60-ամյա Լարիսա Գուզեեւան, ով հայտնի է իր հանդուգն բնավորությամբ, կրկին սկանդալի կիզակետում է։ Ռուսական Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» շոուի հաղորդավարը լուսանկար է հրապարակել, ինչի պատճառով էլ նրան մեղադրել են աշխատակազմի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի համար։
Լուսանկարում երեւում է, թե ինչպես է դերասանուհին բռնել ինչ-որ աղջկա մազերից, որն այդ պահին կռացած ուղղում էր տաբատը։ Հրապարակմանը կից գրառման մեջ Լարիսան աշխատակցուհուն գովել է եւ խոստովանել, որ վաղուց էր ցանկանում նրա հետ աշխատել։
«Իմ հիանալի Նատաշան ոճաբան է։ Պաշտում եմ եւ համարյա մեկ տարի սպասել եմ համագործակցության համաձայնության։ Նկարահանումներից առաջ սովորական առավոտ։ Մի հարցրեք, թե ինչ ապրանքանիշի են հողաթափերս, չեմ ասելու», - աստղը գրել է Instagram-ում։
Չնայած լավ մեկնաբանության, Գուզեեւայի հրապարակումը քննադատությունների առիթ է հանդիսացել։ Շատ հետեւորդներ հաղորդավարուհուն մեղադրել են մարդկանց հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի մեջ․ «Հիանալի Նատաշան՝ ոճաբանը, ձեր ստրկուհի՞ն է։ Ինչու՞ եք նրա հետ նման կերպ վարվում», «Ինչ դաժանությամբ է նրա մազերց բռնել։ Հեռացրեք լուսանկարը։ Նա ասես ստրկուհի լինի ձերոտքերի մոտ»։
Գուզեեւան չի թաքցնում, որ հանդուգն բնավորություն ունի։ Հաղորդավարուհին առանց ամաչելու անհարմար հացեր է հղում, ասում է այն, ինչ մտածում է։ Լարիսան նաեւ շատ կոպիտ է լինում «Արի ամուսնանանք» հաղորդման ժամանակ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է