւ հայ դերասաններից շատերին, այդ թվում՝ Լեւոն Հարությունյանին, Արտաշես Մխիթարյանին, Գեւորգ Գրիգորյանին, իսկ որոշ տեսարաններում Թիմաթիին փոխարինել է հայտնի մոդել եւ բլոգեր Հայկ Շաբանյանը, որը Հայաստանում շատերին հայտնի է հենց ռեփերի հետ տպավորիչ նմանությամբ:
Հայկը NEWS.am STYLE-ին պատմել է, թե ինչպես է ստացել տեսահոլովակում նկարահանվելու առաջարկը:
«Նկարահանվելու հրավերը ստացել եմ շատ պատահական՝ Թիմաթիի թիմի տնօրեն Կիրիլ Վալենտինովիչից: Նա մոտեցավ ինձ, երբ ես անցնում էի Թումանյան փողոցով: Ասաց, որ շատ նման եմ Թիմաթիին եւ առաջարկեց նկարահանվել նրա նոր տեսահոլովակում»,-պատմում է Հայկը, որն անձամբ իր եւ Թիմաթիի միջեւ շատ նմանություն չի տեսնում, սակայն այդ նմանությունն, իհարկե, մի շարք զավեշտալի դեպքերի առիթ է դառնում.
«Դեպքերից ամենահետաքրքիրը երեւի այն էր, երբ Թիմաթիի առաջին մենահամերգի ժամանակ, որը Մարզահամերգային համալիրում էր, ինձ հետ նկարվեց մոտ 300 երկրպագու՝ մի մասը պարզապես նմանեցրել էին, մի մասն էլ շատ լուրջ մտածել էր, թե Թիմաթին եմ (ծիծաղում է)»:
Հայկը նշում է՝ տեսահոլովակում իրեն կարող եք գտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի եւ Սեւանի տեսարաններում:
«Նկարահանման ընթացքը նման չէր հայկական աշխատելաոճին: Ամեն ինչ այլ կերպ էր արվում, բայց շատ հետաքրքիր էր ու չկրկնվող»,-ասում է նա՝ հավելելով, որ թե ռեժիսորը, թե պրոդյուսերն իրեն շատ հավանել էին, ըստ այդմ՝ հույս ունի, որ, միգուցե, համագործակցության այլ առաջարկներ էլ լինեն:
Անդրադառնալով այն տեսակետին, թե Թիմաթին մեծամիտ է շփման հարցում՝ Հայկը նշեց.
«Նա շատ պրոֆեսիոնալ է, չեմ կարծում, թե գոռոզ է, ուղղակի ստիպված է իրեն այդպես պահում, քանի որ այլ դեպքում նրան պարզապես անդադար կշեղեին գործից: Ամբողջ նկարահանման ընթացքում նա հիմնականում շփվում էր Նազիմայի ու Զաուր Զասեեւի հետ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Հայկ Շաբանյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը