Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Փորձում եմ ազնիվ լինել եւ մտածել նրանց մասին, ովքեր դիտում ու լսում են ինձ». Վլադիմիր Պոզները՝ Երեւանում

17:13, 28 մայիսի

Անցած շաբաթվա վերջը նշանավորվեց լրագրող, գրող, հեռուստահաղորդավար, ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիայի առաջին նախագահ, մի շարք նախագծերի, այդ թվում՝ Ռուսաստանի Առաջին ալիքով «Պոզներ» հայտնի հաղորդման հեղինակ եւ վարող Վլադիմիր Պոզների այցով Երեւան։ Վլադիմիր Վլադիմիրովիչը եկել է մասնակցելու իր «Հրաժեշտ պատրանքներին» ինքնակենսագրական գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին, որն ի սկզբանե գրվել է 1990 թվականին անգլերեն։ Միայն տարիներ անց՝ 2008թ.-ին, Պոզներն այն թարգմանեց ռուսերեն... Հիմա արդեն հայ ընթերցողները կկարողանան կարդալ այն մայրենի լեզվով։

Երկրպագուների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պոզները շնորհակալություն հայտնեց մարդկանց, ովքեր աշխատել են գրքի թարգմանության վրա (նախաձեռնող, գաղափարի հեղինակ եւ հրատարակիչ՝ Ռուբեն Իշխանյան, թարգմանիչ՝ Ֆելիքս Բախչինյան) եւ նկատեց, որ «հայերեն թարգմանությունն իր համար հատուկ հպարտության առիթ է»... «Գիրքը կա ֆրանսերեն, գերմաներեն... Մի մեծ բան չէ․․․ Իսկ ահա հայերեն»,- բազմանշանակ ասաց Վ.Պոզները։

Առհասարակ, հայտնի հեռուստահաղորդավարի շփման ձեւաչափը հանրության հետ բավական տարբեր է եղել։ Նա վարպետության դասեր է անցկացրել Ռուս-հայկական համալսարանի ուսանողների համար, հետո հանդիպել է ընթերցողների հետ «Մոսկվա» կինոթատրոնում, նաեւ հյուրընկալվել ARARAT Speakers Night նախագծի կողմից, որտեղ հիմնականում խոսել է լրագրության մասին, այն ամենի մասին, ինչ վերաբերում է մեդիային։ 

Վլադիմիր Վլադիմիրովիչը հանդիպել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ, տպավորություններով կիսելով, ասաց. «Երբ հանդիպում էի Փաշինյանի հետ, մտածեցի. վարչապետն անելու բան չունի՞, ինչո՞ւ հանդիպել լրագրողի հետ... Ես մտածեցի՝ ահա Փաշինյանը եւս լրագրող է եղել, եւ եթե այն ժամանակ նրան ընդուներ վարչապետը, նա կզարմանա՞ր»։

«Մոսկվա» կինոթատրոնում շփվելով հանրության հետ՝ Պոզները խոստովանել է, որ անհարմար է զգում, երբ իրեն մեծն են անվանում կամ լեգենդար։ «Ես պարզապես լավ եմ անում իմ աշխատանքը եւ չեմ կարծում, թե ինչ-որ հատուկ բան եմ անում։ Փորձում եմ ազնիվ լինել եւ մտածել նրանց մասին, ովքեր դիտում ու լսում են ինձ,- համեստորեն ասել է նա՝ հեգնանքով ավելացնելով,- ես հասկանում եմ՝ եթե երգեի կամ պարեի... Թեեւ երգում եմ, բայց բացառապես մտերիմներիս համար»...

Այնուամենայնիվ,  այս օրերին Պոզների հասցեին երախտագիտության խոսքեր այդ աշխատանքի, մշտապես հետաքրքրիր, խելացի բովանդակության համար քիչ չհնչեցին։ Նախքան հարց հնչեցնելը երկրպագուները շնորհակալություն էին հայտնում. մի մասը՝ ստեղծագործության, մյուսները՝ հաղորդումների համար... Կային նաեւ այնպիսիք, որոնց հայտնի հեռուստահաղորդավարը, ինքն էլ այդ մասին չիմանալով, իր մտքերով ու գաղափարներով օգնել է կողմնորոշվել կյանքում, ոտքի կանգնել...

«Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանությունը ներկայացվել է «Զանգակ» գրախանութում, եւ հատուկ տուփի մեջ մարդիկ կարող էին գցել իրենց հուզող հարցերը։ Պոզները դրանք նախապես չէր կարդացել։ Որոշել էր, որ սպոնտան պատասխանելն ավելի հետաքրքիր կլինի։ Արդյունքում՝ բավական հետաքրքիր բաներ ասաց եւ պատմեց իր մասին, կիսվեց տարբեր թեմաների վերաբերյալ իր նկատառումներով... Դե, օրինակ, այն սխալների մասին, որոնց ինքը շնորհակալ է. «Սխալներ շատ եմ արել։ Չեմ կարող ասել, թե դրանք օգտակար էին, բայց ինչ-որ բան սովորեցրել են, այո»...

Հարցին, թե ինչի մասին կուզենար հարցնել Վլադիմիր Պոզներն իր «սիրելի հերոս» Լեոնարդո դա Վինչիին, հյուրը պատասխանել է. «Ես աթեիստ եմ, չեմ հավատում այն աշխարհի կյանքին եւ, հազիվ թե, հանդիպեմ նրան... Բայց գուցե սխալվում եմ։ Այդ պատճառով չէի ցանկանա, որ դա Վինչին իմանա նախապես, թե ինչ եմ ուզում նրան հարցնել»...

Մի փոքր խոսեցին աշխատանքի եւ ընտանեկան կյանքի միջեւ հավասարակշռության մասին։ Պոզների կարծիքով՝ խնդիրներն ընտանիքում կարող են սկսվել այն ժամանակ, երբ կինը չի աշխատում եւ ինչ-որ չափով դադարում է զարգանալ։ «Ավելի լավ է, երբ երկուսն էլ աշխատում են, եւ ամեն մեկն ունի իր հետաքրքրությունները»,- ասել է նա, ի դեպ՝ նշելով, որ որ շատ բան նման իրավիճակում կախված է հենց կնոջից։ Կնոջ մեջ նրան, օրինակ, նրան առաջին հերթին գրավում է նրա խելքը. «Շատ եմ գնահատում գեղեցկությունը, սեքսուալությունը, կրթությունը։ Բայց եթե խելք չկա...»։

Պատասխանելով Գերմանիայի հանդեպ անբարեհաճության մասին հարցին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը ասել է, որ ճակատագրի հեգնանքով իր սիրելի աղջիկը ամուսնացել է գերմանացու հետ։ «Մի անգամ թոռանս հարցրի, թե ինչպես են նրան դպրոցում պատմում Հիտլերի մասին։ Պարզվեց, նրանց ասում են, որ մեղավոր է ոչ միայն Հիտլերը, այլեւ գերմանացի ժողովուրդը, որը նրան աջակցել է։ Գլխարկս հանում եմ,- ասում է Պոզները եւ հետաքրքիր բան պատմում.- երբ հինգ տարեկան էի, հայրս ու մայրս, որոնք կարճ ժամանակով Ֆրանսիական դիմադրության մեջ էին, ինձ ուղարկեցին Բեարից քաղաք՝ ընտանիքի բարեկամուհու՝ մորաքույր Մարգարիտայի մոտ։ Ես հաճախ եմ պատուհանից հետեւել, թե ինչպես են գերմանացիները, որոնք բուժվում էին դիմացի հիվանդանոցում, ֆուտբոլ խաղում։ Մի անգամ զգացի, թե ինչպես երկաթե ձեռքը բռնեց ականջս, եւ Մարգարիտան ինձ ասաց, որ չհամարձակվեմ նայել գերմանացիներին, ու դրա համար ինձ զրկեց ընթրիքից եւ ուղարկեց քնելու։ Ուշ գիշերով նա ինձ արթնացրեց, ու մենք գնացինք փողոց։ Շատ մարդիկ գնում էին դեպի օվկիանոս։ Մեծ զանգված։ Մենք մոտեցանք ափին։ Լիակատար լռության մեջ մարդիկ կանգնած էին եւ նայում էին, թե ինչպես են ներքեւում լողում են գերմանացի հինգ զինվորների մարմինները. նրանք գնացել էին լողալու, խեղդվել էին, եւ օվկիանոսը դուրս էր բերել ջրահեղձներին։ Եվ այդ ժամանակ մորաքույր Մարգարիտան ասաց. «Այս գերմանացիներին դու կարող ես նայել»... Այս համատեքստում Պոզները, պատասխանելով հայ երկրագուհիներից մեկի՝ հայ-թուրքական հարաբերություներին վերաբերող ակնարկին, ասաց. «Այն, որ Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, միանգամայն անթույլատրելի է»։

Ըստ ամենայնի, Վլադիմիր Պոզների համար անսպասելի հարցեր չկան։ Տպավորություն է, որ նա պատրաստ է ցանկացած շրջադարձի։ Ի դեպ, նրա խոսքով, մի անգամ ռուսական քաղաքներից մեկում հանդիպման ժամանակ նրան անսպասելի հարց տվել են. հարցրել են, թե դժոխքում որ երեք կերպարներին հետ հարցազրույց կանցկացներ... «Երբեք այդ մասին չեմ մտածել,- խոստովանել է Պոզները։- Ես ասացի, որ, գիտեք, դժոխքում չարագործներ են, հրեշներ, ու նրանց հետ հարցազրույց անցկացնելը հետաքրքիր չէ։ Աավելի լավ կլիներ հարցազրույց անցկացնել մարդու հետ, որը կարծում էր, թե լավ բան է անում բոլորի համար, բայց ահավոր բան է արել։ Ինձ հարցրին՝ ո՞վ է նա։ Ասացի՝ Վլադիմիր Իլյիչ Լենինը։ Նա հաստատ դժոխքում է, ցանկանում էր լավ բան անել, բայց ահավոր բան արեց»։

Վլադիմիր Պոզներին կարելի է լսել անվերջ, ընդ որում՝ անգամ այն հարցերի պատասխանները, որոն թվում է, թե մաշված են։ Նա պատրաստակամ բացատրում է, փաստարկում ցանկացած թեզ... Պոզների հետ, իհարկե, կարելի է փորձել չհամաձայնել, բայց որ նրա տեսակետը միանշանակ համոզիչ է, կասկածելու հարկ չկա։ «Ես շատ եմ սիրում պատասխանել հարցերի, իսկ ահա ի՞նչ հարց կցանկանայի ստանալ... Դե, թող դա մնա իմ ու իմ միջեւ»,- ասաց լեգենդար հաղորդավարը։ Այո, այո, լեգենդար. ներողություն, Վլադիմիր Վլադիմիրովիչ, բայց Ձեզ այլ կերպ չես անվանի...

Աննա Սաթյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել