Յուլյա Նաչալովայի մորը ցնցել է տեղեկությունը, որը վերջերս հայտնվել է լրատվամիջոցներում։ Խոսքը հանգուցյալ երգչուհու դստերը նոր ընտանիք փոխանցելու մասին է։ Տաիսիա Նիկոլաեւնան լրջորեն անհանգստացել է, երբ տեղեկություններ են տարածվել, որ Վերան մշտապես ապրելու է հոր՝ Եվգենի Ալոդնինի եւ նրա նոր կնոջ հետ։ Նաչալովայի 12-ամյա դստեր տատիկի արձագանքի մասին Instagram-ում հայտնել է երգչուհու մամուլի քարտուղարը՝ Աննա Իսաեւան։ Նա լրագրողներին մեղադրել է նրանում, որ վերջիններս բառերը հանում են կոնտեքստից եւ հորինում։
«Չեմ հասկանում՝ ինչպես կարող են լրահոսում հայտնել այն մասին, ինչն ըստ էության չկա։ Ինչպե՞ս կարելի է այդպես վերաձեւակերպել, հանել կոնտեքստից եւ ինչ-որ բան հնարել։ Ցանկացածի համբերություն հատում է։ Յուլյայի մայրը՝ Տաիսիա Նաչալովան, արդեն երկրորդ օրն է՝ նյարդայնանում եւ ինձ հարցնում՝ երբ է այս ամենն ավարտվելու»,- նշել է Իսաեւան։
Նաչալովայի նախկին տնօրենը հաստատել է, որ Վերան հիմա իսկապես գտնվում է Եվգենի Ալդոնինի եւ նրա ընտանիքի հետ, որը մեկնել է Թուրքիայ հանգստի։ Սակայն դա չի նշանակում, թե աղջիկն այլեւս չի ապրի տատիկի եւ պապիկի հետ։
«Չստուգված տեղեկատվություն, Յուլյայի հորինված «ընկերներից» մեկնաբանություն ստանալու փորձեր. սա պրոֆեսիոնալ չէ։ Մեզանից իմացեք՝ ովքեր են իրականում նրա ընկերները։ Ամաչում եմ ձեր փոխարեն, այսպես կոչված մամուլ։ Երբ սա կավարտվի՞»,- գրել է Աննա Իսաեւան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի