Պահարան. այն ամենն ինչ պարտադիր է ճամպրուկում՝հանգստի մեկնելիս

Ամերիկաբնակների արձագանքը հայկական տեսահոլովակներին. մաս 2` Իվետա Մուկուչյան

«IQ-իկ». Փոքրիկները` լրագրության մասին

Makeup tutorial. ստանում ենք վառ ամառային դիմահարդարում

Ինչպես ընտրել ամառային շապիկներն ու ճիշտ համադրել դրանք

«Իռլանդացին» ֆիլմի առաջին թիզերը

Արտասահմանցիները հայկական տեսահոլովակներ են դիտում

Երկու հայ հանդիպեցին Մոսկվայում․ Հրանտ Թոխատյան եւ Սարիկ Անդրեասյան

NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը

«Մեծ պատիվ է Հայաստանի համար այս ջանքերը գործադրելը»․ ռոք լեգենդներ՝ Իէն Գիլանն ու Թոնի Այոմին Երեւանում են (ֆոտո)

15:31, 5 հունիսի

Rock Aid Armenia բարեգործական նախագիծը, որը հիմնել է բրիտանացի հայտնի հաղորդավար եւ հասարակական գործիչ Ջոն Դին՝ ի  աջակցություն Սպիտակի երկրաշարժից տուժածներին, այսօր հանդիսավոր արարողությամբ տոնելու է իր ստեղծման 30-ամյակը․ այս կապակցղությամբ կրկին Հայաստան են ժամանել համաշխարհային ռոքի լեգենդներ՝ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին եւ Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանը։  Տասը տարի առաջ նախաձեռնությանը միացավ նաեւ Mediamax ընկերությունը, որը համագործակցելով Ջոն Դիի հետ, ստեղծեց «Մենք շնորհակալ ենք ռոքին» նախագիծը, որի գլխավոր արդյունքը եղավ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցումը՝ Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի աջակցությամբ։ Քիչ առաջ լեգենդար երաժիշտները հանդիպում ունեցան մեդիայի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վերհիշեցին Հայաստան կատարած իրենց առաջին այցն ու թե ինչպես սկսվեց Հայաստանին աջակցելու իրենց երկար ու ազդեցիկ ուղին․․․

«Դժվար է հավատալ, որ արդեն 30 տարի է անցել Smock On The Water նախագծի մեկնարկից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Թոնիին եւ Իէնին՝ այսքան տարի անց եւ այդ ընթացքում մեզ օժանդակելու եւ Հայաստան գալու համար, որպեսզի իրենց աչքերով տեսնեն, թե ինչով կարող են այստեղ օգտակար լինել։ Նրանք երկուսն էլ մեծ նպաստ ունեցան Գյումրու երաժշտական դպրոցի վերակառուցման  գործում»,-իր խոսքում նշեց Ջոն Դին՝ հավելելով․ «Ի դեպ, աշխարհով մեկ կվերաթողարկվի Smock On The Water երգը, իսկ վաճառքից ստացված եկամուտը կուղղվի Գյումրու երաժշտական դպրոցի գործիքների ձեռքբերմանը»։

Deep Purple-ի լեգենդ Իէն Գիլանի համար սա հայաստանյան 4-րդ այցն է։ Ասում է՝ իր համար պատիվ է Հայաստանին իր աջակցությունը հայտնելը․

«Դե, ինչ նորից Հայաստանում եմ։ Սա ինձ համար մի շատ անձնական նախաձեռնություն է․ եթե չեմ սխալվում, 90 թ-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, երբ համերգ էինք տալիս, հենց այդ ժամանակ տեղեկացանք այստեղ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, ինչն ազդեց մեզ վրա, հատկապես Սպիտակի երկրաշարժը։ Շատ լավ հիշում եմ այն ծեր կինոջը, որն իր ձեռքին պահել էր իր ընտանիքի անդամների լուսանկարը, նա միակն էր ամբողջ ընտանիքից, որ ողջ էր մնացել։ Ես մի մարդու հետ խոսեցի հենց Սպիտակում, որն ասաց, որ երաժշտությունն այնտեղ լռել է, նույնիսկ, թռչունները չեն երգում։ Այդպիսով, մտածեցինք, որ երաժշտությունը լավագույն միջոցն է աղետի գոտին վերակենդանացնելու համար ու այդպես միացանք Գյումրու երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքներին»։

Երաժիշտը հավելում է․ «Բնական աղետի դեմ մենք փոքր ենք, ոչինչ չենք կարող անել վերակառուցելուց բացի, բայց դա միայն ֆիզիկականին չի վերաբերում, այլեւ հոգեւորին։ Այն զգացումը, երբ եկեղեցում քարոզից հետո մարդիկ միասնական պոռթկում են ապրում նման է երաժշտության պարգեւած վերելքին։ Առաջին անգամ, երբ տեսա այդ դպրոցը, ձյունը ներս էր թափանցում, բայց ուսուցիչները խիզախորեն փորձում էին երեխաներին սովորեցնել կիսաքանդված գործիքներով, ինչը տպավորիչ էր։ Հիմա դասասենյակները տաք են, գործիքներն ամբողջական։ Դա հենց երաժշտության վերածնունդն է խորհրդանշում, թռչուններն էլ արդեն երգում են»։

Թոնի Այոմին էլ իրեն հատուկ համեստությամբ շարունակեց ընկերոջը․

«Իէնն իրականում ամեն ինչ ասաց։ Նա ավելի երկար տարիներ է ներգրավված այս նախագծում, քան ես։ Ես միայն վերջին 10 տարվա ընթացքում եմ միացել նախաձեռնմությանը ու հիմա անհամբեր սպասում եմ տեսնել այդ դպրոցը։ Իսկապես, մեծ պատիվ է Հայաստանի համար այս ջանքերը գործադրելը, եւ այս նախաձեռնության շրջանակում շարունակելու ենք մեր աջակցությունը ցուցաբերել»։

Երաժիշտներն անդրադարձան նաեւ իրենց ներկայիս գործունեությանը։ Եթե  Թոնի Այոմին հոգնել է անդադար շրջագայություններից եւ այժմ առավել խաղաղ կյանք է ցանկանում վայելել, ապա Իէն Գիլանը հակառակը՝ նշում է, որ ճանապարհորդություններն ու տարբեր երկրներում իր երաժշտությունը տարածելն իր տարերքն են շարունակում մնալ։ Ռոք լեգենդն ամենուրեք է գտնում ոգեշնչում, Հայաստանը եւս բացառություն չէ։ Ասում է․ «Ինձ ոգեշնչում են հայկական մշակույթի միասնականությունն ու ամբողջական լինելը։ Հետաքրքիր է՝ ամենուրեք կան հայեր, բայց նրանք ուր էլ, որ լինեն, շատ միասնական են։ Այս հատկանիշով հայերի ու անգլիացիների միջեւ կարելի է նմանություն գտնել։ Ստեղծագործող մարդն, առհասարակ, ամեն ինչից է ոգեշնչվում, բայց կարծում եմ՝ ստեղծագործությունը որեւէ բան քարոզելու հարթակ չէ, այն ավելի շատ քո սեփական կարծիքն արտահայտելու ձեւ է»։

Rock Aid Armenia նախագծի աջակիցներն են IDBank-ն ու  Koor Wines-ը։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ