Ռեժիսոր Սարիկ Անդրեասայանը հանդես է եկել ի պաշտպամնություն բլոգեր Եվգենի Բաժենովի (BadComedian), որը դժգոհել է Kinodanz կինոընկերության հայցից։ Ընկերությունը նրանից մեկ մլն ռուբլի է պահանջում։ Սարիկն Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել։
View this post on Instagram
«Հնարավոր է՝ իմ դեպքում սա տարօրինակ է, բայց ես կարծում եմ, որ այդ տղան տաղանդավոր է եւ այն, ինչ անում է, եւս ստեղծագործություն է։ Ես պարզապես բոլորին թե կինոբիզնեսում, թե ամբողջ շոու-ինդուստրիայում կոչ կանեի մի պարզ բան սովորել՝ ինքնահեգնանք։ Այդ պատճառով եկեք տղային հանգիստ թողնենք եւ մեր աշխատանքը լավ անենք։ Եկեք լավ ֆիլմեր նկարենք, որպեսզի նա շանսեր չունենա»,- նշել է Անդրեասյանը։
Հետաքրքիր է, որ Եվգենի Բաժենովը բազմաթիվ անգամներ քննադատել եւ ծաղրել է ռեժիսորին։ 2017թ. ապրիլին նա հրապարակել է արձագանքը Անդրեասյանի «Պաշտպանները» («Защитники») ֆիլմի մասին։ «Կանգ մի առ։ Դու արժանի ես հարգանքի։ Մեզ ավելի լավը դարձրու»,- հոլովակի մեկնաբանություններում գրել է կինեմատոգրաֆիստը։
Ավելի վաղ ի աջակցություն BadComedian-ի հանդես են եկել այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Ֆյոդոր Բոնդարչուկը, Վլադիմիր Բորտկոն եւ Ալեքսանդր Ռոդնյանսկին, հումսրիստ Գարիկ Խարլամոսվը․․․ Նրանք քննադատությունը կինոարտադրության անբաժան մասն են անվանել, իսկ Բոնդարչուկը խոստովանել է, որ նայում է Բաժենովի բոլոր տեսանյութերը։
Հունիսի 3-ին BadComedian-ն իր ալիքում հոլովակ է հրապարակել, որում պատմել է Kinodanz կինոընկերության հայցի մասին։ Բլոգերի խոսքով՝ կազմակերպության պահանջները կապված են նրա հետ, որ ինքը խախտել է մեջբերման ծավալները «За гранью реальности» ֆիլմի վերաբերյալ կարծիքում, որի ստեղծումը հովանավորել է մշակույթի նախարարությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»