Օլգա Բուզովայի երկրպագուները դուրս են եկել Balenciaga-ի ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիայի դեմ։ «Զգուշացեք, Սոբչակն է» («Осторожно, Собчак») շոուի վերջին թողարկման ընթացքում Սոբչակն ասել է. «Ես ընկերական հարաբերություններ ունեմ երիտասարդ դիզայների հետ, որը, չգիտես՝ ինչու, կարծում էր, թե մտերիմ հարաբերություններ ունեմ Օլգա Բուզովայի հետ։ Նա ասում է՝. «Լսիր, կարո՞ղ ես նրան խնդրել չկրել մեր կաշվե բաճկոնը, քանի որ մենք չենք ցանկանում. նա ամենուր կրում է այն եւ նշում մեր ապրանքանիշը։ Եվ նրանք չեն կարող ոչինչ ասել, քանի որ նա իրերը գնում է իր գումարով»։
Посмотреть эту публикацию в Instagram
Բուզովան չի լռել։ Նա Instagram-ում թողարկումից մի հատված է հրապարակել ու գրել. «Քսյուշան երեկ հայատարարել է, որ ինչ-որ դիզայներ իրեն խնդրել է ինձ փոխանցել, որ ես այեւս չկրեմ իր ապրանքանիշի հագուստը։ Ըստ իմ տեղեկությունների՝ նա Դեմնա Գվասալիան է՝ Balenciaga-ի ստեղծագործական տնօրենը (վրացի դիզայներ, Vetements ապրանքանիշի հիմնադիր, Balenciaga նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն. խմբ)։
Բացի նրանից, որ նա տղամարդ է, նաեւ վրացի է։ Իսկ վրացի տղամարդիկ ինձ մոտ միշտ ասոցացվել են տղամարդկության ու արժանապատվության հետ։ Արդյոք հարիր է տղամարդուն խոսել աղջկա մասին, որը նրանից հագուստ է գնում մեծ գումարով։ Հարցը հռետորական է։ Ձեր բամբասանքից հետո, հարգելի Դեմնա, ես ցանկանում եմ վերադարձնել ամենն, ինչ գնել եմ ձեզ մոտ։ Ոչ մի խնդիր։ Ձեր բաճկոնը Միլանում գնել եմ 300.000 ռուբլիով, իսկ սպորտային կոշիկները՝ 60 հազարով։ Ուրախությամբ պատրաստ եմ այն ձեզ վերադարձնել։ Իսկ դուք վերադարձրեք իմ գումարը, ես այն կգերադասեմ ծախսել լավ գործի համար։
Հ.Գ. Ես ժողովրդի զավակն եմ։ Այո՛, ես կարող եմ հիմա ինձ շատ բան թույլ տալ։ Բայց ես գիտեմ գումարի արժեքը, եւ եղել են ժամանակներ, երբ ուտելու բան չեմ ունեցել։ Ես հատակ եմ մաքրել 50 ռուբլու դիմաց։ Բայց դա չի նշանակում, թե դրանով ինձ կարելի էր նվաստացնել»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը